ԹՎՈՑ28
  • 1Եւ Եհովան խօսեց Մովսէսի հետ ասելով.
  • 2Պատուիրի Իսրայէլի որդկանցը եւ նորանց ասիր, Իմ պատարագները, իմ հացը, իմ նուէրների համար իբրեւ իմ անուշահոտ պատարագները զգուշացէք որ ինձ մատուցանէք իր ժամանակին։
  • 3Եւ նորանց ասես. Այս է այն պատարագը որ Եհովային պիտի մատուցանէք. Օրը երկու հատ մէկ տարեկան անարատ գառներ մշտնջենաւոր ողջակէզի համար.
  • 4Մէկ գառը առաւօտանց մատուցանես եւ միւս գառը իրիկուանը մատուցանես։
  • 5Եւ մէկ արդուի տասներորդ մասը բարակ ալիւրով հացի նուէր զանգուած հիմենի մի քառորդ ծեծուած իւղով։
  • 6Սա Սինա սարի վերայ անելիք մշտնջենաւոր ողջակէզն է, Եհովայի համար իբրեւ անուշահոտ պատարագ։
  • 7Եւ նորա թափելու նուէրը մէկ գառի համար հիմենի չորրորդ մասը լինի. Ցքին սուրբ տեղումը թափելու նուէր անես Եհովայի համար։
  • 8Եւ միւս գառը իրիկնադէմին մատուցանես. Իբրեւ առաւօտեան հացի ընծայ եւ իբրեւ նորա թափելու նուէրը մատուցանես Եհովայի համար իբրեւ անուշահոտ պատարագ։
  • 9Բայց շաբաթ օրը՝ մէկ տարեկան երկու անարատ գառներ եւ իւղով զանգուած երկու տասանորդ բարակ ալիւր իբրեւ հացի նուէր եւ նորա թափելու նուէրը։
  • 10Սա բացի մշտնջենաւոր ողջակէզից եւ նորա թափելու նուէրից ամեն շաբաթ օրուայ ողջակէզը լինի։
  • 11Եւ ձեր ամսագլուխներումը Եհովայի համար ողջակէզ մատուցանէք երկու զուարակ, մէկ խոյ, եօթը հատ մէկ տարեկան անարատ գառներ.
  • 12Եւ ամեն մէկ զուարակի համար իւղով զանգուած երեք տասանորդ բարակ ալիւր հացի նուէր, եւ մէկ խոյի համար իւղով զանգուած երկու տասանորդ բարակ ալիւր հացի նուէր.
  • 13Եւ ամեն մէկ գառի համար իւղով զանգուած մէկ մէկ տասանորդ բարակ ալիւր հացի նուէր, Եհովայի համար ողջակէզ իբրեւ անուշահոտ պատարագ։
  • 15Եւ բացի մշտնջենաւոր ողջակէզից իբրեւ մեղքի պատարագ այծերիցը մի նոխազ մատուցանուի Եհովային եւ իր թափելու նուէրը մատուցանուի Եհովային։
  • 16Եւ առաջին ամսի տասնեւչորսերորդ օրը զատիկ է Եհովայի համար.
  • 17Եւ այն ամսի տասնեւհինգերորդ օրը տօն է. Եօթն օր բաղարջ ուտուի։
  • 18Առաջին օրը սուրբ ժողով լինի. Ոչ մի ծառայական գործ չ’անէք.
  • 19Եւ Եհովայի համար ողջակէզ պատարագ մատուցանէք երկու զուարակ, մէկ խոյ ու եօթը հատ մէկ տարեկան գառներ, նորանք անարատ լինեն ձեզ համար.
  • 20Եւ նորանց հացի նուէրը իւղով զանգուած բարակ ալիւր լինի. Ամեն մէկ զուարակի համար երեք տասանորդ, եւ մէկ խոյի համար երկու տասանորդ մատուցանէք.
  • 21Եօթը գառներից ամեն մէկ գառի համար մէկ տասանորդ մատուցանէք.
  • 22Եւ ձեզ համար քաւութիւն անելու համար մէկ նոխազ մեղքի պատարագ։
  • 23Սորանք մատուցրէք բացի մշտնջենաւոր ողջակէզ եղող առաւօտեան ողջակէզից։
  • 24Այսպէս մատուցրէք այն եօթը օրերի ամեն մէկ օրը Եհովայի համար անուշահոտ պատարագ՝ հաց. Բացի մշտնջենաւոր ողջակէզից մատուցանուի այս և սորա թափելու նուէրը։
  • 25Եւ եօթներորդ օրը սուրբ ժողով լինի ձեզ համար, ոչ մի ծառայական գործ չ’անէք։
  • 26Եւ երախայրիների օրը՝ երբոր ձեր շաբաթների համեմատ Եհովային նոր հացի նուէր մատուցանէք, սուրբ ժողով լինի ձեզ համար. Ոչ մի ծառայական գործ չ’անէք.
  • 27Եւ Եհովայի համար իբրեւ անուշահոտ ողջակէզ երկու զուարակ, մէկ խոյ, մէկ տարեկան եօթը հատ գառներ մատուցանէք.
  • 28Եւ նորանց հացի նուէրը ամեն մէկ զուարակի համար երեք տասանորդ, մէկ խոյի համար երկու տասանորդ,
  • 29Եօթը գառներից ամեն մէկ գառի համար մէկ տասանորդ իւղով զանգուած բարակ ալիւր.
  • 30Եւ ձեզ համար քաւութիւն անելու համար այծերից մէկ նոխազ։
  • 31Բացի մշտնջենաւոր ողջակէզից եւ նորա հացի նուէրից մատուցանէք, անարատ լինեն ձեզ համար. Եւ իրանց թափելու նուէրները։
← Ցանկ