ԱՄՈՎՍ6
  • 1Վա՜յ Սիօնումն ապահով նստողներին, եւ Սամարիայի սարի վերայ վստահացողներին, ազգերի գլխաւոր նշանաւորներին, որոնց մօտ գալիս է Իսրայէլի տունը։
  • 2Անցէք Քաղանէ եւ տեսէք, եւ այնտեղից գնացէք մեծ Եմաթը, եւ Փղշտացիների Գէթը իջէք. մի՞թէ լաւ են այս թագաւորութիւններից, կամ նորանց սահմանը մե՞ծ է ձեր սահմանից։
  • 3Վա՜յ նորանց որ չար օրը հեռի են համարում, եւ մօտեցնում բռնութեան աթոռը,
  • 4Որ պառկում են փղոսկրեայ անկողինների վերայ, եւ մեկնվում իրանց մահիճների վերայ, եւ ուտում հօտերից գառնուկները եւ պարարտացնելու գոմերից՝ որթերը։
  • 5Որ խաղ են ասում տաւիղի ձայնակցութեամբ, Դաւիթի նման նուագարաններ հնարում։
  • 6Որ բաժակներովը գինի են խմում, եւ գլխաւոր իւղով օծվում, եւ չեն ցաւում Յովսեփի բեկման վերայ։
  • 7Դորա համար հիմա պիտի գերի գնան առաջի գերիների հետ. Եւ պիտի հեռանայ խրախճանացողների զուարճանքը։
  • 8Երդուել է Տէր Եհովան իր անձովը՝ ասում է Զօրաց Տէր Աստուածը, ես զզվում եմ Յակոբի պարծանքիցը, եւ ատում եմ նորա պալատները, եւ պիտի մատնեմ քաղաքն ու իր լիութիւնը։
  • 9Եւ եթէ լինի որ մէկ տան տասը մարդ մնալու լինեն, նորանք էլ պիտի մեռնեն։
  • 10Եւ վեր պիտի առնէ նորան իր հօրեղբայրը եւ նորա այրողը, որ ոսկորները դուրս տանէ տանիցը, եւ պիտի ասէ տան մէջ եղողին. Էլ կա՞յ մօտդ. Եւ նա պիտի ասէ. Ոչ. Նա էլ պիտի ասէ. Լռիր, որովհետեւ Տիրոջ անունը յիշել չ’կայ։
  • 11Որովհետեւ ահա Տէրը հրամայում է, եւ նա պիտի փշուր փշուր անէ մեծ տունը, եւ փոքր տունը կոտրատէ։
  • 12Մի՞թէ ձիերը ապառաժի վերայ կ’վազեն, կամ թէ նա եզներով կ’հերկուի՞. Որ դուք դառնութեան էք փոխել իրաւունքը, եւ արդարութեան պտուղը՝ օշինդրի։
  • 14Որովհետեւ ահա, ով Իսրայէլի տուն, ես ձեզ վերայ մի ազգ եմ վեր կացնում, ասում է Եհովայ Զօրաց Աստուածը, որ ձեզ նեղեն Եմաթի մուտքից մինչեւ անապատի հեղեղատը։
← Ցանկ