ՂԵՒՏԱՑՈՑ25
- 1Եւ Եհովան խօսեց Մովսէսի հետ Սինա սարումն ասելով.
- 2Խօսիր Իսրայէլի որդկանց հետ եւ ասիր նորանց. Երբոր այն երկիրը մտնէք՝ որ ես ձեզ պիտի տամ, թող այն երկիրը՝ հանգստութեան շաբաթ պահէ Եհովայի համար։
- 3Վեց տարի քո արտը վարես, եւ քո այգին վեց տարի յօտես, եւ նորա արդիւնքը ժողովես.
- 4Բայց եօթներորդ տարին երկրի համար հանգստութեան շաբաթ, այսինքն Եհովայի համար շաբաթ լինի. Քո արտը պիտի չ’վարես, եւ քո այգին չ’յօտես։
- 5Քո հունձքի ինքնեկը պիտի չ’հնձես, եւ քո չ’յօտած այգու խաղողները չ’ժողովես. Հանգստութեան տարի լինի այն երկրի համար։
- 6Եւ երկրի շաբաթը ձեզ համար կերակուր լինի, քեզ համար եւ քո ծառայի համար եւ քո աղախնի համար եւ քո վարձկանի համար, եւ քեզ մօտ պանխտացող օտարականի համար։
- 7Եւ քո անասունների եւ քո երկրի մէջ եղած կենդանիների համար կերակուր լինի նորա բոլոր արդիւնքը։
- 8Եւ դու քեզ համար տարիների եօթը շաբաթ համարես, այսինքն եօթն անգամ եօթը տարի. Եւ տարիների եօթը շաբաթների ժամանակը քառասունեւինը տարի պիտի լինեն քեզ համար։
- 9Եւ փողի ձայն հնչեցնես եօթներորդ ամսուայ տասնին, քաւութեան օրը ձեր բոլոր երկրումը հնչեցնէք փողը։
- 10Եւ յիսուներորդ տարին սրբէք, եւ երկրի վերայ նորա բոլոր բնակիչների համար ազատութիւն հրատարակեցէք. Սա ձեզ համար Յոբելեան լինի եւ ձեզանից ամեն մէկն իր ստացուածքին դառնայ, եւ ձեզանից ամեն մէկն իր ազգատոհմին դառնայ։
- 11Այս յիսուներորդ տարին Յոբելեան տարի լինի ձեզ համար. Ոչ ցանէք ոչ էլ ինքնեկ բուսածը յօտէք, եւ ձեր չ’յօտացիծը չ’ժողովէք։
- 12Որովհետեւ Յոբելեան է. Նա ձեզ համար սուրբ լինի. Արտիցը նորա արդիւնքը ուտէք։
- 13Այս Յոբելեան տարին ձեզանից ամեն մէկը իր ստացուածքին դառնայ։
- 14Եւ եթէ քո դրացուն մի բան ծախելու լինես, կամ քո դրացու ձեռքիցը ծախու առնելու լինես, ձեզանից մէկն իր ընկերին անիրաւութիւն չ’անէ։
- 15Յոբելեանից յետոյ եղած տարիների հաշիւովը ծախու առնես քո դրացուցը. Արդիւնքի տարիների հաշիւովը պիտի ծախէ քեզ վերայ։
- 16Տարիների շատութեան համեմատ պիտի աւելացնես նորա գինը, եւ տարիների քիչութեան համեմատ պիտի պակասեցնես նորա գինը. Որովհետեւ նա արդիւնքի հաշիւովն է ծախում քեզ վերայ։
- 17Եւ իրար անիրաւութիւն չ’անէք, եւ քո Աստուածանից պիտի վախես. Որովհետեւ ես եմ Եհովան ձեր Աստուածը։
- 18Եւ իմ կանոններն անէք, եւ իմ դատաստանները պահէք եւ անէք նորանց. Եւ այն երկրի մէջ ապահովութեամբ կ’բնակուէք։
- 19Եւ երկիրն իր արդիւնքը կ’տայ, եւ մինչեւ ձեր կշտանալը կ’ուտէք. Եւ նորա մէջ ապահովութեամբ կ’բնակուէք։
- 20Եւ եթէ ասէք. Թէ Եօթներորդ տարին ի՞նչ կ’ուտենք. Ահա պիտի չ’վարենք եւ մեր արդիւնքները պիտի չ’ժողովենք.
- 21Սակայն ես կ’հրամայեմ իմ օրհնութեանը ձեզ համար վեցերորդ տարին, եւ երեք տարուայ արդիւնք կ’տայ։
- 22Եւ ութերորդ տարին վար կ’անէք, եւ հին արդիւնքիցը կ’ուտէք մինչեւ իններորդ տարին. Մինչեւ նորա արդիւնքի հասնելը՝ հինիցը կ’ուտէք։
- 23Եւ երկիրը պիտի չ’ծախուի մշտնջենապէս. Որովհետեւ երկիրը իմն է, եւ դուք ինձ մօտ պանդուխտներ եւ հիւրեր էք։
- 24Եւ ձեր կալուածքի բոլոր երկրումը փրկանք պիտի տաք երկրի համար։
- 25Եթէ քո եղբայրն աղքատանայ՝ եւ իր ստացուածքիցը ծախէ, եւ նորա մօտիկ ազգականը նորա մօտ գայ, նա իր եղբօր ծախածը փրկէ։
- 26Եւ եթէ մի մարդ փրկող չ’ունի, եւ իր ձեռքը չէ հասնում որ նորան փրկէ,
- 27Այն ժամանակ իր ծախելուցը հաշիւ անէ տարիները, եւ աւելորդը ետ տայ այն մարդին՝ որի վերայ ծախել էր, եւ դարձեալ իր ստացուածքը լինի։
- 28Բայց եթէ ձեռքը չ’հասնէ նորան ետ տալու, այն ժամանակ իր ծախած բանը ծախու առնողի ձեռին մնայ մինչեւ Յոբելեան տարին, եւ Յոբելեանումը դուրս գայ, եւ իր ստացուածքը դառնայ։
- 29Եւ եթէ մէկը պարսպաւոր քաղաքի մէջ մի բնակուելու տուն ծախէ, նորան ծախելուցը մինչեւ մի կատարեալ տարի լինի նորա փրկելը. Նորա փրկելը մէկ տարուայ մէջ լինի։
- 30Եւ եթէ այն բոլոր տարուայ լրանալումը նա չ’փրկուի, այն ժամանակ պարսպաքաղաքումն եղած տունը միշտ ծախու առնողինը պիտի մնայ իր ազգերի մէջ։ Յոբելեան տարումը պիտի ետ չ’դառնայ.
- 31Բայց շուրջը պարսպաւոր չ’եղած գիւղաքաղաքների տները երկրի արտերի պէս պիտի համարուին. Նորանց համար փրկուիլ լինի, եւ Յոբելեան տարին պիտի ետ դառնան։
- 32Իսկ Ղեւտացիների քաղաքների մէջ իրանց կալուածքի քաղաքների տները Ղեւտացիները միշտ կարող լինին փրկել։
- 33Եւ եթէ մէկը Ղեւտացիներից ծախու առնելու լինի, այն ժամանակ ծախուած տունը իր կալուածքը եղող քաղաքի մէջ Յոբելեան տարին պիտի ետ դառնայ. Որովհետեւ Իսրայէլի որդկանց մէջ Ղեւտացիների քաղաքների տներն իրանց կալուածքն են։
- 34Բայց իրանց քաղաքների անդերի արտերը պիտի չ’ծախուին, որովհետեւ նորանց յաւիտենական կալուածքն է այն։
- 35Եւ եթէ քո եղբայրը աղքատանայ՝ եւ նորա ձեռքը քեզ մօտ տկարանայ, նորան պիտի օգնես իբրև օտարական եւ պանդուխտ, որ քեզ մօտ ապրի։
- 36Վաշխ եւ տոկոսիք չ’առնես նորանից, այլ վախես քո Աստուածանից, որ եղբայրդ քեզ մօտ ապրի։
- 37Փողդ վաշխով պիտի չ’տաս նորան, եւ կերակուրդ տոկոսիքով չ’տաս։
- 38Ես եմ Եհովան ձեր Աստուածը, որ ձեզ Եգիպտոսի երկրիցը հանեցի՝ Քանանի երկիրը ձեզ տալու համար, եւ ձեզ Աստուած լինելու համար։
- 39Եւ եթէ եղբայրդ քեզ մօտ աղքատանայ, եւ իրան ծախէ քեզ վերայ, նորան չ’ծառայեցնես ծառայի ծառայութիւնով.
- 40Վարձկանի կամ պանդուխտի պէս լինի նա քեզ մօտ. Մինչեւ Յոբելեան տարին ծառայէ քեզ։
- 41Եւ յետոյ քո մօտիցը դուրս գայ, ինքն եւ իր որդիքն իր հետ, եւ իր ազգատոհմի մօտ ետ դառնայ, եւ իր հայրերի կալուածքի մօտ ետ դառնայ։
- 42Որովհետեւ նորանք իմ ծառաներն են, որ Եգիպտոսի երկրիցը հանեցի. Նորանք ծառայի ծախուելու պէս չ’ծախուին։
- 43Խստութեամբ չ’իշխես նորա վերայ, այլ քո Աստուածանից վախես։
- 44Եւ քո ծառան եւ աղախինը, որ պիտի ունենաս, ձեր շուրջը եղած ազգերիցը լինեն. Ծառայ եւ աղախին նորանցից ծախու առէք։
- 45Նաեւ ձեզ մօտ բնակուող օտարականների զաւակներից, նորանցից ծախու առէք եւ ձեզ մօտ եղող նորանց ընտանիքներիցը որ ձեր երկրումը ծնուած են, եւ ձեր ստացուածքը լինեն.
- 46Եւ ձեզանից յետոյ ձեր որդկանց ժառանգութեան ստացուածք լինելու համար թողէք նորանց, եւ միշտ գործածեցէք իբրեւ ձեր ծառաները. Բայց ձեր եղբարց՝ Իսրայէլի որդիների մասին՝ իրար վերայ խստութեամբ պիտի չ’իշխէք։
- 47Եւ եթէ քեզ մօտ եղող օտարականը կամ պանդուխտը հարստանայ, բայց նորա մօտ եկող քո եղբայրը աղքատանայ, եւ իրան ծախելու լինի քեզ մօտ պանդխտացող օտարականի, կամ այն օտարականի ընտանեաց մէկ ազգականի վերայ,
- 48Նորա ծախուելուց յետոյ նա կարող է փրկուիլ. Իր եղբայրներիցը մէկը փրկէ նորան։
- 49Նորա հօրեղբայրը կամ հօրեղբօրորդին փրկէ նորան. Կամ իր ազգատոհմի մէջ իր մօտիկ ազգականներից մէկը փրկէ նորան. Կամ եթէ նորա ձեռքը հասնէ թող ինքն իրան փրկէ։
- 50Եւ հաշիւ անէ իրան ծախու առնողի հետ՝ նորա վերայ ծախուած տարուցը մինչեւ Յոբելեան տարին, եւ իրան փրկուելու փողը տարիների հաշիւովը լինի. Նորա ժամանակը վարձկանի ժամանակի պէս հաշւուի.
- 51Եթէ տակաւին շատ տարի կայ, նորանց համեմատ իրան ծախուած գնիցն իր փրկանքը տայ.
- 52Եւ եթէ քիչ տարի է մնացել մինչեւ Յոբելեան տարին նորա հետ հաշիւ անէ, և իր տարիների համեմատ իր փրկանքը տայ։
- 53Տարեկան վարձկանի պէս պիտի համարուի նորա մօտ. Խստութեամբ չ’իշխէ նորա վերայ քո առաջին։
- 54Եւ եթէ այս կերպերով չ’փրկուի, Յոբելեան տարումն դուրս գայ ինքը եւ իր որդիքը իր հետ.
- 55Որովհետեւ Իսրայէլի որդիքը իմ ծառաներն են. Եգիպտոսի երկրիցն իմ հանած ծառաներն են նորանք. Ես եմ Եհովան ձեր Աստուածը։