ԴԱՆԻԵԼ8
  • 1Բաղդասար թագաւորի թագաւորութեան երրորդ տարիումը մի տեսիլք երեւեցաւ ինձ Դանիէլիս, այն սկզբումը ինձ երեւցածիցը յետոյ։
  • 2Եւ ես տեսայ տեսիլքում. Եւ եղաւ որ ես տեսնելիս՝ ես Եղամի գաւառումն եղող Շուշան մայրաքաղաքումն էի. Եւ տեսայ տեսիլքում որ ես Ուլայ գետի մօտ էի։
  • 3Եւ ես բարձրացրի իմ աչքերը եւ տեսայ, եւ ահա գետի կշտին մէկ խոյ կար կանգնած, եւ նա երկու եղջիւր ունէր, եւ այն եղջիւրները բարձր էին, եւ մէկը միւսիցը աւելի բարձր էր, եւ այն բարձրը յետոյ վեր ելաւ։
  • 4տեսայ՝ խոյը խփում էր դէպի արեւմուտք եւ դէպի հիւսիս եւ դէպի հարաւ, եւ ոչ մի գազան չէր կանգնում նորա առաջին եւ նորա ձեռիցն ազատող չ’կար. այլ նա անում էր իր հաճութեան պէս, եւ մեծացաւ։
  • 6Եւ նա հասաւ այն երկու եղջիւրաւոր խոյին, որ տեսել էի գետի կշտին կանգնած, եւ նորա վերայ վազեց իր զօրութեան կատաղութիւնովը։
  • 7Եւ ես տեսայ նորան որ հասաւ խոյի մօտ, եւ դառնացած նորա վերայ՝ զարկեց խոյին եւ կոտրատեց նորա երկու եղջիւրները, եւ ոյժ չ’կար խոյումը նորա առաջին կանգնելու. Եւ նորան գցեց գետինը եւ կոխ տուաւ նորան, եւ մէկը չ’կար որ խոյին ազատէր նորա ձեռիցը։
  • 8Եւ այծերի քօշը խիստ մեծացաւ, եւ հէնց որ ուժովացաւ նորա մեծ եղջիւրը կոտրուեցաւ, եւ նորա տեղը չորս երեւելիները դուրս եկան դէպի երկնից չորս կողմերը։
  • 9Եւ նորանցից մէկից մի փոքր եղջիւր դուրս եկաւ, եւ նա չափազանց մեծացաւ դէպի հարաւ եւ դէպի արեւելք եւ դէպի փառաւորը.
  • 10Եւ մեծացաւ մինչեւ երկնքի զօրքը, եւ գցեց գետինը այն զօրքիցը եւ աստղերիցը եւ նորանց կոխ տուաւ։
  • 11Եւ մինչեւ զօրաց Իշխանը բարձրացաւ, եւ նորանից վեր առաւ մշտնջենականը, եւ կործանուեցաւ նորա սրբարանի բնակարանը։
  • 12Եւ մէկ զօրք տրուեցաւ մշտնջենական զոհի հետ ամբարշտութեան համար, եւ ճշմարտութիւնը գցեց գետինը, եւ անում էր ու յաջողում։
  • 13Եւ ես լսեցի մէկ սուրբ խօսելիս, եւ մէկ սուրբ ասեց այն ինչ խօսողին, Մինչեւ ե՞րբ է մշտնջենական զոհի տեսիլքը եւ աւերող ամբարշտութիւնը, որ սրբարանն էլ զօրքն էլ պիտի տրուին ոտնակոխութեան։
  • 14Եւ նա ասեց ինձ. Մինչեւ երկու հազար երեք հարիւր իրիկուն-առաւօտ. Յետոյ սրբարանը պիտի արդարանայ։
  • 15Եւ եղաւ որ երբոր ես Դանիէլս տեսիլքը տեսայ, այն ժամանակ հասկացողութիւն էի որոնում, եւ ահա կանգնած էր մէկը առաջս մարդի երեւոյթի պէս.
  • 16Եւ ես լսեցի մի մարդի ձայն Ուլայի միջից, եւ նա կանչեց ու ասեց. Ով Գաբրիէլ, հասկացրու դորան տեսիլքը։
  • 17Եւ նա եկաւ կանգնած տեղիս մօտը, եւ երբոր նա եկաւ՝ ես վախեցայ եւ ընկայ երեսիս վերայ, եւ նա ինձ ասեց. Հասկացիր, ով մարդի որդի, որ վերջի ժամանակի համար է տեսիլքը։
  • 18Եւ նա ինձ հետ խօսելիս ես թմրած վայր ընկայ երեսիս վերայ գետինը, եւ նա ինձ դիպաւ եւ ինձ կանգնեցրեց կանգնած տեղիս վերայ։
  • 19Եւ ասեց. Ահա քեզ իմացնում եմ թէ ինչ է լինելու բարկութեան վերջումը, որովհետեւ վերջի որոշ ժամանակի համար է։
  • 20Այն երկու եղջիւրաւոր խոյը, որ տեսար, մարաց եւ Պարսից թագաւորներն է.
  • 21Եւ այն այծերի քօշը յունաց թագաւորն է. Եւ այն մեծ եղջիւրը նորա աչքերի մէջ տեղը՝ առաջին թագաւորն է։
  • 22Եւ այն կոտրուածը որի տեղը չորսը դուրս եկաւ, չորս թագաւորութիւններ են դուրս գալու ազգիցը, բայց ոչ թէ նորա զօրութեամբը։
  • 23Եւ նորանց թագաւորութեան վերջին՝ երբոր ամբարիշտները կ’լրացնեն, մի պինտերես եւ խորագէտ թագաւոր վեր կ’կենայ.
  • 24Եւ կ’զօրանայ նորա իշխանութիւնը, բայց ոչ թէ նորա զօրութեամբը, եւ սքանչելիքներով պիտի աւերէ եւ յաջողէ ու կատարէ, եւ պիտի փչացնէ զօրաւորներին եւ սրբերի ժողովուրդը։
  • 25Եւ նորա խելքովը պիտի յաջողուի խաբէութիւնը նորա ձեռովը, եւ նա պիտի իր սրտումը հպարտանայ, եւ խաղաղութեան մէջ շատերին պիտի կորցնէ, եւ վեր պիտի կենայ իշխանաց Իշխանի դէմ, բայց առանց ձեռքի պիտի կոտրուի։
  • 26Եւ իրիկուայ ու առաւօտուայ տեսիլքը, որ ասուեցաւ, ճշմարիտ է. եւ դու տեսիլքը փակիր, որովհետեւ շատ օրերի համար է։
  • 27Եւ ես Դանիէլս նուաղեցի եւ հիւանդացայ մի քանի օր. Յետոյ վեր կացայ եւ արի թագաւորի գործը, եւ զարմացած էի տեսիլքի մասին, եւ մէկ հասկացնող չ’կար։
← Ցանկ