ՄԻՔԻԱ1
- 1Տիրոջ խօսքը որ եղաւ Մօրստացի Միքիային Յուդայի Յովաթամ, Աքազ եւ Եզեկիա թագաւորների օրերին, որ նա տեսաւ Սամարիայի եւ Երուսաղէմի մասին։
- 2Լսեցէք, ով բոլոր ժողովուրդներ, ուշադրութիւն արա, ով երկիր եւ նորա բոլոր լրութիւնը. Եւ Տէր Եհովան վկայ լինի ձեզ դէմ, Տէրը իր սուրբ տաճարիցը։
- 3Որովհետեւ ահա Տէրը դուրս է գալիս իր տեղիցը, եւ պիտի իջնէ եւ ման գայ երկրի բարձրաւանդակների վերայ։
- 4Եւ սարերը պիտի հալուին նորա տակին, եւ հովիտները պիտի ճեղքուին ինչպէս մոմ կրակի առաջին, ինչպէս ջուր որ իջնում է զառիւայրից։
- 5Յակոբի յանցանքի համար է այս ամենը եւ Իսրայէլի տան մեղքերի համար. Ո՞վ է Յակոբի յանցանքը, չէ՞ որ Սամարիան. Եւ ո՞վ է Յուդայի բարձրաւանդակները, չէ՞ որ Երուսաղէմը։
- 6Եւ Սամարիան պիտի դաշտի քարակոյտ շինեմ՝ այգի տնկելու տեղեր, եւ նորա քարերը պիտի թափեմ ձորը, եւ բանամ նորա հիմերը։
- 7Եւ նորա բոլոր կուռքերը պիտի կոտրատուին, եւ նորա բոլոր վարձքերը պիտի կրակով այրուին, եւ նորա բոլոր արձանները պիտի ամայի անեմ. Որովհետեւ բոզի վարձքից է ժողովել, ուրեմն բոզի վարձքի էլ պիտի դառնան։
- 8Սորա համար պիտի ողբամ եւ հառաչեմ, պիտի կողոպտուած եւ մերկ ման գամ, սուգ պիտի անեմ չագալների պէս եւ կոծ՝ ջայլամների պէս։
- 9Որովհետեւ անբժշկելի են նորա վէրքերը, որովհետեւ եկաւ մինչեւ Յուդան, հասաւ իմ ժողովրդի դռանը՝ մինչեւ Երուսաղէմ։
- 10Գէթի մէջ մի իմացնէք, բնաւ լաց մի լինիք, Բեթափրայումը փոշու մէջ պիտի թաւալուիմ.
- 11Անց կաց քեզ համար, ով Սափիրի բնակչուհի, ամօթով մերկ. Դուրս չէ եկել Սաանանի բնակչուհին, Բեթեսելի կոծը պիտի առնէ ձեզանից իր օթեւանը։
- 12Որովհետեւ գալարվում է բարեաց համար Մարօթի բնակչուհին, որովհետեւ չարիք պիտի իջնէ Տիրոջ կողմից մինչեւ Երուսաղէմի դուռը։
- 13Ձին կառքին լծիր, ով Լաքիսի բնակչուհի, դա մեղքի սկիզբն է Սիօնի աղջկայ համար. Որովհետեւ քեզանում գտնվում են Իսրայէլի յանցանքները։
- 14Դորա համար ընծաներ պիտի տաս Մօրեսեթ-գեթին. Աքզիբի տները պիտի ստեն Իսրայէլի թագաւորներին։
- 15Դեռ ժառանգ պիտի բերեմ քեզ համար, ով Մարեսայի բնակչուհի մինչեւ Ոդողոմ պիտի հասնէ Իսրայէլի փառքը։
- 16Գերծիր եւ կտրիր մազերդ քո փափուկ որդկանց համար, լայնացրու կնտութիւնդ արծիւի պէս, որովհետեւ գերի տարուեցան քեզանից։