ԹՎՈՑ14
  • 1Եւ բոլոր ժողովքը ձայնը բարձրացրեց եւ աղաղակեց. Եւ ժողովուրդը լաց եղաւ այն գիշերը։
  • 2Եւ տրտնջացին Իսրայէլի բոլոր որդիքը Մովսէսի եւ Ահարօնի դէմ. Եւ բոլոր ժողովքն ասեց նորանց. Երանի՜ թէ Եգիպտոսի երկրումը մեռած լինէինք. Կամ երանի թէ այս անապատի մէջ մեռած լինէինք։
  • 3Եւ ինչո՞ւ համար Եհովան մեզ այս երկիրը բերաւ, որ սրով ընկնենք, եւ մեր կանայքն ու մեր որդիքը յափշտակուին. Լաւ չէ՞ մեզ համար որ Եգիպտոս դառնանք։
  • 4Եւ իրար ասեցին, Եկէք մէկ զօրագլուխ ընտրենք եւ Եգիպտոս դառնանք։
  • 5Եւ Մովսէսն ու Ահարօնն իրանց երեսի վերայ ընկան Իսրայէլի որդկանց բոլոր ժողովուած ժողովքի առաջը։
  • 6Եւ երկիրը լրտեսողներից Նաւէի որդի Յեսուն եւ Յեփոնէի որդի Քաղէբն իրանց հանդերձները պատառեցին.
  • 7Եւ Իսրայէլի որդկանց բոլոր ժողովքի հետ խօսեցին ասելով. Այն երկիրը, որի միջովը անցանք նորան լրտեսելու համար, շատ շատ բարի երկիր է։
  • 8Եթէ Եհովան մեզ վերայ հաճէ, նա մեզ այն երկիրը կ’տանէ եւ այն մեզ կ’տայ, որ կաթ ու մեղր բղխող երկիր է։
  • 9Միայն թէ Եհովայի դէմ մի ապստամբիք, եւ այն երկրի ժողովրդիցը մի վախենաք, որովհետեւ նորանք մեր կերակուրն են, նորանց պաշտպանութիւնը գնացել է իրանց վերայից, ու Եհովան մեզ հետ է. նորանցից մի վախենաք։
  • 10Եւ բոլոր ժողովքը ասեցին թէ՝ Քարերով քարկոծեն նորանց. Բայց Եհովայի փառքը ժողովքի խորանումը բոլոր Իսրայէլի որդկանցը երեւեցաւ։
  • 11Եւ Եհովան ասեց Մովսէսին. Այս ժողովուրդը մինչեւ ե՞րբ պիտի ինձ արհամարհէ, ու մինչեւ ե՞րբ պիտի չ’հաւատան ինձ՝ իրանց մէջ արած բոլոր հրաշքներովս էլ։
  • 12Եւ թող զարկեմ նորանց ժանտախտով եւ կորցնեմ նորանց. Եւ քեզ նորանցից մեծ եւ զօրաւոր ազգ շինեմ։
  • 13Եւ Մովսէսն ասեց Եհովային. Այն ժամանակ Եգիպտացիները կ’լսեն. (որովհետեւ դու քո կարողութեամբն այս ժողովրդին հանեցիր նորանց միջիցը.)
  • 14Եւ կ’ասեն այս երկրի բնակիչները. Որովհետեւ լսել են որ դու, ով Եհովայ, այս ժողովրդի մէջ ես, որ դու, ով Եհովայ, դէմ առ դէմ տեսնվում ես, եւ որ քո ամպը նորանց վերայ կանգնում է, եւ որ ցերեկը ամպի սիւնով. Եւ գիշերը կրակի սիւնով գնում ես նորանց առաջից։
  • 15Եւ եթէ այս ժողովրդին մէկ մարդի պէս մեռցնելու լինես, քո համբաւը լսող ազգերը կ’խօսեն՝ ասելով.
  • 16Եհովան չ’կարողացաւ տանել նորանց այն երդումով խոստացած երկիրը, նորա համար անապատի մէջ մեռցրեց նորանց։
  • 17Եւ հիմա թող իմ Տիրոջ կարողութիւնը մեծանայ, ինչպէս որ խօսեցիր ասելով.
  • 18Եհովան երկայնամիտ է, եւ առատ ողորմութիւնով, անօրէնութիւնը եւ յանցանքը ներող. Բայց յանցաւորին ամենեւին անպատիժ չի թողիլ, հայրերի անօրէնութիւնը որդիների վերայ՝ մինչեւ երրորդ եւ չորրորդ ազգը հատուցանելով։
  • 19Աղաչում եմ՝ ներիր այս ժողովրդին քո մեծ ողորմութեան համեմատ, ինչպէս որ ներեցիր այս ժողովրդին Եգիպտոսից մինչեւ այստեղ։
  • 20Եւ Եհովան ասեց. Ներեցի քո խօսքի պէս.
  • 21Բայց կենդանի եմ ես, որ բոլոր երկիրը Եհովայի փառքովը պիտի լցուի.
  • 22Որովհետեւ բոլոր այն մարդիկը, որ Եգիպտոսումն ու անապատումն իմ փառքը ու իմ արած հրաշքները տեսան, եւ ինձ ահա տասն անգամ փորձեցին, եւ իմ խօսքին չ’լսեցին,
  • 23Չեն տեսնիլ այն երկիրը՝ որ իրանց հայրերին երդում արի, եւ ինձ արհամարհողների մէկն էլ չի տեսնիլ այն.
  • 24Բայց որովհետեւ իմ ծառայ Քաղէբում ուրիշ հոգի կար եւ բոլորովին հնազանդեց ինձ, ես էլ նորան այն երկիրը կ’տանեմ, ուր որ գնացել էր, եւ նորա սերունդը կ’ժառանգէ այն։
  • 25Եւ Ամաղեկացիներն ու Քանանցիները ձորերումն են բնակվում. Էգուց դարձէք եւ դէպի անապատը կարմիր ծովի ճանապարհովը չուեցէք։
  • 26Եւ Եհովան խօսեց Մովսէսի եւ Ահարօնի հետ ասելով.
  • 27Մինչեւ ե՞րբ այս չար ժողովքին համբերեմ, որ ինձ դէմ տրտնջում են. ես լսեցի Իսրայէլի որդկանց տրտունջը՝ որ ինձ դէմ տրտնջում են։
  • 28Ասիր նորանց. Ես կենդանի եմ, ասում է Եհովան, որ ինչպէս դուք իմ ականջների առաջին խօսեցիք, այնպէս էլ կ’անեմ ձեզ.
  • 29Այս անապատի մէջ կ’ընկնեն ձեր դիակները. Եւ ձեր բոլոր հաշուի համեմատ՝ ձեզանից ամեն համարուածները քսան տարեկանից վեր եղողները՝ որ դուք ինձ դէմ տրտնջեցիք,
  • 30Բնաւ պիտի չ’մտնէք այն երկիրը, որի համար երդում արի ձեզ նորանում բնակեցնելու, բացի Յեփոնէի որդի Քաղէբից եւ Նաւէի որդի Յեսուից։
  • 31Բայց ձեր որդիքը՝ որոնց համար ասեցիք, թէ պիտի յափշտակուին, նորանց կ’տանեմ, եւ նորանք ձեր չ’հաւանած երկիրը կ’մտնեն։
  • 33Եւ ձեր որդիքը անապատումը քառասուն տարի հովիւ կ’լինեն եւ ձեր պոռնկութիւնները կ’կրեն մինչեւ որ ձեր դիակները անապատումը սպառուին։
  • 34Այս օրերի հաշուովը որ երկիրը քառասուն օր լրտեսեցիք, այնպէս ամեն մէկ օրուայ տեղ մէկ տարի՝ այսինքն քառասուն տարի կ’կրէք ձեր անօրէնութիւնները, եւ կ’ճանաչէք իմ մերժումը։
  • 35Ես Եհովաս ասեցի, որ անպատճառ պիտի անեմ այս բաները այդ բոլոր չար ժողովքին, որ ժողովուել են ինձ դէմ. Նորանք այս անապատի մէջ պիտի վերջանան եւ այստեղ մեռնեն։
  • 36Եւ այն մարդիկն՝ որ Մովսէսն ուղարկեց այն երկիրը լրտեսելու, որոնք ետ դարձան եւ այն երկրի վերայ վատ լուր հանելով՝ բոլոր ժողովքը նորա դէմ տրտնջացրին,
  • 37Այն մարդիկն, որ այն երկրի վերայ վատ լուր հանեցին, հարուածով մեռան Եհովայի առաջին։
  • 38Բայց Նաւէի որդի Յեսուն եւ Յեփոնէի որդի Քաղէբը, որ երկիրը լրտեսելու գնացող մարդկանցից էին, ողջ մնացին։
  • 39Եւ Մովսէսը խօսեց այս խօսքերը Իսրայէլի ամեն որդկանց հետ, եւ ժողովուրդը մեծ սուգ արաւ։
  • 40Եւ առաւօտանց կանուխ վեր ելան լեռան գլուխն ասելով. Ահա մենք, եկէք վեր ելնենք այն տեղը որ Եհովան ասել է. Որովհետեւ մեղք գործեցինք։
  • 41Եւ Մովսէսն ասեց. Ի՞նչու էք այդպէս Եհովայի հրամանից դուրս գալիս. Այդ բանը ի յաջողուիլ։
  • 42Վեր մի ելնէք (որովհետեւ Եհովան ձեր միջումը չէ), որպէս զի ձեր թշնամիների առաջին չ’ջարդուիք.
  • 43Որովհետեւ Ամաղեկացիները եւ Քանանացիները այնտեղ ձեր առաջին են, եւ դուք սրով կ’ընկնէք, որովհետեւ դուք Եհովայիցը ետ էք դարձել. Եհովան ձեզ հետ չի լինիլ։
  • 44Բայց նորանք յանդգնեցին լեռան գլուխը վեր ելնելու, սակայն Եհովայի ուխտի տապանակը եւ Մովսէսը բանակի միջից չ’բաժանուեցան։
  • 45Այն ժամանակ այն սարին վերայ բնակուող Ամաղեկացիները եւ Քանանացիներն իջան եւ զարկեցին նորանց եւ հալածեցին մինչեւ Հօրմա։
← Ցանկ