ՈՂԲ ԵՐԵՄԻԱՅԻ5
- 1Յիշիր, ով Տէր, թէ մեզ ինչ եղաւ, եւ տես մեր անարգանքը։
- 2Մեր ժառանգութիւնը անցաւ օտարներին, մեր տները՝ օտարականներին։
- 3Որբեր եղանք առանց հօր, մեր մայրերը որբեւայրիների նման են։
- 4Մեր ջուրը փողով խմեցինք, մեր փայտը գնով է գալիս։
- 5Մեր վզին զարկուելով հալածվում ենք, վաստակեցինք ու հանգստութիւն չ’ունինք։
- 6Եգիպտոսին ձեռք մեկնեցինք, Ասորեստանին էլ՝ հացով կշտանալու համար։
- 7Մեր հայրերը մեղք գործեցին, եւ չ’կան, իսկ մենք նորանց անօրէնութիւններն ենք կրում։
- 8Ծառաներ տիրեցին մեզ վերայ, նորանց ձեռքից ազատող չ’կայ։
- 9Մեր անձի վտանգովը բերինք մեր հացը, անապատումը եղող սուրի պատճառով։
- 10Մեր մորթը փուռի պէս սեւացաւ, սովի տանջանաց պատճառով։
- 11Կանանցը Սիօնի մէջ բռնադատեցին, կոյսերին՝ Յուդայի քաղաքներումը։
- 12Իշխանները կախուեցան իրանց ձեռովը, ծերերի երեսը չ’յարգուեցան։
- 13Երիտասարդները երկանաքարեր վեր առան, եւ տղայքը փայտի տակին ընկան։
- 14Ծերերը դադարեցին դռնիցը, երիտասարդները՝ իրանց երգելուցը։
- 15Դադարեց մեր սրտի ուրախութիւնը, մեր պարը սուգի փոխուեցաւ։
- 16Վայր ընկաւ մեր գլխի թագը, վա՜յ մեզ, որովհետեւ մեղանչել ենք։
- 17Սորա համար մեր սիրտը նուաղած է, սորանց համար խաւարուեցան մեր աչքերը։
- 18Սիօն սարի համար, որ աւերակ է, աղուէսներ են ման գալիս նորանում։
- 19Դու, ով Տէր, յաւիտեան կաս, քո աթոռը ազգից ազգ է։
- 20Ի՞նչու ես մեզ յաւիտեան մոռանում, մեզ ձգում ես երկար օրերով։
- 21Մեզ դարձրու, ով Տէր, դէպի քեզ, եւ մենք կ’դառնանք. Նորոգիր մեր օրերը առաջուայ պէս։
- 22Այլ դու մեզ բոլորովին մերժեցիր, մեզ վերայ շատ բարկացար։