ԹՎՈՑ26
  • 1Եւ հարուածից յետոյ. Եհովան Մովսէսի եւ Ահարօնի որդի՝ Եղիազար քահանայի հետ խօսեց ասելով.
  • 2Իսրայէլի որդկանց բոլոր ժողովքի գումարն առէք՝ քսան տարեկանից վեր եղողներին նորանց հայրերի տների համեմատ, այսինքն Իսրայէլի մէջ բոլոր պատերազմի ելնողներին։
  • 3Եւ Մովսէսն ու Եղիազար քահանան խօսեցին նորանց հետ Մովաբի դաշտերումը Երիքովի դէմ Յորդանանի մօտ ասելով.
  • 4Քսան տարեկանից վեր եղողներին համարեցէք, ինչպէս որ Եհովան Մովսէսին եւ Եգիպտոսի երկրից ելած Իսրայէլի որդկանցը հրամայեց։
  • 5Ռուբէն Իսրայէլի անդրանիկը, եւ Ռուբենի որդիքը. Ենովքից Ենովքեանց տոհմը,
  • 6Փաղղուսից՝ Փաղղուսեանց տոհմը, Եսրոնից Եսրոնեանց տոհմը, Քարմից Քարմեանց տոհմը.
  • 7Ռուբենեանց տոհմերը սորանք են. Եւ նորանց համարուածները քառասուն երեք հազար եօթը հարիւր երեսուն հոգի։
  • 9Եւ Եղիաբի որդիքը՝ Նամուէլ, Դաթան եւ Աբիրոն էին. Այս Դաթանը եւ Աբիրոնը ժողովքի մէջ երեւելիներ էին, որ Մովսէսին եւ Ահարօնին հակառակեցին Եհովայի դէմ կենող Կորխի ժողովքումը։
  • 10Եւ երկիրը բացաւ իր բերանը եւ կուլ տուեց նորանց եւ Կորխին էլ, այն ժողովքը մեռնելիս՝ երբոր կրակը այն երկու հարիւր յիսուն մարդկանցը կերաւ, եւ նորանք օրինակ եղան։
  • 11Բայց Կորխի որդիքը չ’մեռան։
  • 12Շմաւոնի որդիքն իրանց տոհմերովը. Նամուէլից Նամուէլեանց տոհմը, Յամինից Յամինեանց տոհմը, Յաքինից Յաքինեանց տոհմը, Զարայից Զարայեանց տոհմը,
  • 13Սաւուղից Սաւուղեանց տոհմը։
  • 14Շմաւոնեանց տոհմերը սորանք են, քսանեւերկու հազար երկու հարիւր հոգի։
  • 15Գադի որդիքն իրանց տոհմերովը. Սափոնից Սափոնեանց տոհմը, Անգիից Անգեանց տոհմը, Սունիից Սունեանց տոհմը,
  • 16Ազենիից Ազենեանց տոհմը,
  • 17Էրիից Էրեանց տոհմը, Արօդիից Արօդեանց տոհմը, Արելիից Արելեանց տոհմը։
  • 18Գադի որդկանց տոհմերը սորանք են, եւ նորանց համարուածները քառասուն հազար հինգ հարիւր հոգի։
  • 19Յուդայի որդիքը՝ Էր եւ Օնան էին, բայց Էր եւ Օնան Քանանի երկրումը մեռան։
  • 20Եւ Յուդայի որդիքն իրանց տոհմերովը սորանք էին. Սելօմից Սելօմեանց տոհմը, Փարեսից Փարեսեանց տոհմը, Զարայից Զարայեանց տոհմը։
  • 21Եւ Փարեսի որդիքը սորանք էին. Եսրոնից Եսրոնեանց տոհմը, Յամուլից Յամուլեանց տոհմը։
  • 22Յուդայի տոհմերը սորանք են. Նորանց համարուածները եօթանասունեւվեց հազար հինգ հարիւր հոգի։
  • 23Իսաքարի որդիքն իրանց տոհմերովը. Թովղայից Թովղայեանց տոհմը, Փուայից Փուայեանց տոհմը,
  • 24Յասուբից Յասուբեանց տոհմը, Սամրօնից Սամրօնեանց տոհմը։
  • 25Իսաքարի տոհմերը սորանք են. Նորանց համարուածները վաթսունեւչորս հազար երեք հարիւր հոգի։
  • 26Զաբուղոնի որդիքն իրանց տոհմերովը. Սարեդից Սարեդեանց տոհմը, Ելօնից Ելօնեանց տոհմը, Յաղելից Յաղելեանց տոհմը։
  • 27Զաբուղոնի տոհմերը սորանք են. Նորանց համարուածները վաթսուն հազար հինգ հարիւր հոգի։
  • 28Յովսէփի որդիքն իրանց տոհմերովը Մանասէ եւ Եփրեմ էին։
  • 29Մանասէի որդիքը. Մաքիրից Մաքրիեանց տոհմը. Եւ Մաքիր ծնաւ Գաղաադին, Գաղաադից Գաղաադեանց տոհմը։
  • 30Գաղաադի որդիքը սորանք են. Իեզերից Իեզերեանց տոհմը, Քեղեգից Քեղեգեանց տոհմը, եւ Ասրիելից Ասրիելեանց տոհմը,
  • 31Եւ Սիւքեմից Սիւքեմեանց տոհմը,
  • 32Եւ Սեմիդայից Սեմիդայեանց տոհմը, եւ Ոփերից Ոփերեանց տոհմը,
  • 33Եւ Ոփերի որդին Սալպաադը տղերք չ’ունէր այլ աղջիկներ. Եւ Սալպաադի աղջիկների անունները Մաալա, Նուա, Էգղա, Մեղքա եւ Թերսա էին։
  • 34Մանասէի տոհմերը սորանք են, եւ նորանց համարուածները յիսունեւերկու հազար եօթը հարիւր հոգի։
  • 35Եփրեմի որդիքն իրանց տոհմերովը սորանք են. Սուտաղայից Սուտաղայեանց տոհմը, Բոքորից Բոքորեանց տոհմը, Թաանից Թաանեանց տոհմը։
  • 36Եւ Սուտաղայի որդիքը սորանք են՝ Էրանից Էրանեանց տոհմը։
  • 37Եփրեմի որդկանց տոհմերը սորանք են. Նորանց համարուածները երեսուն երկու հազար հինգ հարիւր հոգի։ Յովսէփի որդիքն իրանց տոհմերովը սորանք են։
  • 38Բենիամինի որդիքն իրանց տոհմերովը. Բաղայից Բաղայեանց տոհմը, Ասբելից Ասբելեանց տոհմը, Աքիրամից Աքիրամեանց տոհմը,
  • 39Սուփամից Սուփամեանց տոհմը, Ոփիմից Ոփիմեանց տոհմը։
  • 40Եւ Բաղայի որդիքը Արեդ եւ Նէեման էին. Արեդից Արեդեանց տոհմը, Նէեմանից Նէեմանեանց տոհմը։
  • 41Բենիամինի որդիքն իրանց տոհմերովը սորանք են, եւ նորանց համարուածները քառասունեւհինգ հազար վեց հարիւր հոգի։
  • 42Դանի որդիքն իրանց տոհմերովը սորանք են. Սուհամից Սուհամեանց տոհմը, Դանի տոհմերն իրանց տոհմերովը սորանք են։
  • 43Սուհամեանց բոլոր տոհմերի համարուածները վաթսունեւչորս հազար չորս հարիւր հոգի։
  • 44Ասերի որդիքն իրանց տոհմերովը, Յեմնայից Յեմնայեանց տոհմը, Յեսույից Յեսույեանց տոհմը, Բարիայից Բարիայեանց տոհմը։
  • 45Բարիայի որդիներից՝ Քաբերից Քաբերեանց տոհմը, Մեղքիէլից Մեղքիէլեանց տոհմը։
  • 46Եւ Ասերի աղջկան անունը Սարա էր։
  • 47Ասերի որդկանց տոհմերը սորանք են. Նորանց համարուածները յիսուն երեք հազար չորս հարիւր հոգի։
  • 48Նեփթաղիմի որդիքն իրանց տոհմերովը. Յասիելից Յասիելեանց տոհմը,
  • 49Գունիից Գունեանց տոհմը, Յասերից Յասերեանց տոհմը, Սիլլէմից Սիլլեմեանց տոհմը։
  • 50Նեփթաղիմի տոհմերն իրանց տոհմերովը սորանք են. Եւ նորանց համարուածները քառասուն հինգ հազար չորս հարիւր հոգի։
  • 51Այս է Իսրայէլի որդկանց գումարը, վեց հարիւր եւ մէկ հազար եօթը հարիւր երեսուն հոգի։
  • 52Եւ Եհովան խօսեց Մովսէսի հետ ասելով.
  • 53Սորանց պիտի բաժանուի այն երկիրը ժառանգութեան համար իրանց անունների թիւին համեմատ։
  • 54Շատին ժառանգութիւնը շատ տաս, եւ քիչին ժառանգութիւնը քիչ տաս. Ամեն մէկին իր համարի համեմատ ժառանգութիւն տրուի։
  • 55Բայց երկիրը վիճակով բաժանուի, եւ իրանց նահապետների ցեղերի անունների համեմատ ժառանգեն։
  • 56Ժառանգութիւնը շատի եւ քիչի մէջ վիճակով բաժանուի։
  • 57Եւ Ղեւտացիների համարուածներն իրանց տոհմերովը սորանք են. Գերսոնից Գերսոնեանց տոհմը, Կահաթից Կահաթեանց տոհմը, Մերարիից Մերարեանց տոհմը։
  • 58Ղեւտացիների տոհմերը սորանք են՝ Ղոբենեանց տոհմը, Քեբրոնեանց տոհմը, Մոողեանց տոհմը, Մուսեանց տոհմը, Կորխեանց տոհմը։
  • 59Եւ Կահաթ ծնեց Ամրամին։ Եւ Ամրամի կնկայ անունը Յոքաբեթ էր Ղեւիի աղջիկը, որին Եգիպտոսի մէջ ծնեց Ղեւիի համար, եւ նա Ամրամի համար ծնեց Ահարօնին եւ Մովսէսին եւ նորանց քոյր Մարիամին։
  • 60Եւ Ահարօնի համար ծնուեցան Նադաբը եւ Աբիուդը, Եղիազարը եւ Իթամարը։
  • 61Բայց Նադաբն եւ Աբիուդը Եհովայի առաջին օտար կրակ մատուցանելիս մեռան։
  • 62Եւ սորանց համարուածները քսան երեք հազար հոգի էին մէկ ամսականից վեր եղող բոլոր արուները. որովհետեւ նորանք Իսրայէլի որդկանց հետ չ’համարուեցան, որովհետեւ Իսրայէլի որդկանց մէջ նորանց ժառանգութիւն չ’տրուեցաւ։
  • 63Սորանք են Մովսէսի եւ Եղիազար քահանայի համարները, որ համարեցին Իսրայէլի որդկանց Մովաբի դաշտերումը Երիքովի դէմ Յորդանանի մօտ։
  • 64Եւ սորանց մէջ բնաւ մէկ մարդ չ’կար Իսրայէլի որդկանց այն համարուածներիցը, որոնց Մովսէսն եւ Ահարօն քահանան Սինայի անապատումը համարեցին։
  • 65Որովհետեւ Եհովան ասել էր նորանց. Անպատճառ կ’մեռնեն անապատումը, եւ նորանցից մի մարդ չ’մնաց, բացի Յեփոնեան Քաղէբից եւ Նաւեան Յեսուից։
← Ցանկ