ՂԵՒՏԱՑՈՑ12
  • 1Եւ Եհովան խօսեց Մովսէսի հետ ասելով.
  • 2Խօսիր Իսրայէլի որդիների հետ եւ ասիր. Եթէ մի կնիկ սերմ ընդունէ եւ արու զաւակ ծնէ, եօթն օր անմաքուր պիտի լինի. նորա դաշտանի զատուելու օրերի համեմատ անմաքուր պիտի լինի։
  • 3Եւ ութերորդ օրը անթլփատութեան մարմինը թլփատուի։
  • 4Եւ երեսունեւերեք օր նա իր մաքրուելու արիւնովը նստէ. Եւ բնաւ մի սուրբ բանի պիտի չ’դպչի, ոչ էլ սրբարանը մտնէ մինչեւ իր մաքրուելու օրերի լրանալը։
  • 5Բայց եթէ աղջիկ ծնելու լինի, երկու շաբաթ անմաքուր պիտի լինի իր դաշտանի պէս, եւ վաթսունեւվեց օր նստէ իր մաքրուելու արիւնովը։
  • 7Եւ նա մատուցանէ նորան Եհովայի առաջին եւ քաւութիւն անէ նորա համար, եւ նա իր արեանը աղբիւրիցը մաքրուի։
  • 8Արու կամ էգ զաւակ ծնողի օրէնքը այս է։ Եւ եթէ նորա ձեռքը չ’հասնէ գառն բերելու, այն ժամանակ երկու տատրակ կամ աղաւնու երկու ձագ առնէ, մէկը ողջակէզի՝ եւ միւսը մեղքի պատարագի համար, եւ քահանան քաւութիւն անէ նորա համար, եւ նա մաքրուի։
← Ցանկ