ՂԵՒՏԱՑՈՑ15
  • 1Եւ Եհովան խօսեց Մովսէսի եւ Ահարօնի հետ ասելով.
  • 2Խօսեցէք Իսրայէլ որդիների հետ եւ ասեցէք նորանց. Երբոր մի մարդի մարմնիցը ծորում լինի, նորա ծորումը անմաքուր է։
  • 3Եւ սա լինի նորա ծորումի ժամանակին նորա անմաքրութիւնը. Եթէ նորա մարմնիցը նորա ծորումը ծորէ, կամ նորա մարմինը իր ծորումիցը գոցուի. Սա նորա անմաքրութիւնն է։
  • 4Ամեն անկողին՝ որի վերայ ծորում ունեցողը պառկէ, անմաքուր է. Եւ ամեն բան որի վերայ նա նստէ, անմաքուր լինի։
  • 5Եւ նորա անկողնին դպչող մարդը իր հանդերձները լուանայ, եւ ինքը ջրով լուացուի, եւ մինչեւ իրիկուն անմաքուր լինի։
  • 6Եւ ծորում ունեցողի նստած բանի վերայ նստողը իր հանդերձները պիտի լուանայ, եւ ինքը ջրով լուացուի, եւ մինչեւ իրիկուն անմաքուր լինի։
  • 7Եւ ծորում ունեցողի մարմնին դպչողը իր հանդերձները պիտի լուանայ, եւ ինքը ջրով լուացուի, եւ մինչեւ իրիկուն անմաքուր լինի։
  • 8Եւ եթէ ծորում ունեցողը մի մաքուր մարդի վերայ թքելու լինի, նա իր հանդերձները պիտի լուանայ, եւ ինքը ջրով պիտի լուացուի, եւ մինչեւ իրիկուն անմաքուր լինի։
  • 9Եւ ամեն թամբ, որի վերայ ծորում ունեցողը հեծնէ, անմաքուր պիտի լինի։
  • 10Եւ ամեն նորա տակին եղած բանին դպչողը մինչեւ իրիկուն անմաքուր պիտի լինի. Եւ նորանց վեր առնողը իր հանդերձները պիտի լուանայ, եւ ինքը ջրով լուացուի, եւ մինչեւ իրիկուն անմաքուր լինի։
  • 11Եւ ծորում ունեցողն իր ձեռքը ջրով չ’ողողած որին որ դպչելու լինի, նա իր հանդերձները պիտի լուանայ, եւ ինքը ջրով լուացուի, անմաքուր լինի։
  • 12Եւ ծորում ունեցողի դպած հողի ամանը պիտի կոտրուի, եւ ամեն փայտի աման ջրով պիտի ողողուի։
  • 13Եւ երբ ծորում ունեցողն իր ծորումիցը մաքրուի, իր մաքրուելու համար եօթն օր պիտի համարէ իր համար, եւ իր հանդերձները լուանայ, եւ իր մարմինը կենդանի ջրի մէջ լուանայ. Եւ մաքուր է.
  • 14Եւ ութերորդ օրը՝ երկու տատրակ կամ աղաւնու երկու ձագ պիտի առնէ իր համար, եւ Եհովայի առաջին ժողովքի խորանի դուռը գայ, եւ նորանց քահանային տայ։
  • 15Եւ քահանան նորանց մէկը մեղքի պատարագ՝ եւ միւսը ողջակէզ անէ, եւ քահանան Եհովայի առաջին քաւութիւն անէ նորա համար նորա ծորումիցը։
  • 16Եւ եթէ մի մարդի զուգաւորութեան սերմը իրանից դուրս գալու լինի, նա իր բոլոր մարմինը ջրով պիտի լուանայ, եւ մինչեւ իրիկուն անմաքուր լինի։
  • 17Եւ ամեն հանդերձ եւ ամեն մորթ՝ որի վերայ զուգաւորութեան սերմ կայ, ջրով պիտի լուացուի, եւ մինչեւ իրիկուն անմաքուր լինի։
  • 18Եւ երբոր մի մարդ կնոջը հետ պառկէ սերմի զուգաւորութեան համար, նորանք ջրով պիտի լուացուին, եւ մինչեւ իրիկուն անմաքուր լինեն։
  • 19Եւ եթէ մի կնիկ ծորում ունենայ, եւ նորա մարմնի ծորումը արիւն է, եօթն օր իր դաշտանումը կենայ. Եւ ամեն նորա դպչողը մինչեւ իրիկուն անմաքուր լինի։
  • 20Եւ նորա դաշտանի ժամանակին ամեն ինչ բանի վերայ որ պառկէ, այն բանը անմաքուր պիտի լինի. Եւ ինչ բանի վերայ որ նստէ, այն բանը անմաքուր պիտի լինի։
  • 21Եւ ամեն նորա անկողնին դպչողը իր հանդերձները պիտի լուանայ, եւ ինքը ջրով լուացուի, եւ մինչեւ իրիկուն անմաքուր լինի։
  • 22Եւ ով որ դպչէ մի բանի որի վերայ նա նստեց, իր հանդերձները պիտի լուանայ, եւ ինքը ջրով լուացուի, եւ մինչեւ իրիկուն անմաքուր լինի։
  • 23Եւ նորա անկողնին կամ մէկ բանին, որի վերայ նա նստէ, դպչելիս մինչեւ իրիկուն անմաքուր պիտի լինի։
  • 24Եւ եթէ մի մարդ նորա հետ զուգաւորուելով պառկէ, եւ նորա պղծութիւնը նորան դպչէ, այն մարդը եօթն օր անմաքուր լինի, եւ ամեն անկողին՝ որի վերայ նա պառկէ՝ անմաքուր լինի։
  • 26Ամեն անկողին՝ որի վերայ նա պառկէ իր ծորումի բոլոր օրերը, իր դաշտանի անկողնի պէս պիտի լինի իր համար, եւ ամեն որ եւ է բանի վերայ որ նստէ, իր դաշտանի անմաքրութեան պէս անմաքուր պիտի լինի։
  • 27Եւ ամեն նորանց դպչողը անմաքուր պիտի լինի, եւ իր հանդերձները պիտի լուանայ, եւ ինքը ջրով լուացուի, եւ մինչեւ իրիկուն անմաքուր լինի։
  • 28Եւ եթէ իր ծորումիցը մաքրուի, այն ժամանակ եօթն օր պիտի համարէ իր համար, եւ յետոյ մաքուր է։
  • 29Եւ ութերորդ օրը երկու տատրակ կամ աղաւնու երկու ձագ առնէ իր համար, եւ նորանց բերէ ժողովքի խորանի դուռը քահանայի մօտ։
  • 30Եւ քահանան՝ մէկը մեղքի պատարագ եւ միւսը ողջակէզ անէ. Եւ քահանան Եհովայի առաջին քաւութիւն անէ նորա համար նորա մաքրութեան ծորումիցը։
  • 31Այսպէս Իսրայէլի որդիքն իրանց անմաքրութիւնիցը որդիքն իրանց անմաքրութիւնիցը զգուշացնէք, որ իրանց մէջ եղած իմ խորանը պղծելով՝ իրանց անմաքրութեան պատճառովը չ’մեռնեն։
  • 32Ծորում ունեցողի եւ իրանից զուգաւորութեան սերմը դուրս գալով անմաքուր եղողի,
  • 33Եւ իր դաշտանովը հիւանդ եղող կնկան եւ ծորում ունեցող մարդի կամ կնկան՝ եւ անմաքուր կնկան հետ պառկող արդի օրէնքը սա է։
← Ցանկ