ԱՄՈՎՍ1
  • 1Ամովսի խօսքերը, որ Թեկուէի հովիւներիցն էր, որ նա տեսաւ Իսրայէլի մասին Յուդայի Ոզիա թագաւորի օրերին եւ Իսրայէլի թագաւոր՝ Յովասեան Յերոբովամի օրերին, երկու տարի գետնաշարժից առաջ։
  • 2Եւ ասեց. Տէրը Սիօնից պիտի կանչէ, եւ Երուսաղէմից պիտի տայ իր ձայնը.եւ սուգ պիտի անեն հովիւների արօտները, եւ Կարմեղոսի գլուխը պիտի չորանայ։
  • 3Այսպէս է ասում Տէրը, Դամասկոսի երեք յանցանքի համար, եւ չորսի համար՝ ետ չեմ դարձնելու նորա պատիժը. որովհետեւ նորանք երկաթի կամնասայլերով կալի պէս կասեցին Գաղաադին.
  • 4Այլ կրակ պիտի գցեմ Ազայէլի տունը, որ լափէ Բենադադի պալատները։
  • 5Եւ պիտի կոտրեմ Դամասկոսի նիգը, եւ պիտի կտրեմ բնակիչը Աւենի հովիտիցը, եւ գաւազան բռնողը՝ Եդեմի տունիցը, եւ գերի պիտի գնայ Ասորիների ժողովուրդը Կիր, ասում է Տէրը։
  • 6Այսպէս է ասում Տէրը, Գազայի երեք յանցանքի համար, եւ չորսի համար՝ ետ չեմ դարձնելու. Որովհետեւ նորանք գերիներին գերի քշեցին բոլորովին որ յանձնեն Եդովմացիներին.
  • 8Եւ պիտի կտրեմ բնակիչը Ազովտոսից, եւ գաւազան բռնողը՝ Ասկալոնից, եւ իմ ձեռքը պիտի Ակկարոնի վերայ դարձնեմ, որ կորչի Փղշտացիների մնացորդը, ասում է Տէր Եհովան։
  • 9Այսպէս է ասում Տէրը. Տիւրոսի երեք յանցանքի համար, եւ չորսի համար՝ ետ չեմ դարձնելու. որովհետեւ նորանք գերիները բոլորովին մատնեցին Եդովմացիներին, եւ չ’յիշեցին եղբայրական ուխտը.
  • 10Այլ ես կրակ պիտի գցեմ Տիւրոսի պարսպի վերայ, եւ նա պիտի լափէ նորա պալատները։
  • 11Այսպէս է ասում Տէրը. Եդովմի երեք յանցանքի համար, եւ չորսի համար՝ ետ չեմ դարձնելու. Որովհետեւ սրով հալածեց իր եղբօրը, եւ կտրեց իր ողորմութիւնը, եւ միշտ պատառեց իր բարկութիւնը, եւ իր ցասումը պահեց յաւիտեան.
  • 12Այլ ես կրակ պիտի գցեմ Թեմանի մէջ, եւ պիտի լափէ Բօսրայի պալատները։
  • 13Այսպէս է ասում Տէրը. Ամմոնի որդկանց երեք յանցանքի համար, եւ չորսի համար՝ ետ չեմ դարձնելու. Որովհետեւ նորանք ճղեցին Գաղաադի յղիներին, որպէս զի լայնացնեն իրանց սահմանները.
  • 14Բայց ես կրակ պիտի վառեմ Ռաբբայի պարսպի վերայ, եւ պիտի լափէ նորա պալատները, պատերազմի օրը աղաղակի ժամանակին, փոթորիկի օրը մրրկի մէջ.
  • 15Եւ նորանց թագաւորը գերի պիտի գնայ, թէ ինքը թէ իր իշխանները միասին, ասում է Տէրը։
← Ցանկ