ԱՄՈՎՍ3
  • 2Միայն ձեզ եմ ճանաչել երկրի բոլոր ազգատոհմներից, դորա համար ձեզ պիտի պատժեմ ձեր ամեն անօրէնութիւնների համար։
  • 3Մի՞թէ երկուսը կ’գնան միասին, եթէ համաձայնուած չ’լինեն։
  • 4Մի՞թէ առիւծը կ’մռնչէ անտառումը, եթէ որս չ’ունենայ. Մի՞թէ առոյգ առիւծը ձայնը կ’հանէ իր որջիցը, եթէ մի բան որսած չ’լինի։
  • 5Մի՞թէ վայր կ’ընկնի թռչունը երկրի վերայ վարմի մէջը, եթէ նորա համար լարող եղած չ’լինի. Մի՞թէ վարմը վեր կ’առնուի երկրի վերայից, եթէ մի որս որսած չ’լինի։
  • 6Կամ եթէ փող փչուի քաղաքում, եւ ժողովուրդը չի՞ վախենալ, կամ չարիք կ’լինի՞ մի քաղաքում, որ Տէրը չ’լինի արած այն։
  • 7Որովհետեւ Տէր Եհովան ոչ մի բան չի անիլ, եթէ չ’յայտնէ իր խորհուրդը իր ծառաներին՝ մարգարէներին։
  • 8Առիւծը մռնչել է, ո՞վ չէ վախենում. Տէր Եհովան է խօսում, ո՞վ չի մարգարէանալ։
  • 9Հրատարակեցէք Ազովտոսի պալատների վերայ, եւ Եգիպտոսի երկրի մէջ պալատների վերայ, եւ ասեցէք. Ժողովուեցէք Սամարիայի սարերի վերայ, եւ մտիկ արէք նորա միջի շատ խռովութիւններին եւ նորա միջի հարստահարութիւններին։
  • 10Եւ չգիտեն ուղղութիւն անել, ասում է Տէրը, իրանց պալատներումը զրկանք ու յափշտակութիւն դիզողները։
  • 11Սորա համար այսպէս է ասում Տէր Եհովան. Թշնամի՜, եւ այն էլ երկրի շուրջը. Եւ նա պիտի իջեցնէ քեզանից քո ոյժը, եւ քո պալատները պիտի կողոպտուին։
  • 12Այսպէս է ասում Տէրը. Ինչպէս որ հովիւն է ազատում առիւծի բերանից երկու ոլոքներ կամ մի ականջի բլթակ, այնպէս էլ պիտի ազատուին Իսրայէլի որդիքը, որոնք բնակվում են Սամարիայումը՝ բազմոցի անկիւնի վերայ եւ դամասկեայ անկողնի վերայ։
  • 13Լսեցէք եւ վկայեցէք Յակոբի տանը, ասում է Տէր Եհովան՝ Զօրաց Աստուածը.
  • 14Այն օրը երբ որ կ’բերեմ Իսրայէլի յանցանքների պատիժը իր վերայ, եւ կ’պատժեմ Բեթէլի սեղանները. Այն ժամանակ կ’կոտրուին սեղանի եղջիւրներն ու գետինը կ’ընկնեն։
  • 15Եւ ես կ’ջարդեմ ձմերային տունը եւ ամարային տունը, եւ կ’կորչեն փղոսկրեայ տուները, եւ բնաջինջ կ’լինեն մեծամեծ տները, ասում է Տէրը։
← Ցանկ