ՂԵՒՏԱՑՈՑ22
  • 1Եւ Եհովան խօսեց Մովսէսի հետ ասելով.
  • 2Խօսիր Ահարօնի եւ նորա որդիների հետ, որ Իսրայէլի որդկանց սուրբ բաներիցը զգոյշ կենան, եւ իմ սուրբ անունը չ’պղծեն այն բաներով որ ինձ համար սրբում են. Ես եմ Եհովան։
  • 3Ասիր նորանց. Ձեր բոլոր սերունդիցը ձեր ազգերի մէջ՝ ով որ իր անմաքրութիւնը իր վերայ ունենալով մօտենայ այն սուրբ բաներին, որ Իսրայէլի որդիքը սրբում են Եհովայի համար, այն անձն իմ առաջիցը պիտի կորչէ. Ես եմ Եհովան։
  • 4Ով որ Ահարօնի ցեղիցը բորոտ լինի կամ ծորում ունենայ, սուրբ բաներիցը պիտի չ’ուտէ՝ մինչեւ որ մաքրուի. Եւ ով որ մեռելից պղծուած մի բանի դպչէ, կամ մի մարդ որի զուգաւորութեան սերմն իրանից ելած է,
  • 5Կամ ով որ դպչէ որ եւ իցէ սողունի, որով կարող է անմաքուր լինել, կամ մի մարդի, որից նա կարող էր անմաքուր լինել, որ եւ իցէ անմաքրութիւն որ նա ունենայ.
  • 6Սորանց դպչող մարդը մինչեւ իրիկուն անմաքուր լինի, եւ սուրբ բաներիցը չ’ուտէ, այլ իր մարմինը ջրով լուանայ.
  • 7Եւ երբ արեգակը մար մտնէ, մաքուր լինի, եւ յետոյ սուրբ բաներիցն ուտէ, որովհետեւ նա իր հացն է։
  • 8Մեռածը կամ գազանաբեկը չ’ուտէ, որ նորանով չ’պղծուի. Ես եմ Եհովան։
  • 9Եւ իմ կարգադրութիւնը պիտի պահեն, որ նորա համար մեղք չ’կրեն, եւ չ’մեռնեն նորա համար որ պղծուել են. Ես եմ Եհովան որ նորանց սրբում եմ։
  • 10Եւ ոչ մի օտարական չ’ուտէ սուրբ բանիցը. Քահանայի հիւրը կամ վարձկանը սուրբ բանիցը չ’ուտէ։
  • 11Բայց քահանայի իր փողովը ծախու առած անձը եւ իր տանը ծնուածը նորանից ուտէ. նորանք նորա կերակրիցը ուտեն։
  • 12Եթէ քահանայի աղջիկը մի օտարականի հետ ամուսնանայ, այն ամուսնացած աղջիկը նուիրուած սուրբ բաներիցը պիտի չ’ուտէ։
  • 13Բայց եթէ քահանայի աղջիկը որբեւայրի կամ արձակուած լինի՝ եւ զաւակ չ’ունենայ, եւ ետ դառնայ իր հօր տունը, այն ժամանակ իր աղջկութեան ժամանակի պէս իր հօր հացիցն ուտէ. Սակայն ոչ մի օտարական նորանից չ’ուտէ։
  • 14Եւ եթէ մի մարդ սխալմամբ մի սուրբ բանից ուտէ, նորա հինգերորդ մասը վերան աւելացնէ, եւ սուրբ բանը քահանային տայ։
  • 15Եւ Իսրայէլի որդկանց Եհովային նուիրուած սուրբ բաները չ’պղծեն.
  • 16Եւ իրանց վերայ յանցանքի անօրէնութիւն չ’բերեն, նորանց սուրբ բաներն ուտելով. Որովհետեւ ես եմ Եհովան որ սրբում եմ նորանց։
  • 17Եւ Եհովան խօսեց Մովսէսի հետ ասելով.
  • 18Խօսիր Ահարօնի եւ նորա որդիների՝ եւ Իսրայէլի բոլոր որդիների հետ, եւ ասիր նորանց. Իսրայէլի տանից՝ կամ Իսրայէլի մէջ եղող օտարականներից՝ ամեն մէկը, որ իր պատարագը մատուցանում է իրանց որ եւ իցէ ուխտերիցը եւ որ եւ իցէ կամաւոր ընծաներիցը, որ մատուցանում են Եհովային իբրեւ զոհ.
  • 19Որ ձեզ համար ընդունելի լինի, պիտի անարատ եւ արու լինի, արջառներից՝ ոչխարներից՝ կամ այծերից։
  • 20Ոչ մի արատ ունեցողը պիտի չ’մատուցանէք, որովհետեւ ձեզ համար ընդունելի չի լինիլ։
  • 21Եւ ով որ արջառներիցը կամ ոչխարներիցը Եհովային խաղաղութեան զոհ մատուցանելու լինի, ուխտ կատարելու համար՝ կամ կամաւոր ընծայի համար՝ անարատ պիտի լինի, որ ընդունուի. Ոչ մի արատ պիտի չ’լինի նորա վերայ։
  • 22Կոյրը՝ կամ կոտրածը՝ կամ վիրաւորուածը՝ կամ խաղաւարտ ունեցողը՝ կամ քոսոտը՝ կամ որքինոտը՝ այսպէսիները Եհովային պիտի չ’մատուցանէք, ոչ էլ սորանցից Եհովայի համար պատարագ պիտի դնէք սեղանի վերայ։
  • 23Բայց ականջատ եւ կրճատ զուարակը՝ կամ ոչխարը կամաւոր ընծայի համար մատուցանես. Բայց ուխտի պատարագի համար ընդունելի չէ։
  • 24Ամորձիքը կրտածը կամ ճմլուածը կամ պոկուածը կամ կտրուածը չ’մատուցանէք Եհովային, եւ ձեր երկրումը չ’անէք այս բաները։
  • 25Եւ օտարականի ձեռքից էլ՝ այս ամենիցը ձեր Աստուծոյն պատարագ չ’մատուցանէք, որովհետեւ նորանց մէջ խեղութիւն եւ արատ կայ. Նորանք ձեզ համար ընդունելի չեն։
  • 26Եւ Եհովան խօսեց Մովսէսի հետ ասելով.
  • 27Երբոր զուարակ կամ ոչխար կամ այծ ծնուի, եօթն օր իր մօր տակը մնայ. Եւ ութերորդ օրը՝ եւ նորանից յետոյ Եհովային ընդունելի լինի պատարագի նուէրի համար։
  • 28Եւ կովը կամ ոչխարն իր ձագովը մէկտեղ մէկ օրուայ մէջ չ’մորթէք։
  • 29Եւ երբոր գոհութեան զոհ մատուցանէք Եհովային, այնպէս մատուցանէք որ ձեզ համար ընդունելի լինի։
  • 30Նոյն օրը ուտուի. մինչեւ առաւօտ չ’թողէք նորանից. Ես եմ Եհովան։
  • 32Եւ իմ սուրբ անունը չ’պղծէք, որ ես սրբուիմ Իսրայէլի որդկանց մէջ. Ես եմ Եհովան որ ձեզ սրբում եմ.
  • 33Որ ձեզ համար Աստուած լինելու համար՝ ձեզ Եգիպտոսի երկրիցը հանեցի. Ես եմ Եհովան։
← Ցանկ