ՍՈՓՈՆԻԱ1
  • 1Տիրոջ խօսքը, որ եղաւ Եզեկիայի որդի՝ Ամարիայի որդի՝ Գոդողիայի որդի՝ Քուսիի որդի՝ Սոփոնիային՝ Յուդայի թագաւորի Ամոնի որդիի Յովսիայի օրերումը։
  • 2բոլորովին բնաջինջ պիտի անեմ ամեն բան երկրի երեսից, ասում է Տէրը։
  • 3Բնաջինջ պիտի անեմ մարդն ու անասունը, բնաջինջ պիտի անեմ երկնից թռչուններն ու ծովի ձկները, եւ գայթակղութիւնները ամբարիշտների հետ, եւ պիտի փչացնեմ մարդը երկրի երեսից, ասում է Տէրը։
  • 4Եւ պիտի մեկնեմ իմ ձեռքը Յուդայի վերայ, եւ Երուսաղէմի բոլոր բնակչաց վերայ. Եւ պիտի բնաջինջ անեմ այս տեղից Բահաղի մնացորդը, քուրմերի անունը քահանաների հետ.
  • 5Եւ կտուրների վերայ երկնքի զօրքերին երկրպագողներին, եւ այն երկրպագողներին, որոնք Տիրոջմով են երդնում, եւ Մեղքոմով երդում անողներին.
  • 6Եւ Տիրոջ ետեւից խոտորողներին, եւ Տիրոջը չ’փնտռողներին եւ չ’խնդրողներին։
  • 7Լռիր Տէր Եհովայի առաջին, որովհետեւ մօտ է Տիրոջ օրը, որովհետեւ Տէրը զոհ է պատրաստել, սրբել է իր կոչնականներին։
  • 8Եւ պիտի լինի Տիրոջ զոհի օրումը, որ պիտի պատժեմ իշխաններին եւ թագաւորի որդիներին եւ ամեն օտար զգեստ հագնողներին։
  • 9Եւ պիտի պատժեմ բոլոր սեմովը լոք տուողին այն օրը, որոնք իրանց Տիրոջ տունը լցնում եմ զրկանքով, եւ խարդախութեամբ։
  • 10Եւ պիտի լինի այն օրը ասում է Տէրը, աղաղակի ձայն Ձկանց դռնիցը, եւ հեծեծանք՝ Մասենայից, եւ մեծ կոտորած՝ բլուրներիցը։
  • 11Ողբացէք ով Մաքթեսի բնակիչներ, որովհետեւ փչացել է Քանանու բոլոր ժողովուրդը, բնաջինջ է եղել բոլոր արծաթ կրողները։
  • 12Եւ պիտի լինի այն ժամանակը, որ ես Երուսաղէմը պիտի քննեմ ճրագներով, եւ պիտի պատժեմ իրանց մրուրի վերայ նստող մարդկանցը, որոնք ասում են իրանց սրտումը. Տէրը ոչ բարիք է անում ոչ չարիք։
  • 13Եւ նորանց ստացուածքը աւար պիտի դառնայ, եւ նորանց տուները՝ աւերակներ. Եւ պիտի տուներ շինեն, բայց չ’բնակուեն, եւ պիտի այգիներ տնկեն, բայց գինին չ’խմեն։
  • 14Մօտ է Տիրոջ մեծ օրը, մօտ է եւ շատ շտապում է, ահա Տիրոջ օրուան ձայնը. Դառնապէս աղաղակում է այնտեղ տղամարդը։
  • 15Բարկութեան օր է այն օրը, նեղութեան եւ տառապանքի օր, կործանման եւ աւերման օր, խաւարի եւ մէգի օր, ամպի եւ մառախուղի օր.
  • 16Փողի եւ աղաղակի օր պարսպաւոր քաղաքների դէմ, եւ բարձրացած աշտարակների դէմ։
  • 17Եւ ես պիտի նեղեմ մարդկանց, որ կոյրերի պէս ման գան, որովհետեւ Տիրոջ դէմ մեղանչեցին, եւ նորանց արիւնը պիտի թափուի փոշիի պէս, եւ նորանց միսը՝ աղբերի պէս։
← Ցանկ