ԹՎՈՑ12
  • 2Եւ ասեցին. Մի՞թէ Եհովան միայն Մովսէսի ձեռքովը խօսեց. Չէ՞ որ մեր ձեռքովն էլ խօսեց. Եւ Եհովան լսեց։
  • 3Եւ Մովսէս մարդը շատ հեզ էր երկրի վերայ եղած բոլոր մարդկանցից աւելի։
  • 4Եւ իսկոյն Եհովան ասեց Մովսէսին եւ Ահարօնին եւ Մարիամին. Դուք երեքդ էլ դուրս ելէք եկէք ժողովքի խորանը. Եւ երեքն էլ դուրս եկան։
  • 5Եւ Եհովան իջաւ ամպի սիւնովն եւ խորանի դրանը կանգնեց. Եւ Ահարօնին եւ Մարիամին կանչեց. Եւ երկուսն էլ դուրս եկան։
  • 6Եւ ասեց. Հիմա իմ խօսքը լսեցէք, եթէ ձեզանից մէկը մարգարէ լինի, ես Եհովաս ինձ տեսիլքի մէջ կ’ճանաչացնեմ նորան, կամ երազով կ’խօսեմ նորա հետ։
  • 7Բայց այնպէս չէ իմ ծառան Մովսէսը, որ իմ բոլոր տան մէջ հաւատարիմ է.
  • 8Նորա հետ բերանէ բերան եմ խօսում եւ յայտնապէս, եւ ոչ թէ առակով, եւ նա Եհովայի կերպարանքը տեսնում է, ի՞նչու չ’վախեցիք իմ ծառայ Մովսէսի դէմ խօսելու։
  • 9Եւ Եհովայի բարկութիւնը նորանց վերայ բորբոքուեց եւ գնաց։
  • 10Եւ ամպը վերացաւ խորանի վերայից, եւ ահա Մարիամը ձիւնի պէս բորոտ եղաւ. Եւ Ահարօնը Մարիամին նայեց, եւ ահա բորոտ էր։
  • 11Եւ Ահարօնն ասեց Մովսէսին. Ոհ, տէր իմ, աղաչեմ մեր վերայ մեղք մի դնիր. Որովհետեւ յիմարութիւն արինք, եւ մեղք գործեցինք.
  • 12Թող նա չ’նմանուի այն մեռածին, որ իր մօր արգանդիցը դուրս գալիս՝ մարմնի կէսը սպառուած է։
  • 13Եւ Մովսէսն աղաղակեց Եհովային ասելով. Խնդրեմ, ով Աստուած, խնդրեմ՝ բժշկիր նորան։
  • 14Եւ Եհովան ասեց Մովսէսին. Եթէ նորա հայրը միայն նորա երեսին թքնելու լինէր, մի՞թէ եօթն օր չէր ամաչիլ. Թող եօթն օր բանակիցը դուրս արգիլուած պահուի եւ յետոյ ընդունուի։
  • 15Եւ Մարիամը բանակից դուրս եօթն օր արգիլուած մնաց. Եւ ժողովուրդը չ’չուեց մինչեւ Մարիամի ընդունուիլը։
  • 16Եւ յետոյ ժողովուրդը Ասերովթից չուեցին,
← Ցանկ