ԹՎՈՑ13
  • 1Եւ Փառանի անապատումը իջեւան արին։
  • 2Եւ Եհովան խօսեց Մովսէսի հետ ասելով. Մարդիկ ուղարկիր որ լրտեսեն Քանանի երկիրը, որ ես Իսրայէլի որդկանցը պիտի տամ. Իրանց հայրերի ցեղի ամեն մէկի համար մէկ մարդ ուղարկէք՝ ամենն էլ իշխան լինեն նորանց մէջ։
  • 3Եւ Մովսէսը Եհովայի հրամանին համեմատ նորանց ուղարկեց Փառանի անապատիցը. Բոլոր այն մարդիկը Իսրայէլի որդկանց գլխաւորներն էին.
  • 4Եւ այս է նորանց անունները.
  • 5Ռուբենի ցեղից՝ Զաքուրի որդի Սամուան, Շմաւոնի ցեղից՝ Քոռիի որդի Սափատը,
  • 6Յուդայի ցեղից՝ Յեփոնի որդի Քաղէբը,
  • 7Իսաքարի ցեղից՝ Յովսէփի որդի Իգազը,
  • 8Եփրեմի ցեղից՝ Նաւէի որդի Օսէսը,
  • 9Բենիամինի ցեղից՝ Ռափուի որդի Փաղտին,
  • 10Զաբուղոնի ցեղից՝ Սուդիի որդի Գեդդիէլը,
  • 12Դանի ցեղից՝ Գամաղիի որդի Ամիէլը,
  • 13Ասերի ցեղից՝ Միքայէլի որդի Սաթուրը,
  • 14Նեփթաղիմի ցեղից՝ Վափսիի որդի Նաբին,
  • 15Գադի ցեղից՝ Մաքքիի որդի Գուէլը։
  • 16սորանք են այն մարդկանց անունները, որոնց Մովսէսն ուղարկեց այն երկիրը լրտեսելու. Եւ Մովսէսը Նաւէի որդի Օսէսի անունը Յեսու դրաւ։
  • 17Եւ Մովսէսն ուղարկեց նորանց Քանանի երկիրը լրտեսելու, եւ ասեց նորանց. Այս հարաւային կողմից դէպի վեր գնալով վեր գնացէք սարը.
  • 18Եւ տեսէք այն երկիրը թէ ինչպէս է, եւ այնտեղ բնակուող ժողովուրդը զօրաւո՞ր են թէ տկար. Քի՞չ են թէ շատ։
  • 19Եւ ի՞նչպէս է այն երկիրը ուր որ նորանք բնակվում են՝ լա՞ւ է թէ վատ, եւ ի՞նչպէս են այն քաղաքները ուր որ նորանք բնակվում են, վրաններո՞ւմ են թէ բերդերում են.
  • 20Եւ թէ երկիրը ի՞նչպէս է, պարա՞րտ է՝ թէ տկար, մէջը ծառեր կա՞ն թէ ոչ։ Եւ ժիր եղէք, եւ այն երկրի պտուղիցն առէք։ Եւ այն օրերը խաղողի նոր դուրս եկած օրերն էին։
  • 21Եւ նորանք վեր գնացին եւ լրտեսեցին այն երկիրը Սին անապատից դէպի Եմաթ մինչեւ Րոոբ։
  • 22Եւ հարաւային կողմից գնացին, եւ եկան Քեբրոն եւ այնտեղ էին Ենակի որդիքը՝ Աքիմանը, Սէսին եւ Թոլմին, եւ Քեբրոնը Եգիպտոսի Տայանիս քաղաքից եօթը տարի առաջ էր շինուել։
  • 23Եւ եկան մինչեւ Եսքողի ձորը եւ այնտեղից խաղողի մի ողկոյզ կտրեցին ուռովը մէկտեղ, եւ երկու հոգի լծակով վեր առան նորան, եւ նռներից եւ թուզերից էլ։
  • 24Այն ողկոյզի համար, որ Իսրայէլի որդիքն այնտեղից կտրել էին, այնտեղի անունը Եսքողի ձոր դրուեցաւ։
  • 25Եւ այն երկիրը լրտեսելուց ետ դարձան քառասուն օրից յետոյ.
  • 26Եւ եկան հասան Մովսէսին եւ Ահարօնին եւ Իսրայէլի որդկանց բոլոր ժողովքին՝ Փառանի անապատի մէջ Կադէսում. Եւ նորանց համար եւ բոլոր ժողովքի համար լուր բերին. Եւ երկրի պտուղը ցոյց տուին նորանց։
  • 27Եւ պատմեցին նորան եւ ասեցին. Մեզ ուղարկած երկիրդ գնացինք. Եւ իրաւ որ կաթ ու մեղր է բղխում նա, եւ նորա պտուղը սա է։
  • 28Միայն թէ այն երկրի մէջ բնակուող ժողովուրդը զօրաւոր է, եւ քաղաքները պարսպաւոր եւ խիստ մեծ են. Նաեւ այնտեղ Ենակի որդկանցը տեսանք։
  • 29Ամաղեկացիները բնակվում են այն երկրի հարաւային կողմումը, եւ Քետացիները եւ Յեբուսացիները եւ Ամօրհացիները բնակվում են սարերումը, եւ Քանանացիները բնակվում են ծովի մօտ եւ Յորդանանի եզերքումը։
  • 30Եւ Քաղէբը լռեցրեց ժողովրդին Մովսէսի առաջին, եւ ասեց. Աղէ՝ ելնենք, եւ ժառանգենք այն, որովհետեւ մենք անպատճառ կարող ենք նորան տիրել։
  • 31Բայց նորա հետ ելնող մարդիկն ասեցին. Մենք չենք կարող այն ժողովրդի վերայ ելնել, որովհետեւ նորանք մեզանից զօրաւոր են։
  • 32Եւ իրանց լրտեսած երկրի վատ լուրը բերին Իսրայէլի որդկանց համար ասելով. Այն երկիրը որի միջովն անցանք՝ նորան լրտեսելու համար, իր բնակիչներին ուտող երկիր է. Եւ նորա միջի բոլոր ժողովուրդը, որ մենք տեսանք, երկայնահասակ մարդիկ են,
  • 33Եւ այնտեղ տեսանք հսկաներին՝ Ենակի որդկանցը որ հսկաներիցն են. Այնպէս որ մենք մեր աչքին մարախի պէս էինք, եւ այնպէս էլ էինք նորանց աչքին։
← Ցանկ