ՂԵՒՏԱՑՈՑ1
  • 1Եւ կանչեց Մովսէսին ու խօսեց նորա հետ Եհովան ժողովքի խորանիցն ասելով.
  • 2Խօսիր Իսրայէլի որդիների հետ, եւ ասիր նորանց. Եթէ ձեզանից մէկ մարդ զոհ մատուցանելու լինի Եհովային, ձեր զոհը արջառներից կամ հօտերից մատուցանէք։
  • 3Եթէ նորա զոհը ողջակէզ է արջառներիցը, արու անարատ մատուցանէ նորան. Եւ ժողովքի խորանի դրան մօտ մատուցանէ նորան՝ Եհովայի առաջին ընդունելի լինելու համար։
  • 4Եւ իր ձեռքը ողջակէզի գլխին դնէ, որ ընդունելի լինի իրան քաւութիւն լինելու համար։
  • 5Եւ զուարակը մորթէ Եհովայի առաջին. Եւ Ահարօնի որդիքը՝ քահանաները մատուցանեն արիւնը ու սրսկեն արիւնը ժողովքի խորանի դրան մօտ եղած սեղանի վերայ շուրջանակի։
  • 6Եւ ողջակէզը մաշկէ, եւ յօշոտէ նորան կտոր կտոր։
  • 7Եւ Ահարօն քահանայի որդիքը կրակ դնեն սեղանի վերայ, եւ փայտեր շարեն այն կրակի վերայ։
  • 8Եւ Ահարօնի որդիքը՝ քահանաները շարեն կտորները, գլուխը եւ ճարպը սեղանի վերայ եղած կրակի վերայի փայտերի վերայ։
  • 9Բայց նորա փորոտիքը եւ ոտքերը ջրով լուանայ, եւ քահանան այրէ ամենը սեղանի վերայ՝ իբրեւ ողջակէզ Եհովային անուշահոտ պատարագ լինելու համար։
  • 10Եւ եթէ նորա զոհը հօտերից՝ այսինքն ոչխարներից կամ այծերից է ողջակէզի համար, արու անարատ մատուցանէ նորան։
  • 11Եւ մորթէ նորան սեղանի մօտ հիւսիսային կողմումը Եհովայի առաջին. Եւ Ահարօնի որդիքը քահանաները սրսկեն նորա արիւնը սեղանի վերայ շուրջանակի։
  • 12Եւ յօշոտեն նորան կտոր կտոր, եւ գլուխը եւ ճարպը. Եւ քահանան շարէ նորանց սեղանի վերայ եղած կրակի վերայի փայտերի վերայ։
  • 13Եւ փորոտիքն ու ոտքերը ջրով լուանայ. Եւ քահանան ամենը բերէ եւ սեղանի վերայ այրէ. Սա ողջակէզ է՝ անուշահոտ պատարագ Եհովայի համար։
  • 14Եւ եթէ թռչուններից է նորա ողջակէզ զոհը Եհովայի համար, այն ժամանակ նա իրան զոհը տատրակներից կամ աղաւնու ձագերից մատուցանէ։
  • 15Եւ քահանան սեղանի մօտ բերէ նորան եւ նորա գլուխը ոլորէ, եւ սեղանի վերայ այրէ, եւ նորա արիւնը սեղանի կողմին քամուի։
  • 16Եւ նորա կտնարն իր աղբովը հանէ, եւ դէն գցէ նորան սեղանի արեւելեան կողմում եղած մոխրանոցի մէջ։
← Ցանկ