ՀՈՎՆԱՆ1
  • 1Եւ Տիրոջ խօսքը եղաւ Ամաթիի որդի Յովնանին ասելով.
  • 2Վեր կաց գնա Նինուէ մեծ քաղաքը, եւ քարոզիր նորա դէմ. Որովհետեւ նորանց չարութիւնը վեր է եկել իմ առաջին։
  • 3Բայց Յովնան վեր կացաւ, որ Տիրոջ երեսիցը Թարսիս փախչէ, եւ իջաւ Յոպպէ եւ մի նաւ գտաւ որ Թարսիս էր գնում, եւ նորա վարձքը տուաւ, ու նորա մէջն իջաւ, որ նորանց հետ Թարսիս գնար Տիրոջ երեսիցը։
  • 4Եւ Տէրը մի մեծ քամի հանեց ծովի վերայ, եւ մեծ փոթորիկ եղաւ ծովումը, եւ նաւը ուզում էր փշրուիլ։
  • 5Եւ նաւավարները վախեցան, եւ ամեն մարդ իր աստուծուն էր աղաղակում, եւ այն կարասիները, որ նաւումն էին, գցեցին ծովը, որ իրանց վերայից թեթեւացնեն. Իսկ Յովնանը իջել էր նաւի խորքը եւ պառկել ու խոր քնել։
  • 6Եւ նաւապետը նորա մօտ եկաւ եւ ասեց նորան, Ի՞նչ ես մրափել. Վեր կաց աղաղակիր քո Աստուծուն, գուցէ Աստուած յիշէ մեզ, եւ մենք չ’կորչենք։
  • 8Եւ նորան ասեցին. Մէկ ասիր մեզ, թէ ում պատճառով է այս չարիքը եկել մեզ վերայ, ի՞նչ է քո բանը, եւ ո՞րտեղից ես գալիս. Ո՞րն է քո երկիրը, եւ դու ո՞ր ժողովրդիցն ես։
  • 9Եւ նա նորանց ասեց. Ես Եբրայեցի եմ, եւ ես պաշտում եմ երկնքի Աստուծուն՝ Տիրոջը, որ ստեղծել է ծովը եւ ցամաքը։
  • 10Եւ այն մարդիկը վախեցան մեծ վախով եւ ասեցին նորան. Դա ի՜նչ ես արել դու. Որովհետեւ այն մարդիկն իմացան որ նա փախչում է Տիրոջ երեսիցը, որովհետեւ պատմեց նորանց։
  • 11Եւ ասեցին նորան. Մենք քեզ ի՞նչ անենք, որ ծովը դադարէ մեզ վերայ. Որովհետեւ ծովը գնալով ալեկոծվում էր։
  • 12Եւ նա ասեց նորանց. Առէք ինձ եւ գցեցէք ինձ ծովը, եւ ծովը կ’դադարէ ձեզ վերայ. Որովհետեւ ես գիտեմ որ իմ պատճառով է եկել այս մեծ փոթորիկը ձեզ վերայ։
  • 13Եւ այն մարդիկը թիաւարում էին որ ետ հասնեն ցամաքին, բայց չէին կարողանում, որովհետեւ ծովը գնալով ալեկոծվում էր նորանց վերայ։
  • 14Եւ նորանք աղաղակեցին Եհովային եւ ասեցին. Ո՛հ, Եհովայ, աղաչում ենք, թող չ’կորչենք այս մարդի անձի պատճառով, եւ անմեղ արիւն մի դնիր մեզ վերայ, որովհետեւ դու, ով Եհովայ, ինչպէս որ ուզում ես՝ անում ես։
  • 15Եւ առան Յովնանին եւ ծովը գցեցին նորան. Եւ ծովը դադարեց իր կատաղութիւնիցը։
  • 16Եւ այն մարդիկը մեծ երկիւղով վախեցան Տէրիցը, եւ զոհեր մատուցին Տիրոջը եւ ուխտեր արին։
  • 17Եւ Տէրը հրամայեց մի մեծ ձկան, որ Յովնանին կուլ տայ. Եւ Յովնանը ձկան փորումն էր երեք օր եւ երեք գիշեր։
← Ցանկ