ՄԱՂԱՔԻԱ1
  • 1Տիրոջ խօսքի պատգամը Իսրայէլի մասին՝ Մաղաքիայի ձեռովը։
  • 2Ես ձեզ սիրել եմ, ասում է Տէրը, իսկ դուք ասում էք. Ի՞նչով ես սիրել մեզ։ Մի՞թէ Եսաւը եղբայրը չէ Յակոբին, ասում է Տէրը, եւ ես Յակոբին եմ սիրել։
  • 3Իսկ Եսաւին ատել եմ, եւ նորա սարերը ամայի եմ արել. Եւ նորա ժառանգութիւնը անապատի չագալներին եմ տուել։
  • 4Թէեւ Եդովմն ասէ. Մենք կործանուեցանք, բայց դարձեալ պիտի շինենք աւերակները. Զօրաց Տէրն էլ այսպէս է ասում. Նորանք կ’շինեն, բայց ես կ’քանդեմ. Եւ նորանց կ’կոչեն Անօրէնութեան սահման, եւ մի ժողովուրդ՝ որի դէմ Տէրը բարկացած է յաւիտեան։
  • 5Եւ ձեր աչքերը պիտի տեսնեն, եւ դուք էլ պիտի ասէք. Մեծ է Տէրը Իսրայէլի սահմանից վեր։
  • 6Տղան իր հօրը կ’մեծարէ, եւ ծառան՝ իր Տիրոջը. եթէ ես էլ հայր եմ, ո՞ւր է իմ մեծարանքը. Եւ եթէ տէր եմ ես, ո՞ւր է իմ երկիւղը, ասում է ձեզ Զօրաց Տէրը, ով իմ անունը անարգող քահանաներ, որ ասում էք թէ Ի՞նչով ենք անարգում քո անունը։
  • 7Իմ սեղանի վերայ պիղծ հաց մատուցանելով. Բայց դուք ասում էք. Մենք ի՞նչով ենք քեզ պղծում. Ձեր ասելովը՝ թէ Տիրոջ սեղանը անարգուած է։
  • 8Ապա երբոր կոյրը մատուցանում էք զոհելու, վատ չէ՞. Կամ երբոր մատուցանում էք կաղը կամ հիւանդը, վատ չէ՞. Նորան մէկ քո իշխանին մատուցրու, արդեօք քեզ կ’հաւանէ՞ կամ քեզ կ’ընդունէ՞, ասում է Զօրաց Տէրը։
  • 9Եւ արդ, աղօթք արէք Աստուծոյ դիմացը, որ մեզ ողորմէ. ձեր ձեռքիցն եղաւ այս. Մի՞թէ ձեզ կ’ընդունէ՞, ասում է Զօրաց Տէրը։
  • 10Ո՞վ էլ կայ ձեզանում որ դռները ձրի փակէ. դուք սեղանս էլ չէք լուսաւորում ձերի. Ես ձեզ չեմ հաւանում, ասում է Զօրաց Տէրը. Եւ ընծայ չեմ ընդունում ձեր ձեռքիցը։
  • 12Բայց դուք պղծում էք նորան՝ ձեր ասելովը՝ թէ Տիրոջ սեղանը պղծուած է. Եւ նորա բերքը այսինքն ուտեստը անարգուած է։
  • 13Եւ ասում էք. Ահա ի՜նչ աշխատութիւն է. Եւ փչում էք նորա վերայ, ասում է Զօրաց Տէրը. Եւ բերում էք յափշտակուածն ու կաղը եւ հիւանդը. Այսպէս էք բերում ընծան. մի՞թէ ես կ’ընդունեմ այդ ձեր ձեռքերիցը, ասում է Տէրը.
  • 14Եւ անիծեալ լինի խաբողը, որ իր հօտի մէջ որձը լինելով, ուխտ է անում եւ խանգարուածը զոհում Տիրոջը. Որովհետեւ ես մեծ Թագաւոր եմ, ասում է Զօրաց Տէրը, եւ իմ անունը ահարկու է ազգերի մէջ։
← Ցանկ