ԹՎՈՑ25
  • 1Եւ Իսրայէլը Սատիմումը բնակուեց, եւ ժողովուրդն սկսեց Մովաբի աղջկերանց հետ պոռնկութիւն անել։
  • 2Եւ նորանք ժողովրդին հրաւիրեցին իրանց աստուածների զոհերին. Եւ ժողովուրդը կերաւ եւ նորանց աստուածներին երկրպագութիւն արաւ։
  • 3Եւ Իսրայէլը Բելփեդովրին յարեց. Եհովայի բարկութիւնը Իսրայէլի վերայ բորբոքուեցաւ։
  • 4Եւ Եհովան Մովսէսին ասեց. Առ ժողովրդի բոլոր իշխաններին եւ կախիր նորանց Եհովայի առաջին արեւի դէմ, որ Եհովայի սաստիկ բարկութիւնը Իսրայէլիցը դառնայ։
  • 5Եւ Մովսէսն ասեց Իսրայէլի դատաւորներին. Մեռցրէք ամեն մէկդ ձեր մարդկանցը, որ Բելփեդովրին յարեցին։
  • 7Եւ Ահարօն քահանայի որդի Եղիազարի որդին՝ Փենէհէսը տեսաւ այս, ժողովքի միջիցը վեր կացաւ եւ ձեռքը մի գեղարդ առաւ,
  • 8Եւ այն Իսրայէլացի մարդի ետեւից սենեակը մտաւ, եւ երկուսին էլ այսինքն Իսրայէլացի մարդին եւ կնկան փորիցը խոցեց, եւ հարուածը Իսրայէլի որդկանցիցը դադարեց։
  • 9Եւ հարուածիցը մեռածները քսանեւչորս հազար հոգի էին։
  • 10Եւ Եհովան խօսեց Մովսէսի հետ ասելով.
  • 11Ահարօն քահանայի որդի Եղիազարի որդի Փենէհէսն իմ բարկութիւնն Իսրայէլի որդկանցիցը դարձրեց՝ ինձ համար նախանձ ունենալով նորանց մէջ. Եւ ես իմ նախանձովն Իսրայէլի որդկանցը բնաջինջ չ’արի։
  • 12Սորա համար ասիր, որ Ահա ես նորան տալիս եմ իմ խաղաղութեան ուխտը.
  • 13Եւ նորա համար եւ նորանից յետոյ նորա սերունդի համար յաւիտենական քահանայութեան ուխտ կ’լինի. Որովհետեւ իր Աստուծոյ նախանձը ունեցաւ եւ Իսրայէլի որդկանց համար քաւութիւն արաւ։
  • 14Եւ Մադիանացի կնկան հետ զարկուող Իսրայէլացի մարդի անունը Զամբրի էր, Սալուի որդին, որ Շմաւոնեանց մէկ տոհմի իշխանն էր։
  • 15Եւ զարկուող Մադիանացի կնկան անունը Քազբի էր՝ Սուրի աղջիկը, որ Մադիամի մէջ ազգատոհմի իշխան էր։
  • 16Եւ Եհովան խօսեց Մովսէսի հետ ասելով.
  • 17Մադիանացիներին թշնամութիւն արէք եւ նորանց զարկէք.
  • 18Որովհետեւ նորանք իրանց արած նենգութիւններովը ձեզ թշնամութիւն արին Փոգովրի գործումը՝ իրանց քոյր Մադիանացի իշխանի աղջիկ՝ Քազբիի գործումը, որ հարուածի օրումը սպաննուեցաւ Փոգովրի համար։
← Ցանկ