ԴԱՆԻԵԼ12
  • 1Եւ այն ժամանակ վեր կ’կենայ այն մեծ իշխան Միքայէլը, որ կանգնած է քո ժողովրդի որդկանց վերայ. Եւ նեղութեան ժամանակ կ’լինի, որը եղած չէ քանի որ մի ազգ կայ մինչ այս ժամանակը, եւ այն ժամանակ քո ժողովուրդը կ’ազատուի՝ ամեն ով որ գտնուի գրքումը գրուած։
  • 2Եւ երկրի հողումը գնացողների շատերը պիտի զարթնեն ոմանք ի յաւիտենական կեանք, իսկ ոմանք ի յաւիտենական նախատինք եւ անարգանք։
  • 3Եւ իմաստունները պիտի փայլեն երկնքի հաստատութեան լոյսին պէս եւ շատերին արդարութեան առաջնորդողները՝ աստղերին պէս յաւիտեանս յաւիտենից։
  • 4Եւ դու, ով Դանիէլ փակիր այս խօսքերը եւ կնքիր գիրքը մինչեւ վերջի ժամանակը. Շատերը պիտի քննեն, եւ գիտութիւնը պիտի շատանայ։
  • 5Եւ ես Դանիէլս տեսայ, եւ ահա երկու ուրիշը կանգնել էին, մէկը գետի այս ափին՝ միւսը գետի այն ափին։
  • 6Եւ ասեց այն կտաւ հագած մարդին, որ գետի ջրերից վեր էր. Մինչեւ ե՞րբ է այս սքանչելեաց վերջը։
  • 7Եւ ես լսեցի, որ այն կտաւ հագած մարդը, որ գետի ջրերից վեր էր, իր աջ եւ ձախ ձեռքը բարձրացրեց դէպի երկինքը եւ երդում արաւ յաւիտեանս կենդանի եղողովը, թէ մի ժամանակ, երկու ժամանակներ եւ կէս. Եւ երբոր վերջանայ սուրբ ժողովրդի ձեռքի փշրուիլը, այս ամենը պիտի կատարուի։
  • 8Եւ ես լսեցի, բայց չ’հասկացայ, եւ ասեցի. Ով Տէր իմ, ի՞նչ պիտի լինի սորանց վերջը.
  • 9Եւ նա ասեց. Գնա, Դանիէլ, որովհետեւ այս խօսքերը փակուած եւ կնքուած են մինչեւ վերջի ժամանակը։
  • 10Շատերը պիտի մաքրուին եւ սպիտականան եւ կրակով փորձուին, իսկ ամբարիշտները պիտի ամբարշտանան, եւ ոչ մի ամբարիշտ պիտի չ’հասկանայ. Բայց իմաստունները պիտի հասկանան։
  • 12Երանի նորան որ կ’սպասէ եւ կ’հասնէ հազար երեք հարիւր երեսունեւհինգ օրուան։
  • 13Բայց դու գնա մինչեւ վախճանը եւ հանգստացիր, եւ կ’կանգնես օրերի վերջին քո վիճակումը։
← Ցանկ