ԵՐԵՄԻԱ43
  • 1Եւ երբոր Երեմիան վերջացրեց դէպի բոլոր ժողովուրդը իրանց Տէր Աստուծոյ բոլոր խօսքերը խօսելը, որ իրանց Տէր Աստուածը ուղարկել էր նորանց մօտ՝ այսինքն այս ամեն խօսքերը,
  • 2Այն ժամանակ Ովսէիայի որդի Ազարիան եւ Կարէի որդի Յօհանանը եւ բոլոր ամբարտաւան մարդիկը խօսեցին եւ ասեցին Երեմիային. Դու սուտ ես խօսում, քեզ չէ ուղարկել մեր Տէր Աստուածը ասելով թէ Եգիպտոս մի գնաք այնտեղ պանդխտանալու համար.
  • 4Եւ Կարէի որդի Յօհանանը եւ բոլոր զօրավարները եւ բոլոր ժողովուրդը չ’լսեցին Տիրոջ ձայնին, որ Յուդայի երկրումը մնային։
  • 5Այլ Կարէի որդի Յօհանանը եւ բոլոր զօրավարները առան Յուդայի բոլոր մնացորդը, որոնք ետ էին դառել այն ամեն ազգերից, ուր որ աքսորուել էին, որ պանդխտանան Յուդայի երկրումը.
  • 6Այսինքն մարդկանցը եւ կանանցը եւ երեխաներին եւ թագաւորի աղջկերանցը եւ այն բոլոր անձերին, որոնց թողել էր Նաբուզարդան դահճապետը Սափանի որդիի Աքիկամի որդի Գոդողիայի մօտ, եւ Երեմիա մարգարէին եւ Ներիայի որդի Բարուքին.
  • 7Եւ գնացին Եգիպտոսի երկիրը, որովհետեւ չ’լսեցին Տիրոջ ձայնին, եւ գնացին մինչեւ Տափնաս։
  • 8Եւ Տիրոջ խօսքը եղաւ Երեմիային Տափնասում ասելով.
  • 9Ձեռքդ մեծ մեծ քարեր առ եւ նորանց թաղիր աղիւսատան կաւի մէջ, որ Փարաւօնի տան մուտքումն է Տափնասի մէջ, Յուդայի մարդկանց աչքի առաջին։
  • 10Եւ ասիր նորանց. Այսպէս է ասում Զօրաց Տէրը՝ Իսրայէլի Աստուածը. Ահա ես կ’ուղարկեմ եւ կ’առնեմ իմ ծառայ՝ Բաբիլոնի թագաւոր Նաբուգոդոնոսորին եւ նորա աթոռը կ’դնեմ այս քարերի վերայ, որոնք ես թաղեցի, եւ նա պիտի տարածէ իր գահոյքը նորանց վերայ։
  • 11Եւ պիտի գայ եւ պիտի զարկէ Եգիպտոսի երկիրը, որը մահու համար՝ մահուան, եւ ո՛րը գերութեան համար՝ գերութեան, եւ ո՛րը սուրի համար՝ սուրին։
  • 12Եւ ես կրակ պիտի վառեմ Եգիպտոսի աստուածների տներումը. Եւ նա պիտի այրէ նորանց, եւ նորանց գերի տանէ. Եւ նա պիտի իր վերայ փաթաթէ Եգիպտոսի երկիրը, ինչպէս որ հովիւը փաթաթում է իր հանդերձը իր վերայ. Եւ նա խաղաղութեամբ պիտի դուրս գայ։
  • 13Եւ նա պիտի կոտրատէ Եգիպտոսում եղող Բեթսամիւսի արձանները, եւ Եգիպտոսի աստուածների տները կրակով պիտի այրէ։
← Ցանկ