ՂԵՒՏԱՑՈՑ19
  • 1Եւ Եհովան խօսեց Մովսէսի հետ ասելով.
  • 2Խօսիր Իսրայէլի որդիների բոլոր ժողովքի հետ եւ ասիր նորանց. Դուք սուրբ եղիք, որովհետեւ ես ձեր Եհովայ Աստուածը սուրբ եմ։
  • 3Ձեր ամեն մէկն իր մօրիցը եւ իր հօրիցը վախենայ. Եւ իմ շաբաթները պահէք. Ես եմ Եհովան ձեր Աստուածը։
  • 4Կուռքերի մի դառնաք, եւ ձեզ համար ձուլածոյ աստուածներ մի շինէք. Ես եմ Եհովան ձեր Աստուածը։
  • 5Եւ եթէ խաղաղութեան զոհ մատուցանէք Եհովային ձեր ընդունելութեան համար մատուցրէք։
  • 6Ձեր զոհ մատուցած օրը եւ հետեւեալ օրը պիտի ուտուի. Եւ երրորդ օրուայ մնացածը կրակով պիտի այրուի։
  • 7Եւ եթէ նորանից երրորդ օրը ուտուելու լինի, նա պիղծ է, պիտի չ’ընդունուի։
  • 8Եւ նորան ուտողը իր անօրէնութիւնը պիտի կրէ, որովհետեւ Եհովայի սուրբ բանը պղծեց, եւ այն անձն իր ժողովրդիցը պիտի կորչէ։
  • 9Եւ ձեր երկրի հունձքը հնձելիս քո արտի եզերքը մինչեւ վերջը չ’հնձես, եւ քո հունձքից ընկած հասկերը չ’ժողովես։
  • 10Եւ քո այգին ճռաքաղ չ’անես, այսինքն քո այգու մէջ մնացած ողկոյզները չ’քաղես. Նորանք աղքատին եւ օտարականին թողես. Ես եմ Եհովան ձեր Աստուածը։
  • 11Գողութիւն մի անէք. սուտ մի խօսէք. Եւ իրար մի խաբէք։
  • 12Եւ իմ անունովը զուր տեղը երդում մի անէք. Եւ ձեր Աստուծոյ անունը մի պղծէք. Ես եմ Եհովան։
  • 14Խուլին մի հայհոյիր. Եւ կոյրի առաջին գայթակղութիւն մի դնիր, այլ քո Աստուածանից վախիր. Ես եմ Եհովան։
  • 15Դատաստանի մէջ անիրաւութիւն մի անէք. Աղքատին երեսպաշտութիւն մի անիր, եւ մեծին մի շողոքորթիր. Քո դրացուն արդարութիւնով դատիր։
  • 16Քո ժողովրդի մէջ չարախօսութիւն անելու ման չ’գաս. քո ընկերի արիւնը չ’մտնես. Ես եմ Եհովան։
  • 17Քո եղբօրը սրտումդ չ’ատես. քո դրացուն անպատճառ յանդիմանես, որ նորա համար մեղք չ’կրես։
  • 18Վրէժ չ’առնես, եւ քո ժողովրդի որդիներին ոխ չ’պահես, այլ քո ընկերին սիրես քո անձի պէս. Ես եմ Եհովան։
  • 19Իմ կանոնները պահէք. Քո անասունի մէկ տեսակը միւս տեսակի հետ զուգաւորել չ’տաս. քո արտումը զանազան սերմ չ’վարես. Եւ երկու նիւթից գործուած այլախառն հանդերձ չ’հագնես։
  • 20Եւ եթէ մէկը մի կնկան հետ պառկելով զուգաւորութիւն անէ, եւ նա մէկի նշանուած աղախինն է, եւ փրկուած չէ, կամ նորան ազատութիւնը տրուած չէ, նորանք պիտի չ’մեռնին, որովհետեւ կնիկն ազատ չէր։
  • 21Եւ մարդն իր յանցանքի պատարագը պիտի բերէ Եհովային ժողովքի խորանի դուռը, մի խոյ յանցանքի պատարագի համար։
  • 22Եւ քահանան քաւութիւն անէ նորա համար յանցանքի պատարագի խոյովը Եհովայի առաջին նորա արած մեղքի համար. Եւ նորա արած մեղքը ներուի նորան։
  • 23Եւ երբոր այն երկիրը մտնէք, եւ ամեն տեսակ ծառեր տնկէք՝ ուտելու համար, այն ժամանակ նորա պտուղը չ’թլփատուած անթլփատութիւն համարէք. Ձեզ համար երեք տարի անթլփատութիւն լինի՝ պիտի չ’ուտուի։
  • 24Եւ չորրորդ տարին՝ նորա բոլոր պտուղը Եհովային փառաւորելու համար սուրբ պիտի լինի։
  • 25Եւ հինգերորդ տարին ուտէք նորա պտուղը, որ իր արդիւնքը ձեզ համար աւելացնէ. Ես եմ Եհովան ձեր Աստուածը։
  • 26Միսը արիւնովը չ’ուտէք. չ’հմայէք, եւ գուշակութիւն չ’անէք։
  • 27Ձեր գլխների եզերքի մազերը կլոր չ’կտրէք եւ մօրուքիդ եզերքը չ’ապականես։
  • 28Եւ մէկի համար ձեր մարմնի վերայ վէտեր չ’շինէք, եւ ձեր վերան կտկտած գիր չ’շինէք. Ես եմ Եհովան։
  • 29Աղջիկդ պոռնիկ անելով մի պղծիր, որ երկիրը պոռնկութեան մէջ չ’ընկնէ, եւ երկիրը գարշութիւնով չ’լցուի։
  • 30Իմ շաբաթները պահէք եւ իմ սրբարանը յարգէք. Ես եմ Եհովան։
  • 31Վհուկներին մի նայէք, եւ հմայողներից մի հարցնէք, որ նորանցով չ’պղծուիք. Ես եմ Եհովան՝ ձեր Աստուածը։
  • 32Մազը սպիտակածի առաջին վեր կաց, եւ ծերին պատուիր, եւ քո Աստուածանից վախիր. Ես եմ Եհովան։
  • 33Եւ եթէ մի օտարական ձեր երկրի մէջ ձեզ մօտ պանդխտանալու լինի, չ’նեղէք նորան։
  • 34Ձեզ մօտ պանդխտացող օտարականը ձեր երկրի բնակի պէս լինի ձեզ համար, եւ քո անձի պէս սիրես նորան, որովհետեւ Եգիպտոսի երկրի մէջ օտարական էիք. Ես եմ Եհովան ձեր Աստուածը։
  • 35Դատաստանի մէջ անիրաւութիւն չ’անէք. և ոչ կանգունի մէջ՝ կշռքի մէջ եւ չափի մէջ։
  • 36Ձեր կշիռքն ուղիղ, ձեր կշռքի քարն ուղիղ, ձեր արդուն ուղիղ եւ հիմէնն ուղիղ լինի. Ձեզ Եգիպտոսի երկրիցը հանող Եհովան ձեր Աստուածը ես եմ։
  • 37Եւ իմ բոլոր կանոններն եւ իմ բոլոր դատաստանները պահէք, եւ անէք նորանց. Ես եմ Եհովան։
← Ցանկ