ԹՎՈՑ30
- 1Եւ Մովսէսն Իսրայէլի որդկանց ցեղերի իշխանների հետ խօսեց ասելով. Այս է Եհովայի պատուիրած բանը.
- 2Եթէ մէկ մարդ Եհովային ուխտ անէ, կամ երդում անէ իր անձը կապելու համար, նա իր խօսքը դարտակ չ’անի. բոլոր իր բերանից դուրս եկածին պէս անէ։
- 3Եւ եթէ մէկ կին Եհովային ուխտ անէ, եւ իր մանկութեան ժամանակին իր հօր տանը ուխտով իրան կապէ,
- 4Եւ նորա հայրը լսէ նորա ուխտը եւ նորա իր անձի վերայ կապած կապը, եւ նորա հայրը լռէ նորա մասին, այն ժամանակ նորա բոլոր ուխտերը հաստատուին եւ նորա անձի վերայ կապած բոլոր կապերը հաստատուին։
- 5Բայց եթէ նորա հայրը նորան արգիլէ իր լսած օրը, այն ժամանակ նորա բոլոր ուխտերը եւ նորա անձի վերայ կապած կապերը անվաւեր լինեն. Եւ Եհովան նորան թաղութիւն կ’տայ. Որովհետեւ նորա հայրը նորան արգելեց։
- 6Եւ եթէ նա ամուսնացաւ, եւ իր ուխտն կամ այն իր շրթունքներից դուրս եկած իր անձը կապող անխորհուրդ խօսքն իր վերայ լինի,
- 7Եւ նորա այրը լսէ, եւ լսած օրը լռէ նորա մասին, այն ժամանակ նորա ուխտերը հաստատուին, եւ իր անձի վերայ կապած կապերն հաստատ լինեն։
- 8Բայց եթէ նորա այրը իր լսած օրը նորան արգելէ, նա այն ժամանակ նորա վերայ եղած ուխտը եւ նորա շրթունքներից դուրս եկած անխորհուրդ խօսքը, որով իր անձը կապել էր, անվաւեր է անում. Եւ Եհովան նորան թողութիւն կ’տայ։
- 9Բայց որբեւայրիի կամ արձակուած կնկայ ուխտը իր անձի վերայ կապած ամեն ինչ եւ իցէ կապը իր վերայ հաստատ մնայ։
- 10Եւ եթէ իր մարդի տանն է ուխտ արել կամ երդումով իր անձի վերայ կապ կապել,
- 11Եւ նորա մարդը լսել է եւ լռել է նորա մասին և նորան չէ արգելել, այն ժամանակ նորա բոլոր ուխտերը հաստատուին եւ իր անձի վերայ կապած կապերը հաստատ լինեն։
- 12Բայց եթէ նորա այրը իր լսած օրը նորանց խափանեց, այն ժամանակ ուխտ անելու եւ իր անձը կապելու համար նորա բերանից դուրս եկած բոլոր խօսքերը անվաւեր լինեն. Նորա այրը խափանեց նորանց եւ Եհովան նորան թողութիւն կ’տայ։
- 13Կնկայ ամեն ուխտը եւ անձը խոնարհեցնելու համար արած կապող երդումը նորա այրը կարող է հաստատել, եւ նորա այրը կարող է խափանել։
- 14Եւ եթէ նորա այրը օրէցօր լռել է նորա մասին, այն ժամանակ նորա ամեն ուխտերը եւ իր վերայ եղած ամեն կապերը հաստատում է. Նա հաստատում է նորանց, ըստ որում լռել է նորա մասին իր լսած օրը,
- 15Բայց եթէ լսելուց յետոյ խափանէ նորանց, այն ժամանակ ինքը քաշէ նորա անօրէնութիւնը։
- 16Սորանք են այն կանոնները որ Եհովան պատուիրեց Մովսէսին մարդի եւ կնկայ մէջ, հօր եւ նորա մանկութեան ժամանակ իր հօր տանը բնակող աղջկան մէջ։