ՂԵՒՏԱՑՈՑ10
  • 1Եւ Ահարօնի որդիքը՝ Նադաբն ու Աբիուդը ամեն մէկն իր բուրվառն առաւ, եւ նորանց մէջը կրակ դրին, եւ վերան խունկ դրին, եւ Եհովայի առաջին օտար կրակ մատուցրին, որ ինքը չէր պատուիրել նորանց։
  • 2Եւ Եհովայի առաջիցը կրակ ելաւ եւ սպառեց նորանց, եւ նորանք մեռան Եհովայի առաջին։
  • 3Եւ Մովսէսն ասեց Ահարօնին. Սա այն է որ Եհովան խօսեց ասելով. Ինձ մօտեցողներովը պիտի սրբուիմ, եւ բոլոր ժողովրդի առաջին պիտի փառաւորուիմ. Եւ Ահարօնը լռեց։
  • 4Եւ Մովսէսը կանչեց Ահարօնի հօրեղբայր՝ Ոզիէլի որդիք Միսայէլին եւ Եղիսափանին, եւ ասեց նորանց. Մօտեցէք, ձեր եղբայրներին սրբարանի առջեւից բանակիցը դուրս տարէք։
  • 5Եւ նորանք մօտեցան եւ տարին նորանց իրանց շապիկներովը բանակիցը դուրս։
  • 6Եւ Մովսէսն ասեց Ահարօնին՝ եւ նորա որդկանցը՝ Եղիազարին եւ Իթամարին. Ձեր գլուխները մի բանաք, եւ ձեր հանդերձները մի պատառէք, որ չ’մեռնէք, եւ բոլոր ժողովրդի վերայ բարկութիւն չ’գայ. Բայց ձեր եղբայրները՝ Իսրայէլի բոլոր տունը՝ թող Եհովայի արած այրումի վերայ լաց լինեն։
  • 7Եւ դուք ժողովքի խորանի դռնիցը դուրս մի գաք, որ չ’մեռնէք. Որովհետեւ Եհովայի օծման իւղը ձեր վերայ է. Եւ նորանք Մովսէսի խօսքի պէս արին։
  • 8Եւ Եհովան խօսեց Ահարօնի հետ ասելով.
  • 9Եհովայի ժողովքի խորանը մտնելիս գինի եւ օղի չ’խմէք, թէ դու եւ թէ քո որդիքը քեզ հետ, որ չ’մեռնէք. Սա ձեր ազգերի մէջ յաւիտենական կանոն լինի,
  • 10Սուրբի եւ անսուրբի մէջտեղը, եւ անմաքուրի ու մաքուրի մէջտեղը տարբերելու համար.
  • 11Եւ Իսրայէլի որդիների այն բոլոր կանոնները սովորեցնելու համար, որ Եհովան Մովսէսի ձեռքովը խօսել է նորանց հետ։
  • 12Եւ Մովսէսը խօսեց Ահարօնի հետ եւ նորա մնացած որդիքը՝ Եղիազարի եւ Իթամարի հետ, թէ Եհովայի պատարագներից աւելացած հացի նուէրն առէք, եւ սեղանի մօտ բաղարջ կերէք. Որովհետեւ նա ամենասուրբ է։
  • 13Սուրբ տեղը կերէք այն. Որովհետեւ Եհովայի պատարագներիցը քո որդիների իրաւունքն է. Որովհետեւ ինձ այսպէս է պատուիրուած։
  • 14Եւ երերացնելու երբուծը եւ բարձրացնելու զիստը դու եւ քո որդիքը եւ քո աղջիկները քեզ հետ մի մաքուր տեղ պիտի ուտէք. Որովհետեւ Իսրայէլի որդիների խաղաղութեան զոհերիցը սա տրվում է իբրեւ քո իրաւունք եւ քո որդիների իրաւունք։
  • 15Բարձրացնելու զիստը եւ երերացնելու երբուծը ճարպի պատարագներովը Եհովայի առաջը բերեն երերացնելու համար. Եւ քոնը եւ քեզ հետ քո որդիներինը լինի յաւիտենական կանոնով. Ինչպէս որ Եհովան պատուիրել է։
  • 16Եւ Մովսէսը մեղքի պատարագի նոխազը զգուշութեամբ որոնեց, բայց ահա այրուած էր. Եւ Ահարօնի մնացած որդիք՝ Եղիազարի եւ Իթամարի վերայ բարկացաւ ասելով.
  • 17Ի՞նչու մեղքի պատարագը սուրբ տեղումը չ’կերաք. Որովհետեւ սա ամենասուրբ է, եւ Եհովան այն տուաւ ձեզ որ ժողովքի անօրէնութիւնը վեր առնէք Եհովայի առաջին նորանց համար քաւութիւն անելով։
  • 19Եւ Ահարօնն ասեց Մովսէսին. Ահա այսօր իրանց մեղքի պատարագն ու ողջակէզը Եհովայի առաջին մատուցրին, եւ ինձ այսպիսի բաներ պատահեցին, եւ եթէ այսօր մեղքի պատարագն ուտէի, Եհովայի առաջին հաճոյ կ’լինէ՞ր արդեօք։
  • 20Եւ Մովսէսը լսեց, եւ հաւանեց։
← Ցանկ