ՂԵՒՏԱՑՈՑ19
- 1Եւ Եհովան խօսեց Մովսէսի հետ ասելով.
- 2Խօսիր Իսրայէլի որդիների բոլոր ժողովքի հետ եւ ասիր նորանց. Դուք սուրբ եղիք, որովհետեւ ես ձեր Եհովայ Աստուածը սուրբ եմ։
- 3Ձեր ամեն մէկն իր մօրիցը եւ իր հօրիցը վախենայ. Եւ իմ շաբաթները պահէք. Ես եմ Եհովան ձեր Աստուածը։
- 4Կուռքերի մի դառնաք, եւ ձեզ համար ձուլածոյ աստուածներ մի շինէք. Ես եմ Եհովան ձեր Աստուածը։
- 5Եւ եթէ խաղաղութեան զոհ մատուցանէք Եհովային ձեր ընդունելութեան համար մատուցրէք։
- 6Ձեր զոհ մատուցած օրը եւ հետեւեալ օրը պիտի ուտուի. Եւ երրորդ օրուայ մնացածը կրակով պիտի այրուի։
- 7Եւ եթէ նորանից երրորդ օրը ուտուելու լինի, նա պիղծ է, պիտի չ’ընդունուի։
- 8Եւ նորան ուտողը իր անօրէնութիւնը պիտի կրէ, որովհետեւ Եհովայի սուրբ բանը պղծեց, եւ այն անձն իր ժողովրդիցը պիտի կորչէ։
- 9Եւ ձեր երկրի հունձքը հնձելիս քո արտի եզերքը մինչեւ վերջը չ’հնձես, եւ քո հունձքից ընկած հասկերը չ’ժողովես։
- 10Եւ քո այգին ճռաքաղ չ’անես, այսինքն քո այգու մէջ մնացած ողկոյզները չ’քաղես. Նորանք աղքատին եւ օտարականին թողես. Ես եմ Եհովան ձեր Աստուածը։
- 11Գողութիւն մի անէք. սուտ մի խօսէք. Եւ իրար մի խաբէք։
- 12Եւ իմ անունովը զուր տեղը երդում մի անէք. Եւ ձեր Աստուծոյ անունը մի պղծէք. Ես եմ Եհովան։
- 13Քո դրացուն զրկանք մի անիր, եւ յափշտակութիւն մի անիր. քեզ համար վարձքով բանողի օրական վարձքը մէկ գիշեր մինչեւ առաւօտ քեզ մօտ չ’մնայ։
- 14Խուլին մի հայհոյիր. Եւ կոյրի առաջին գայթակղութիւն մի դնիր, այլ քո Աստուածանից վախիր. Ես եմ Եհովան։
- 15Դատաստանի մէջ անիրաւութիւն մի անէք. Աղքատին երեսպաշտութիւն մի անիր, եւ մեծին մի շողոքորթիր. Քո դրացուն արդարութիւնով դատիր։
- 16Քո ժողովրդի մէջ չարախօսութիւն անելու ման չ’գաս. քո ընկերի արիւնը չ’մտնես. Ես եմ Եհովան։
- 17Քո եղբօրը սրտումդ չ’ատես. քո դրացուն անպատճառ յանդիմանես, որ նորա համար մեղք չ’կրես։
- 18Վրէժ չ’առնես, եւ քո ժողովրդի որդիներին ոխ չ’պահես, այլ քո ընկերին սիրես քո անձի պէս. Ես եմ Եհովան։
- 19Իմ կանոնները պահէք. Քո անասունի մէկ տեսակը միւս տեսակի հետ զուգաւորել չ’տաս. քո արտումը զանազան սերմ չ’վարես. Եւ երկու նիւթից գործուած այլախառն հանդերձ չ’հագնես։
- 20Եւ եթէ մէկը մի կնկան հետ պառկելով զուգաւորութիւն անէ, եւ նա մէկի նշանուած աղախինն է, եւ փրկուած չէ, կամ նորան ազատութիւնը տրուած չէ, նորանք պիտի չ’մեռնին, որովհետեւ կնիկն ազատ չէր։
- 21Եւ մարդն իր յանցանքի պատարագը պիտի բերէ Եհովային ժողովքի խորանի դուռը, մի խոյ յանցանքի պատարագի համար։
- 22Եւ քահանան քաւութիւն անէ նորա համար յանցանքի պատարագի խոյովը Եհովայի առաջին նորա արած մեղքի համար. Եւ նորա արած մեղքը ներուի նորան։
- 23Եւ երբոր այն երկիրը մտնէք, եւ ամեն տեսակ ծառեր տնկէք՝ ուտելու համար, այն ժամանակ նորա պտուղը չ’թլփատուած անթլփատութիւն համարէք. Ձեզ համար երեք տարի անթլփատութիւն լինի՝ պիտի չ’ուտուի։
- 24Եւ չորրորդ տարին՝ նորա բոլոր պտուղը Եհովային փառաւորելու համար սուրբ պիտի լինի։
- 25Եւ հինգերորդ տարին ուտէք նորա պտուղը, որ իր արդիւնքը ձեզ համար աւելացնէ. Ես եմ Եհովան ձեր Աստուածը։
- 26Միսը արիւնովը չ’ուտէք. չ’հմայէք, եւ գուշակութիւն չ’անէք։
- 27Ձեր գլխների եզերքի մազերը կլոր չ’կտրէք եւ մօրուքիդ եզերքը չ’ապականես։
- 28Եւ մէկի համար ձեր մարմնի վերայ վէտեր չ’շինէք, եւ ձեր վերան կտկտած գիր չ’շինէք. Ես եմ Եհովան։
- 29Աղջիկդ պոռնիկ անելով մի պղծիր, որ երկիրը պոռնկութեան մէջ չ’ընկնէ, եւ երկիրը գարշութիւնով չ’լցուի։
- 30Իմ շաբաթները պահէք եւ իմ սրբարանը յարգէք. Ես եմ Եհովան։
- 31Վհուկներին մի նայէք, եւ հմայողներից մի հարցնէք, որ նորանցով չ’պղծուիք. Ես եմ Եհովան՝ ձեր Աստուածը։
- 32Մազը սպիտակածի առաջին վեր կաց, եւ ծերին պատուիր, եւ քո Աստուածանից վախիր. Ես եմ Եհովան։
- 33Եւ եթէ մի օտարական ձեր երկրի մէջ ձեզ մօտ պանդխտանալու լինի, չ’նեղէք նորան։
- 34Ձեզ մօտ պանդխտացող օտարականը ձեր երկրի բնակի պէս լինի ձեզ համար, եւ քո անձի պէս սիրես նորան, որովհետեւ Եգիպտոսի երկրի մէջ օտարական էիք. Ես եմ Եհովան ձեր Աստուածը։
- 35Դատաստանի մէջ անիրաւութիւն չ’անէք. և ոչ կանգունի մէջ՝ կշռքի մէջ եւ չափի մէջ։
- 36Ձեր կշիռքն ուղիղ, ձեր կշռքի քարն ուղիղ, ձեր արդուն ուղիղ եւ հիմէնն ուղիղ լինի. Ձեզ Եգիպտոսի երկրիցը հանող Եհովան ձեր Աստուածը ես եմ։
- 37Եւ իմ բոլոր կանոններն եւ իմ բոլոր դատաստանները պահէք, եւ անէք նորանց. Ես եմ Եհովան։