ՂԵՒՏԱՑՈՑ17
  • 1Եւ Եհովան խօսեց Մովսէսի հետ ասելով.
  • 2Խօսիր Ահարօնի եւ նորա որդիների՝ եւ Իսրայէլի բոլոր որդիների հետ, եւ ասիր նորանց. Այս է այն բանը որ Եհովան պատուիրեց ասելով.
  • 3Իսրայէլի տանիցն ով որ արջառ կամ ոչխար եւ կամ այծ բանակի մէջ մորթէ, կամ բանակիցը դուրս մորթէ,
  • 4Եւ չ’բերէ Եհովայի խորանի առաջը Եհովային զոհ մատուցանելու համար ժողովքի խորանի դուռը, դա արիւն պիտի համարուի այն մարդի համար. Նա արիւն է թափել, եւ այն մարդն իր ժողովրդի միջիցը պիտի կորչէ։
  • 5Որպէս զի Իսրայէլի որդիքը այն զոհերը որ դաշտի մէջ մորթում են, Եհովային բերեն ժողովքի խորանի դուռը քահանայի մօտ, եւ զոհեն իբրեւ խաղաղութեան զոհեր Եհովային։
  • 6Եւ քահանան սրսկէ արիւնը ժողովքի խորանի դրանը Եհովայի սեղանի վերայ, եւ ճարպն այրէ անոյշ հոտի համար Եհովայի առաջին։
  • 7Եւ իրանց զոհերն՝ այլ եւս չ’զոհեն դեւերին, որոնց ետեւից երթալով պոռնկութիւն են անում. Սա նորանց համար յաւիտենական կանոն լինի իրանց ազգերի մէջ։
  • 8Եւ նորանց ասես. Եթէ Իսրայէլի տանիցը կամ նորանց մէջ պանդխտացող օտարականներից մէկ մարդ ողջակէզ կամ զոհ մատուցանելու լինի,
  • 9Եւ նորան չ’բերէ Եհովային մատուցանելու համար ժողովքի խորանի դուռը, այն մարդն իր ժողովրդի միջիցը պիտի կորչէ։
  • 11Որովհետեւ մարմնի հոգին արիւնումն է. Եւ ես ձեզ տուի այն, որ սեղանի վերայ ձեր հոգիների համար քաւութիւն անէք. Որովհետեւ արիւնն է որ քաւութիւն է անում իրանում եղող հոգիովը։
  • 12Նորա համար Իսրայէլի որդիներին ասեցի. Ձեզանից ոչ մէկն արիւն չ’ուտէ. Եւ ձեր մէջ պանդխտացող օտարականն էլ արիւն չ’ուտէ։
  • 13Եւ Իսրայէլի որդիներից՝ կամ նորանց մէջ պանդխտացող օտարականից մէկը՝ եթէ ուտուելու անասունի կամ թռչունի որս որսալու լինի, նորա արիւնը թափէ, եւ հողով ծածկէ նորան։
  • 14Որովհետեւ ամեն մարմնի հոգին իր արիւնն է իր հոգիովը. Եւ Իսրայէլի որդիներին ասեցի. Բնաւ մի մարմնի արիւն պիտի չ’ուտէք, որովհետեւ ամեն մարմնի հոգին իր արիւնն է. Ով որ ուտէ այն՝ պիտի կորչէ։
  • 15Եւ ամեն անձն որ դիակ կամ գիշատուած ուտէ երկրացիներից կամ օտարականներից՝ իր հանդերձները պիտի լուանայ, եւ ինքը ջրով լուացուի, եւ մինչեւ իրիկուն անմաքուր լինի, յետոյ մաքուր է։
  • 16Բայց եթէ չ’լուանայ, եւ իր մարմինը չ’լուանայ, այն ժամանակ իր անօրէնութիւնը պիտի կրէ։
← Ցանկ