ՂԵՒՏԱՑՈՑ12
  • 1Եւ Եհովան խօսեց Մովսէսի հետ ասելով.
  • 2Խօսիր Իսրայէլի որդիների հետ եւ ասիր. Եթէ մի կնիկ սերմ ընդունէ եւ արու զաւակ ծնէ, եօթն օր անմաքուր պիտի լինի. նորա դաշտանի զատուելու օրերի համեմատ անմաքուր պիտի լինի։
  • 3Եւ ութերորդ օրը անթլփատութեան մարմինը թլփատուի։
  • 4Եւ երեսունեւերեք օր նա իր մաքրուելու արիւնովը նստէ. Եւ բնաւ մի սուրբ բանի պիտի չ’դպչի, ոչ էլ սրբարանը մտնէ մինչեւ իր մաքրուելու օրերի լրանալը։
  • 5Բայց եթէ աղջիկ ծնելու լինի, երկու շաբաթ անմաքուր պիտի լինի իր դաշտանի պէս, եւ վաթսունեւվեց օր նստէ իր մաքրուելու արիւնովը։
  • 6Եւ տղայ կամ աղջիկ զաւակի համար իր մաքրուելու օրերը լրանալուց յետոյ, մի տարեկան գառն բերէ ողջակէզի համար եւ մեղքի պատարագի համար՝ մի աղաւնու ձագ կամ մի տատրակ ժողովքի խորանի դուռը քահանայի մօտ։
  • 7Եւ նա մատուցանէ նորան Եհովայի առաջին եւ քաւութիւն անէ նորա համար, եւ նա իր արեանը աղբիւրիցը մաքրուի։
← Ցանկ