ԵՐԵՄԻԱ44
  • 1Այն խօսքը որ եղաւ Երեմիային այն բոլոր Հրէաների մասին որոնք բնակվում էին Եգիպտոսի երկրումը, այսինքն բնակվում էին Մագդողում, Տափնասում, Մեմփիսում եւ Պաթուրեսի երկրումը, ասելով.
  • 2Այսպէս է ասում Զօրաց Տէրը՝ Իսրայէլի Աստուածը. Դուք տեսաք այն ամեն չարիքը, որ ես բերի Երուսաղէմի վերայ եւ ահա նորանք այսօր աւերակ են, եւ նորանցում բնակող չ’կայ.
  • 3Այն չարութեան պատճառով, որ արին ինձ բարկացնելու համար, որ գնան խունկ ծխեն եւ ուրիշ աստուածների ծառայեն, որոնց չէին ճանաչում ոչ իրանք, ոչ դուք, ոչ ձեր հայրերը։
  • 4Եւ ես ուղարկեցի ձեզ մօտ իմ բոլոր ծառաներին մարգարէներին կանուխ վեր կենալով եւ ուղարկելով՝ ասելով. Մի անէք այս գարշելի բանը որ ես ատում եմ։
  • 5Բայց նորանք չ’լսեցին եւ ականջ չ’դրին, որ ետ դառնային իրանց չարութիւնիցը, որ ուրիշ աստուածների խունկ չ’ծխէին։
  • 6Եւ իմ սրտմտութիւնն ու իմ բարկութիւնը թափուեցաւ եւ վառուեցաւ Յուդայի քաղաքներումը եւ Երուսաղէմի փողոցներումը, եւ նորանք անապատ եւ ամայի եղան, ինչպէս որ այսօր է։
  • 8Որ ինձ բարկացնէք ձեր ձեռքի գործերովը Եգիպտոսի երկրումն ուրիշ աստուածների խունկ ծխելու համար, ուր որ դուք մտել էք պանդխտանալու համար, որ ձեզ բնաջինջ անէք, եւ որ անէծք ու նախատինք լինէք երկրի բոլոր ազգերի մէջ։
  • 9Մի՞թէ մոռացել էք ձեր հայրերի չարութիւնները եւ Յուդայի թագաւորների չարութիւնները եւ նորանց կանանց չարութիւնները եւ ձեր չարութիւնները եւ ձեր կանանց չարութիւնները, որ արել են Յուդայի երկրումը եւ Երուսաղէմի փողոցներումը։
  • 10Նորանք չ’խոնարհուեցան մինչեւ այս օրը եւ չ’վախեցան եւ չ’գնացին իմ օրէնքովն ու կանոններովը, որոնց ես դրել եմ ձեր առաջին եւ ձեր հայրերի առաջին։
  • 11Սորա համար այսպէս է ասում Զօրաց Տէրը՝ Իսրայէլի Աստուածը. Ահա ես իմ երեսը ուղղել եմ դէպի ձեզ չարիք անելու եւ բոլոր Յուդան բնաջինջ անելու համար։
  • 12Եւ պիտի առնեմ Յուդայի մնացորդը, որոնք ուղղել են իրանց երեսը Եգիպտոս գնալու համար, որ այնտեղ պանդխտանան. Եւ ամենքը պիտի վերջանան Եգիպտոսի երկրումը. Սրով պիտի ընկնեն, սովով պիտի սպառուին. Փոքրիցը մինչեւ մեծը՝ սրով ու սովով պիտի մեռնեն, եւ նորանք պիտի դառնան անէծք, զարմանք եւ նզովք ու նախատինք։
  • 13Եւ պիտի այցելեմ Եգիպտոսի երկրում բնակողներին, ինչպէս որ Երուսաղէմին եմ այցելել՝ այսինքն սրով, սովով եւ ժանտախտով։
  • 14Եւ ազատուող ու պրծնող պիտի չ’լինի Յուդայի մնացորդից, որոնք եկել են որ պանդխտանան Եգիպտոսի երկրումը, որ ետ դառնան Յուդայի երկիրը, ուր որ նորանք փափաքում են ետ դառնալ, որ այնտեղ բնակուեն. Որովհետեւ ոչ ով ետ չի դառնալ, բայց միայն պրծածները։
  • 15Եւ այն ամեն մարդիկը որոնք գիտէին, որ իրանց կանայքը խունկ էին ծխում ուրիշ աստուածների եւ բոլոր ներկայ կանայքը՝ մի մեծ ժողով եւ բոլոր ժողովուրդը, որ բնակվում էր Եգիպտոսի երկրումը եւ Պաթուրեսումը, պատասխանեցին Երեմիային ասելով.
  • 16Այն խօսքը, որ դու ասեցիր մեզ Տիրոջ անունովը, մենք քեզ չենք լսում.
  • 17Այլ անպատճառ մեր բերանից դուրս եկած խօսքն ենք անելու երկնքի թագուհիին խունկ ծխելով եւ նորան թափելու նուէրներ մատուցանելով, ինչպէս որ արել ենք մենք եւ մեր հայրերը, մեր թագաւորներն ու իշխանները Յուդայի քաղաքներումը եւ Երուսաղէմի փողոցներումը, եւ հացով կուշտ էինք եւ յաջողակ էինք եւ չարիք չ’տեսանք։
  • 18Բայց այն ժամանակից որ դադարեցինք երկնքի թագուհիին խունկ ծխելու եւ նորան թափելու նուէրներ մատուցանելու, ամեն բանի կարօտ եղանք եւ սրով ու սովով սպառուեցանք։
  • 19Իսկ երբոր երկնքի թագուհիին խունկ էինք ծխում, եւ նորան թափելու նուէրներ մատուցանում, մի՞թէ առանց մեր մարդկանց էինք նորա համար բլիթներ շինում նորան պաշտելով, եւ նորան թափելու նուէրներ մատուցանում։
  • 20Եւ Երեմիան ասեց բոլոր ժողովրդին՝ մարդկանցը եւ կանանցը եւ բոլոր ժողովրդին որ իրան խօսք պատասխան տուին, եւ ասեց.
  • 21Չէ՞ որ այն խունկը, որ ծխում էինք Յուդայի քաղաքներումը եւ Երուսաղէմի փողոցներումը դուք եւ ձեր հայրերը, ձեր թագաւորներն ու ձեր իշխանները եւ երկրի ժողովուրդը յիշել է Տէրը եւ նորա միտքն են ընկել.
  • 22Եւ Տէրը չ’կարողացաւ այլ եւս համբերել ձեր գործերի չարութեան պատճառով՝ այն գարշութիւնների պատճառով, որ դուք արել էք, եւ ձեր երկիրը եղել է աւերակ, ամայի եւ նզովք առանց բնակչի, ինչպէս որ այսօր կայ։
  • 23Որովհետեւ դուք խունկ ծխեցիք եւ մեղք գործեցիք Տիրոջ դէմ եւ չ’լսեցիք Տիրոջ ձայնին եւ նորա օրէնքովն եւ կանոններովը ու վկայութիւններովը չ’գնացիք. դորա համար ձեզ հանդիպել է այդ չարիքը, ինչպէս որ այսօր է։
  • 24Եւ Երեմիան ասեց բոլոր ժողովրդին եւ բոլոր կանանցը. Լսեցէք Տիրոջ խօսքը, ով Եգիպտոսի երկրումը եղող բոլոր Յուդա.
  • 25Այսպէս է ասում Զօրաց Տէրը՝ Իսրայէլի Աստուածը ասելով. Դուք եւ ձեր կանայքը խօսեցիք ձեր բերանովը եւ ձեր ձեռքովը կատարեցիք՝ ասելով. Անպատճառ պէտք է կատարենք մեր ուխտերը որ ուխտել ենք՝ երկնքի թագուհիին խունկ ծխելու եւ նորան թափելու նուէրներ մատուցանելու համար. Անշուշտ դուք կ’հաստատէք ձեր ուխտերը եւ պիտի կատարէք ձեր ուխտերը։
  • 26Դորա համար լսեցէք Տիրոջ խօսքը, ով Եգիպտոսի երկրումը բնակող բոլոր Յուդա. Ահա ես երդում արի իմ մեծ անունովը, ասում է Տէրը, որ այլ եւս իմ անունը պիտի չ’կանչուի բոլոր Եգիպտոսի երկրումը ոչ մի մարդի բերանից, ասելով թէ Կենդանի է Տէր Եհովան։
  • 27Ահա ես նորանց վերայ հսկում եմ ’ի չարն եւ ոչ թէ ’ի բարին, եւ նորանք պիտի սպառուին Եգիպտոսի երկրումը սրով եւ սովով մինչեւ որ վերջանան։
  • 28Եւ սուրից ազատուածները, որ ետ կ’դառնան Եգիպտոսի երկրից Յուդայի երկիրը, սակաւաթիւ մարդիկ կ’լինեն, եւ պիտի իմանան Յուդայի մնացորդը, որոնք մտել են Եգիպտոսի երկիրը այնտեղ պանդխտանալու համար, թէ որի՞ խօսքը պիտի հաստատուի՝ իմը թէ նորանցը։
  • 29Եւ սա ձեզ նշան լինի, ասում է Տէրը, որ այս տեղը ես ձեզ այցելութիւն պիտի անեմ, որպէս զի իմանաք թէ իմ խօսքերը անպատճառ պիտի հաստատուին ձեզ վերայ ’ի չարն։
  • 30Այսպէս է ասում Տէրը. Ահա ես մատնել եմ Եգիպտոսի Վափառ Փարաւօն թագաւորին իր թշնամիների ձեռքը եւ նորա հոգին պահանջողների ձեռքը, ինչպէս որ մատնեցի Յուդայի Սեդեկիա թագաւորին իր թշնամիի եւ իր հոգին պահանջող Բաբիլոնի Նաբուգոդոնոսոր թագաւորի ձեռքը։
← Ցանկ