ՂԵՒՏԱՑՈՑ23
  • 1Եւ Եհովան խօսեց Մովսէսի հետ ասելով.
  • 2Խօսիր Իսրայէլի որդկանց հետ եւ ասիր նորանց. Եհովայի տօները, որ դուք սուրբ ժողով պիտի կոչէք, իմ տօները սորանք են.
  • 3Վեց օր գործ գործուի, բայց եօթներորդ օրը հանգստութեան շաբաթ է՝ սուրբ ժողով է. Ոչ մի գործ պիտի չ’գործէք. Եհովայի համար շաբաթ է նա ձեր բոլոր բնակութիւններում։
  • 4Սորանք են Եհովայի տօները, որ իրանց ժամանակի համեմատ սուրբ ժողովներ պիտի հրատարակէք։
  • 5Առաջի ամսուայ տասնեւչորսին իրիկուայ դէմ՝ զատիկ է Եհովայի համար։
  • 6Եւ նոյն ամսուայ տասնեւհինգերորդ օրը բաղարջակերաց տօնն է Եհովայի համար. Եօթն օր բաղարջ պիտի ուտէք։
  • 7Առաջի օրը սուրբ ժողով լինի ձեզ համար. Ոչ մի ծառայութեան գործ չ’գործէք։
  • 8Եւ եօթն օր Եհովային պատարագ մատուցանէք. Եօթներորդ օրը սուրբ ժողով լինի. Ոչ մի ծառայութեան գործ չ’գործէք։
  • 9Եւ Եհովան խօսեց Մովսէսի հետ ասելով.
  • 10Խօսիր Իսրայէլի որդիների հետ եւ ասիր նորանց. Երբ որ մտնէք այն երկիրը որ ձեզ պիտի տամ, եւ հնձէք նորա հունձքը, ձեր հունձքիցը մի երախայրի որայ բերէք քահանայի մօտ.
  • 11Եւ նա Եհովայի առաջին երերացնելով՝ մատուցանէ որան, որ ձեզ համար ընդունելի լինի. Քահանան շաբաթի հետեւեալ օրը երերացնելով մատուցանէ այն։
  • 12Եւ ձեր որան մատուցրած օրը ողջակէզի համար մէկ տարեկան անարատ գառն մատուցանէք Եհովային.
  • 13Եւ նորա հացի նուէրը իւղով զանգուած երկու տասանորդ բարակ ալիւր լինի. Անուշահոտ պատարագ է Եհովայի համար եւ նորա թափելու նուէրը՝ հիմէնի չորրորդ մասը գինի լինի։
  • 14Եւ մինչեւ այն օրը՝ որ ձեր Աստուծոյն մատուցանէք ձեր պատարագը, հաց՝ կամ հեղի՝ կամ թարմ հասկեր չ’ուտէք. Ձեր ազգերի մէջ ձեր բոլոր բնակարաններումը սա յաւիտենական կանոն լինի։
  • 15Եւ շաբաթի հետեւեալ օրիցը՝ որ դուք նուիրման որան բերիք, կատարեալ եօթը շաբաթ համարեցէք ձեզ համար.
  • 16Մինչեւ եօթներորդ շաբաթի հետեւեալ օրը յիսուն օր համարէք եւ նոր հացի նուէր մատուցանէք Եհովային։
  • 17Ձեր բնակարաններիցը երերացնելու պատարագի համար՝ երկու հաց բերէք, որ երկու տասանորդ բարակ ալիւրից լինեն խմորուած եփուած. սա երախայրի է Եհովայի համար։
  • 19Եւ մեղքի պատարագի համար այծերիցը մէկ նոխազ, եւ խաղաղութեան զոհի համար մէկ տարեկան երկու գառներ մատուցանէք։
  • 20Եւ քահանան երախայրի հացի հետ երերացնելու պատարագի համար՝ երկու գառները մատուցանէ Եհովայի առաջին. նորանք սուրբ լինեն Եհովայի համար, և քահանայինն են։
  • 21Եւ հէնց այն օրը քարոզէք, ձեզ համար սուրբ ժողով լինի. Ոչ մի ծառայութեան գործ չ’գործէք. Սա յաւիտենական կանոն լինի ձեր բոլոր բնակարաններումը ձեր ազգերի մէջ։
  • 22Եւ երբոր ձեր երկրի հունձքը հնձէք, հնձելիս քո արտի եզերքը մինչեւ վերջը չ’հնձես, եւ հունձքից ընկած հասկերը չ’ժողովես. Նորանք աղքատին եւ օտարականին թողես. Ես եմ Եհովան ձեր Աստուածը։
  • 23Եւ Եհովան խօսեց Մովսէսի հետ ասելով.
  • 24Խօսիր Իսրայէլի որդիների հետ եւ ասիր. Եօթներորդ ամսուայ ամսի մէկին ձեզ համար հանգստութեան օր՝ փող հնչեցնելու յիշատակ՝ սուրբ ժողով լինի։
  • 25Ոչ մի ծառայութեան գործ չ’գործէք, այլ պատարագ մատուցանէք Եհովային։
  • 26Եւ Եհովան խօսեց Մովսէսի հետ ասելով.
  • 27Նաեւ այս եօթներորդ ամսուայ տասնին քաւութեան օրն է, սուրբ ժողով լինի ձեզ համար. Եւ պիտի խոնարհեցնէք ձեր անձերը եւ պատարագ մատուցանէք Եհովային։
  • 28Եւ այն օրումը ոչ մի գործ չ’գործէք, ըստ որում այդ քաւութեան օր է, ձեզ համար ձեր Եհովայ Աստուծոյ առաջին քաւութիւն անելու համար։
  • 29Որովհետեւ ով որ այն օրումը չ’խոնարհուի, նա իր ժողովրդի միջիցը պիտի կորչէ.
  • 30Եւ ով որ այն օրումը մի որ եւ իցէ գործ գործէ, այն անձը իր ժողովրդի միջիցը պիտի կորցնեմ։
  • 31Ոչ մի գործ պիտի չ’գործէք. Սա ձեր ազգերի մէջ ձեր բոլոր բնակարաններումը յաւիտենական կանոն լինի։
  • 32Այս ձեզ համար հանգստութեան շաբաթ լինի, ու ձեր անձները պիտի խոնարհեցնէք. Ամսուայ իննի իրիկունը ձեր շաբաթը պահէք՝ իրիկուանից մինչեւ իրիկուն։
  • 33Եւ Եհովան խօսեց Մովսէսի հետ ասելով.
  • 34Խօսիր Իսրայէլի որդկանց հետ եւ ասիր. Այս եօթներորդ ամսուայ տասնեւհինգերորդ օրը եօթն օր տաղաւարահարաց տօն է Եհովայի համար։
  • 35Առաջին օրը սուրբ ժողով պիտի լինի. Ոչ մի ծառայութեան գործ պիտի չ’գործէք։
  • 36Եօթն օր պատարագ մատուցանէք Եհովային. ութերորդ օրը սուրբ ժողով պիտի լինի ձեզ համար, եւ պատարագ մատուցանէք Եհովային. տօնախմբութեան օր է այն. Ոչ մի ծառայութեան գործ չ’գործէք։
  • 37Սորանք են Եհովայի տօները որոնց պիտի սուրբ ժողովներ կոչէք Եհովային պատարագ՝ ողջակէզ եւ հացի նուէր զոհ եւ թափելու նուէրներ մատուցանէք ամեն օրուայ պէտք եղածը մատուցանելու համար,
  • 38Բացի Եհովայի շաբաթներից, եւ բացի ձեր ընծաներից, եւ բացի ձեր բոլոր ուխտերից, եւ բացի ձեր բոլոր կամաւոր ընծաներից որ Եհովային պիտի տաք։
  • 39Նաեւ եօթներորդ ամսուայ տասնեւհինգերորդ օրը, դուք երկրի արդիւնքը ժողովելիս, եօթն օր տօն պիտի պահէք Եհովայի համար. Առաջին օրը հանգստութեան օր եւ ութերորդ օրը հանգստութեան օր լինի։
  • 40Եւ առաջին օրը ձեզ համար գեղեցիկ ծառերի պտուղ, արմաւենու ոստեր՝ եւ տերեւախիտ ծառերի ոստեր՝ եւ ձորի ուռիների ոստեր առնէք, եւ ձեր Եհովայ Աստուծոյ առաջին եօթն օր ուրախանաք։
  • 41Եւ այս տօնը կատարեցէք Եհովայի համար. Տարին եօթն օր ձեր ազգերի մէջ յաւիտենական կանոն լինի. Եօթներորդ ամսումը կատարէք այն։
  • 42Եօթն օր տաղաւարներում պիտի բնակուէք. Իսրայէլի բոլոր բնակները տաղաւարներում բնակուեն։
  • 43Որպէս զի ձեր սերունդները իմանան, թէ Իսրայէլի որդիներին Եգիպտոսի երկրիցը հանելիս տաղաւարներում բնակեցրի նորանց. Ես եմ Եհովան ձեր Աստուածը։
  • 44Եւ Մովսէսն Իսրայէլի որդիներին պատմեց Եհովայի տօները։
← Ցանկ