ԹՎՈՑ3
  • 1Եւ Ահարօնի եւ Մովսէսի ազգաբանութիւնը սա է, այն օրն որ Եհովան Մովսէսի հետ խօսեց Սինա սարումը։
  • 2Եւ Ահարօնի որդկանց անունները սորանք են. անդրանիկը Նադաբ եւ Աբիուդ, Եղիազար եւ Իթամար։
  • 3Սորանք էին Ահարօնի քահանայ օծուած որդիների անունները, որոնց ձեռքը լցրեց քահանայութիւն անելու համար։
  • 4Եւ Նադաբն ու Աբիուդը Սինա անապատումը Եհովայի առաջին օտար կրակ մատուցանելիս մեռան Եհովայի առաջին, եւ նորանք որդի չ’ունէին. Եւ Եղիազարն ու Իթամարն իրանց հայր Ահարօնի առաջին քահանայութիւն արին։
  • 5Եւ Եհովան խօսեց Մովսէսի հետ ասելով.
  • 6Ղեւիի ցեղը մօտեցրու, եւ նորանց կանգնեցրու Ահարօն քահանայի առաջին, որ նորան սպասաւորութիւն անեն։
  • 7Եւ պահեն նորա պահպանութիւնը՝ եւ բոլոր ժողովքի պահպանութիւնը ժողովքի խորանի առաջին խորանի պաշտօնն անելով։
  • 8Եւ պահեն ժողովքի խորանի բոլոր կարասիները՝ եւ Իսրայէլի որդկանց պահպանութիւնը՝ խորանի պաշտօնն անելով։
  • 9Եւ Ղեւտացիները Ահարօնին եւ նորա որդկանցը տաս, սորանք բոլորովին նորան են տրուած Իսրայէլի որդիներիցը։
  • 10Եւ Ահարօնն ու նորա որդիները կարգես իրանց քահանայական պաշտօնը կատարելու. Եւ մօտեցող օտարականը մեռցնուի։
  • 11Եւ Եհովան խօսեց Մովսէսի հետ ասելով.
  • 12Եւ ես ահա Իսրայէլի որդկանց միջից Ղեւտացիներն առի, Իսրայէլի որդկանց մէջ ամեն մօր արգանդը բացող առաջինեկի տեղը, եւ Ղեւտացիները իմը պիտի լինեն։
  • 13Որովհետեւ ամեն առաջինեկը իմն է. այն որ Եգիպտոսի երկրումը բոլոր առաջինեկները զարկեցի, Իսրայէլի մէջ բոլոր առաջինեկները մարդից մինչեւ անասուն սրբեցի ինձ համար. Նորանք իմը պիտի լինեն. Ես եմ Եհովան։
  • 14Եւ Եհովան խօսեց Մովսէսի հետ Սինայ անապատումն ասելով.
  • 15Համարիր Ղեւիի որդիքն իրանց հայրերի տների եւ իրանց ազգատոհմերի համեմատ. մէկ ամսականից վեր եղող ամեն արուն համարես։
  • 16Եւ Մովսէսը համարեց նորանց Եհովայի խօսքին համեմատ, ինչպէս որ իրան պատուէր եղաւ։
  • 17Եւ Ղեւիի որդիքն իրանց անուններովը սորանք էին։
  • 18Գերսոն եւ Կահաթ եւ Մէրարի։ Եւ Գերսոնի որդկանց անուններն իրանց տոհմերովը սորանք են, Ղոբենի եւ Սեմէի։
  • 19Եւ Կահաթի որդիքն իրանց տոհմերովը՝ Ամրամ եւ Իսահառ, Քեբրոն եւ Ոզիէլ։
  • 20Եւ Մերարիի որդիքն իրանց տոհմերովը՝ Մոողի եւ Մուսի. Ղեւտացիների տոհմերն իրանց հայրերի տների համեմատ սորանք են։
  • 21Գերսոնից Ղոբենեանց տոհմը եւ Սէմէեանց տոհմն եղաւ. Գերսոնեանց տոհմերը սորանք են։
  • 22Նորանց համարուածները՝ մէկ ամսականից վեր եղող բոլոր արուների թիւին համեմատ համարուածները՝ եօթը հազար հինգ հարիւր հոգի։
  • 23Գերսոնեանց տոհմերը խորանի ետքի կողմումը դէպի արեւմուտք իջեւան անեն։
  • 24Եւ Գերսոնեանց հօր տան իշխանը՝ Լայէլի որդի Եղիասափը լինի։
  • 25Եւ ժողովքի խորանի մէջ Գերսոնի որդկանց պահպանութիւնը՝ խորանը եւ վրանը, նորա ծածկոցը եւ ժողովքի խորանի դրան վարագոյրը,
  • 26Խորանի եւ սեղանի շուրջը եղած սրահի առագաստները, եւ սրահի դրան սրահակը եւ նորա ամեն գործի համար եղած չուանները։
  • 27Եւ Կահաթից Ամրամեանց տոհմը՝ եւ Իսահառեանց տոհմը՝ եւ Քեբրոնեանց տոհմը. Եւ Ոզիէլեանց տոհմը. Կահաթեանց տոհմերը սորանք են.
  • 28Մէկ ամսականից վեր եղող բոլոր արուներն իրանց թիւին համեմատ՝ ութը հազար վեց հարիւր հոգի սրբարանի պահպանութիւնը պահպանող։
  • 29Կահաթի որդկանց տոհմերը խորանի հարաւային կողմումն իջեւան անեն։
  • 30Եւ Կահաթեանց տոհմերի հօր տան իշխանը՝ Ոզիէլի որդի Եղիսափանը լինի։
  • 31Եւ նորանց պահպանութիւնը լինի տապանակը՝ սեղանը՝ եւ աշտանակը եւ սեղանները՝ եւ սրբարանի գործիքները, որոնցով պաշտօն են անում, եւ վարագոյրը՝ եւ նորա վերաբերեալ ամեն բաները։
  • 32Եւ Ղեւտացիների իշխանների իշխանը՝ Ահարօն քահանայի որդի Եղիազարը լինի, որ սրբարանի պահպանութիւնն անողների վերայ վերակացու լինի։
  • 33Մերարիից Մոողեանց տոհմը եւ Մուսեանց տոհմը, սորանք են Մերարիի տոհմերը։
  • 34Եւ նորանց համարուածները՝ մէկ ամսականից վեր եղող բոլոր արուներն իրանց թիւին համեմատ վեց հազար երկու հարիւր հոգի։
  • 35Եւ Մերարեանց տոհմերի հօր տան իշխանը՝ Աբիքելի որդի Սուրիէլը լինի. սորանք խորանի հիւսիսային կողմումն իջեւան անեն։
  • 36Եւ Մերարիի որդկանց պահպանութեան յանձնուածները լինեն խորանի տախտակները՝ եւ նորա նիգերը եւ սիւները եւ խարիսխները՝ եւ նորա բոլոր գործիքները՝ եւ նորա վերաբերեալ ամեն բաները։
  • 37Եւ շուրջանակի սրահի սիւները եւ նորանց խարիսխները եւ ցիցերը եւ նորանց չուանները։
  • 39Ղեւտացիների բոլոր համարուածները, որ Մովսէսն ու Ահարօնը համարեցին, իրանց տոհմերովը Եհովայի խօսքին համեմատ՝ մէկ ամսականից վեր եղող բոլոր արուները քսանեւերկու հազար էին։
  • 40Եւ Եհովան ասեց Մովսէսին. Իսրայէլի որդկանց մէկ ամսականից վեր բոլոր առաջինեկ արուները համարիր, եւ նորանց անունների թիւն առ։
  • 41Եւ Ղեւտացիներն առնես ինձ համար Իսրայէլի որդկանց բոլոր առաջինեկների փոխարէն. Ես եմ Եհովան. Եւ Ղեւտացիների անասունները՝ Իսրայէլի որդկանց անասունների բոլոր առաջինեկների փոխարէն։
  • 42Եւ Մովսէսը համարեց Իսրայէլի որդկանց բոլոր առաջինեկները՝ ինչպէս որ Եհովան իրան պատուիրեց։
  • 43Եւ բոլոր առաջինեկ արուներն իրանց անասունների թիւին համեմատ մէկ ամսականից վեր համարուողները՝ քսանեւերկու հազար երեք հարիւր եօթանասունեւերեք հոգի։
  • 44Եւ Եհովան խօսեց Մովսէսի հետ ասելով.
  • 45Առ Ղեւտացիներին, Իսրայէլի որդկանց մէջ ամեն առաջինեկների փոխարէն, եւ Ղեւտացիների անասունները՝ նորանց անասունների փոխարէն, որ Ղեւտացիներն իմը լինեն. Ես եմ Եհովան։
  • 46Եւ այն երկու հարիւր եօթանասունեւերեքին փրկանք լինելու համար, որ աւելացան Ղեւտացիներից Իսրայէլի որդիներիցը։
  • 47Իւրաքանչիւր մարդի համար հինգ սիկղ առնես, սրբարանի սիկղի համեմատ առնես. մէկ սիկղ քսան կերատ է։
  • 48Եւ նորանց մէջ աւելացածների փրկանքի փողը Ահարօնին եւ նորա որդկանցը տաս։
  • 49Եւ Մովսէսը Ղեւտացիներով փրկուածների աւելացածներից փրկանքի փողն առաւ։
  • 50Իսրայէլ որդկանց առաջինեկներից հազար երեք հարիւր վաթսունեւհինգ սիկղ արծաթ առաւ սրբարանի սիկղի համեմատ։
  • 51Եւ Մովսէսը Եհովայի խօսքի պէս փրկուածների փողը Ահարօնին ու նորա որդկանցը տուաւ, ինչպէս որ Եհովան Մովսէսին պատուիրել էր։
← Ցանկ