ԹՎՈՑ33
  • 1Սորանք են Իսրայէլի որդկանց իշխանները, որ Մովսէսի եւ Ահարօնի ձեռքովը Եգիպտոսի երկրիցն իրանց զօրքերովը դուրս եկան։
  • 2Եւ Մովսէսը գրեց Եհովայի հրամանովը նորանց իջեւանների համեմատ նորանց գնացքները. Եւ սորանք են նորանց գնացքների համեմատ նորանց իջեւանները։
  • 3Եւ չուեցին Ռամսեսից առաջին ամսումը այսինքն առաջին ամսի տասնեւհինգերորդ օրը՝ զատկի հետեւեալ օրը Իսրայէլի որդիքը բարձր ձեռքով դուրս եկան բոլոր Եգիպտացիների աչքի առաջը.
  • 4Եւ Եգիպտացիները թաղում էին այն բոլոր անդրանիկներին, որ Եհովան նորանց մէջ ջարդեց. Եւ Եհովան նորանց աստուածների վերայ դատաստան արաւ։
  • 5Եւ Իսրայէլի որդիքը չուեցին Ռամսեսից եւ իջեւան արին Սոկքովթում։
  • 6Եւ Սոկքովթից չուեցին եւ իջեւան արին անապատի ծայրին եղած Ոթոմումը։
  • 7Եւ Ոթոմից չուելով՝ դէպի Փիաիրօթ դարձան, որ Բէեղսեփոնի դիմացն է, եւ իջեւան արին Մագդողի առաջին։
  • 8Եւ Փիաիրօթի առաջից չուեցին եւ ծովի միջովն անցնելով՝ եկան անապատը, եւ Ոթոմի անապատումը երեք օրուայ ճանապարհ գնացին եւ իջեւան արին Մեռայումը։
  • 9Եւ չուեցին Մեռայից եւ եկան Եղիմ. Եւ Եղիմում տասնեւերկու ջրի աղբիւր եւ եօթանասուն արմաւենի կային. Եւ այնտեղ իջեւան արին։
  • 10Եւ չուեցին Եղիմից եւ Կարմիր ծովի մօտ իջեւան արին։
  • 11Եւ Կարմիր ծովից չուեցին եւ իջեւան արին Սին անապատումը։
  • 12Եւ Սին անապատիցը չուեցին եւ իջեւան արին Դափկայ։
  • 13Եւ Դափկայից չուեցին եւ իջեւան արին Եղուսում։
  • 14Եւ Եղուսից չուեցին եւ իջեւան արին Ռափիդիմում եւ այնտեղ ժողովրդի համար խմելու ջուր չկար։
  • 15Եւ Ռափիդիմից չուեցին եւ իջեւան արին Սինայ անապատումը։
  • 16Եւ Սինայ անապատից չուեցին եւ իջեւան արին Կիբրօթ-հաթթավայում։
  • 17Եւ Կիբրօթ-հաթթավայից չուեցին եւ իջեւան արին Ասերովթում։
  • 18Եւ Ասերովթից չուեցին եւ իջեւան արին Ռաթամայում։
  • 19Եւ Ռաթամայից չուեցին եւ իջեւան արին Ռեմօն-Փարէսում։
  • 20Եւ Ռեմօն-Փարեսից չուեցին եւ իջեւան արին Լեբնայում։
  • 21Եւ Լեբնայից չուեցին եւ իջեւան արին Ռեսսայում։
  • 22Եւ Ռեսսայից չուեցին եւ իջեւան արին Կէէլաթայում։
  • 23Եւ Կէէլաթայից չուեցին եւ իջեւան արին Սօփար սարումը։
  • 24Եւ Սօփար սարիցը չուեցին եւ իջեւան արին Քարադայում։
  • 25Եւ Քարադայից չուեցին եւ իջեւան արին Մակեղօթում։
  • 26Եւ Մակեղօթից չուեցին եւ իջեւան արին Թաաթում։
  • 27Եւ Թաաթից չուեցին եւ իջեւան արին Թարայում։
  • 28Եւ Թարայից չուեցին եւ իջեւան արին Մատեկայում։
  • 29Եւ Մատեկայից չուեցին եւ իջեւան արին Հասմօնայում։
  • 30Եւ Հասմօնայից չուեցին եւ իջեւան արին Մօսերօթում։
  • 31Եւ Մօսերօթից չուեցին եւ իջեւան արին Բանէ-յականում։
  • 32Եւ Բանէ-յականից չուեցին եւ իջեւան արին Հորգադգադում։
  • 33Եւ Հորգադգադից չուեցին եւ իջեւան արին Ետեբաթայում։
  • 34Եւ Ետեբաթայից չուեցին եւ իջեւան արին Եբրօնայում։
  • 35Եւ Եբրօնայից չուեցին եւ իջեւան արին Գասիոն-գաբերում։
  • 36Եւ Գասիոն-գաբերից չուեցին եւ իջեւան արին Սին անապատումն այսինքն Կադեսում։
  • 37Եւ Կադեսից չուեցին եւ իջեւան արին Հովր սարումը, որ Եդովմի երկրի ծայրումն է։
  • 38Եւ Ահարօն քահանան Եհովայի հրամանովը Հովր սարը վեր ելաւ, եւ այնտեղ մեռաւ, Իսրայէլի որդկանց Եգիպտոսի երկրից դուրս գալու քառասներորդ տարուայ հինգերորդ ամսի մէկին։
  • 39Եւ Ահարօնը Հովր սարի վերայ մեռած ժամանակ հարիւր քսանեւերեք տարեկան էր։
  • 40Եւ Քանանի երկրի հարաւային կողմումը բնակող Արադի Քանանիս թագաւորը լսեց Իսրայէլի որդկանց գալը։
  • 41Եւ Հովր սարից չուեցին եւ իջեւան արին Սելմօնայում։
  • 42Եւ Սելմօնայից չուեցին եւ իջեւան արին Փունոնում։
  • 43Եւ Փունոնից չուեցին եւ իջեւան արին Ոբովթում։
  • 44Եւ Ոբովթից չուեցին եւ իջեւան արին Մովաբի սահմաններումն եղող Իյէ-աբարիմումն։
  • 45Եւ Իյէ-աբարիմից չուեցին եւ իջեւան արին Դեբոնգադում։
  • 46Եւ Դեբոնգադից չուեցին եւ իջեւան արին Գելմոն-դէբլաթէմում։
  • 47Եւ Գէլմոն-դէբլաթէմից չուեցին եւ իջեւան արին Նաբաւի առաջի Աբարիմի սարերումը։
  • 48Եւ Աբարիմի սարերից չուեցին եւ իջեւան արին Երիքովի դէմ Յորդանանի մօտ Մովաբի դաշտերումը։
  • 49Եւ նորանք իջեւան արին Յորդանանի մօտ Մովաբի դաշտերումը, Բեթեսիմօթից մինչեւ Աբէլսատիմ։
  • 50Եւ Եհովան խօսեց Մովսէսի հետ Մովաբի դաշտերումը Երիքովի դէմ Յորդանանի մօտ՝ ասելով.
  • 51Իսրայէլի որդկանց հետ խօսիր եւ նորանց ասիր. Երբոր Յորդանանից Քանանացիների երկիրն անցնէք,
  • 52Այն ժամանակ այն երկրի բոլոր բնակիչներին ձեր առաջից քշէք եւ նորանց բոլոր պատկերաւոր կոթողները կործանէք եւ նորանց բոլոր թափծու կուռքերը կործանէք. Եւ նորանց բոլոր բարձր տեղերը քանդէք։
  • 53Եւ այն երկիրը ձեր իշխանութեանը տակ առնէք եւ նորա մէջ բնակուէք. Որովհետեւ այն երկիրը ձեզ տուի, որ ժառանգէք նորան։
  • 54Եւ այն երկիրը վիճակով ժառանգէք ձեր տոհմերի համեմատ. Շատին ժառանգութիւնը շատ տաք, եւ քիչին ժառանգութիւնը քիչ տաք, որ տեղի վիճակը՝ որին որ դուրս գայ՝ նորանը լինի. Ձեր հայրերի ցեղերի համեմատ ժառանգէք։
  • 55Բայց եթէ այն երկրի բնակիչներին ձեր առաջից չ’քշէք, այն ժամանակ որին որ նորանցից ողջ էք թողել, ձեր աչքերի համար փուշեր՝ եւ ձեր կողերի համար տատասկներ կ’լինեն եւ ձեզ կ’նեղեն ձեր բնակած երկրումը։
  • 56Եւ անպատճառ ինչ որ մտածել էի նորանց անելու՝ նոյնը ձեզ կ’անեմ։
← Ցանկ