ԱՄՈՎՍ1
  • 1Ամովսի խօսքերը, որ Թեկուէի հովիւներիցն էր, որ նա տեսաւ Իսրայէլի մասին Յուդայի Ոզիա թագաւորի օրերին եւ Իսրայէլի թագաւոր՝ Յովասեան Յերոբովամի օրերին, երկու տարի գետնաշարժից առաջ։
  • 2Եւ ասեց. Տէրը Սիօնից պիտի կանչէ, եւ Երուսաղէմից պիտի տայ իր ձայնը.եւ սուգ պիտի անեն հովիւների արօտները, եւ Կարմեղոսի գլուխը պիտի չորանայ։
  • 3Այսպէս է ասում Տէրը, Դամասկոսի երեք յանցանքի համար, եւ չորսի համար՝ ետ չեմ դարձնելու նորա պատիժը. որովհետեւ նորանք երկաթի կամնասայլերով կալի պէս կասեցին Գաղաադին.
  • 4Այլ կրակ պիտի գցեմ Ազայէլի տունը, որ լափէ Բենադադի պալատները։
  • 5Եւ պիտի կոտրեմ Դամասկոսի նիգը, եւ պիտի կտրեմ բնակիչը Աւենի հովիտիցը, եւ գաւազան բռնողը՝ Եդեմի տունիցը, եւ գերի պիտի գնայ Ասորիների ժողովուրդը Կիր, ասում է Տէրը։
  • 6Այսպէս է ասում Տէրը, Գազայի երեք յանցանքի համար, եւ չորսի համար՝ ետ չեմ դարձնելու. Որովհետեւ նորանք գերիներին գերի քշեցին բոլորովին որ յանձնեն Եդովմացիներին.
  • 7Այլ կրակ պիտի ուղարկեմ Գազայի պարսպի վերայ, եւ պիտի լափէ նորա պալատները։
  • 8Եւ պիտի կտրեմ բնակիչը Ազովտոսից, եւ գաւազան բռնողը՝ Ասկալոնից, եւ իմ ձեռքը պիտի Ակկարոնի վերայ դարձնեմ, որ կորչի Փղշտացիների մնացորդը, ասում է Տէր Եհովան։
  • 9Այսպէս է ասում Տէրը. Տիւրոսի երեք յանցանքի համար, եւ չորսի համար՝ ետ չեմ դարձնելու. որովհետեւ նորանք գերիները բոլորովին մատնեցին Եդովմացիներին, եւ չ’յիշեցին եղբայրական ուխտը.
  • 10Այլ ես կրակ պիտի գցեմ Տիւրոսի պարսպի վերայ, եւ նա պիտի լափէ նորա պալատները։
  • 12Այլ ես կրակ պիտի գցեմ Թեմանի մէջ, եւ պիտի լափէ Բօսրայի պալատները։
  • 13Այսպէս է ասում Տէրը. Ամմոնի որդկանց երեք յանցանքի համար, եւ չորսի համար՝ ետ չեմ դարձնելու. Որովհետեւ նորանք ճղեցին Գաղաադի յղիներին, որպէս զի լայնացնեն իրանց սահմանները.
  • 14Բայց ես կրակ պիտի վառեմ Ռաբբայի պարսպի վերայ, եւ պիտի լափէ նորա պալատները, պատերազմի օրը աղաղակի ժամանակին, փոթորիկի օրը մրրկի մէջ.
  • 15Եւ նորանց թագաւորը գերի պիտի գնայ, թէ ինքը թէ իր իշխանները միասին, ասում է Տէրը։
← Ցանկ