ԵՐԵՄԻԱ40
  • 1Այն խօսքը որ եղաւ Երեմիային Տիրոջ կողմանէ երբոր Նաբուզարդան դահճապետը նորան Ռամայից արձակել էր եւ յետոյ նորան կապել շղթաներով այն բոլոր Երուսաղէմի եւ Յուդայի գերիների մէջ, որ գերի էին տարվում Երուսաղէմ։
  • 2Եւ դահճապետը առաւ Երեմիային եւ նորան ասեց. Քո Տէր Աստուածը խօսել է այս չարիքը այս տեղի վերայ.
  • 3Եւ բերել է եւ արել է Տէրը ինչպէս որ խօսել էր, որովհետեւ դուք մեղանչել էք Տիրոջ դէմ եւ չէք լսել նորա ձայնին, եւ ձեզ եղաւ այս բանը։
  • 4Եւ հիմա ես ահա այսօր քեզ արձակում եմ այդ շղթաներից, որ քո ձեռքերի վերայ են. եթէ քո աչքերին հաճելի է երեւում ինձ հետ Բաբիլոն գնալը, եկ, եւ ես իմ աչքը քեզ վերայ կ’դնեմ. Իսկ եթէ վատ է երեւում քո աչքին ինձ հետ Բաբիլոն գնալը, թող մնայ. Տես՝ բոլոր երկիրը քո առաջին է. Ուր որ լաւ եւ ուղիղ է երեւում քո աչքին գնալու՝ գնա։
  • 5Ուրեմն դեռ Սափանի որդի Աքիկամի որդի Գոթողիան, որին Բաբիլոնի թագաւորը Յուդայի քաղաքների վերայ է դրել, ետ չ’դառած, դու դարձիր եւ բնակուիր նորա հետ ժողովրդի մէջ, կամ ամեն ուր որ հաճելի է քո աչքին որ երթաս, գնա։ Եւ դահճապետը նորան պաշար եւ պարգեւ տուաւ եւ արձակեց նորան։
  • 6Եւ Երեմիան եկաւ Մասփա Աքիկամի որդի Գոդողիայի մօտ եւ բնակուեց նորա հետ այն ժողովրդի մէջ, որ մնացել էր երկրումը։
  • 8Եկան Մասփա Գոդողիայի մօտ, այսինքն Նաթանիայի որդի Իսմայէլը եւ Կարէի որդիքը Յօհանանը եւ Յովնաթանը, եւ Թանհումեթի որդի Սարայիան եւ Նետոփաթացի Եփայի որդիքը եւ Մաքաթիի որդի Յեզոնիան՝ իրանք եւ իրանց մարդիկը։
  • 9Եւ սափանի որդիի Աքիկամի որդի Գոդողիան երդում արաւ նորանց եւ նորանց մարդկանցը, ասելով. Մի վախենաք Քաղդէացիներին ծառայելուց. Բնակուեցէք այս երկրում եւ ծառայեցէք Բաբիլոնի թագաւորին, եւ ձեզ համար լաւ կ’լինի։
  • 10Եւ ահա ես կենում եմ Մասփայում, որ կանգնեմ այն Քաղդէացիների առաջին որ գալիս են մեզ մօտ. Եւ դուք գինի եւ ամառային պտուղներ եւ իւղ ժողովեցէք եւ դրէք ձեր ամաններումը եւ բնակուեցէք ձեր քաղաքներումը, որոնք բռնած էք։
  • 11Եւ երբոր լսեցին այն ամեն Հրէաները, որ Մովաբումն ու Ամմոնի որդկանց մէջ եւ Եդովմումն եւ բոլոր երկիրներումն էին, որ Բաբիլոնի թագաւորը մնացորդ է թողել Հրէաստանումը, եւ նորանց վերայ դրել է Սափանի որդի Աքիկամի որդի Գոդողիային,
  • 12Այն ժամանակ ետ դառան բոլոր Հրէաները այն բոլոր երկիրներից, ուր որ աքսորուած էին, եւ եկան Մասփա Հրէաստանի երկիրը Գոթողիայի մօտ. Եւ ժողովեցին գինի եւ ամառային պտուղ խիստ շատ։
  • 13Եւ Կարէի որդի Յօհանանը եւ դաշտումը եղող բոլոր զօրավարները եկան Մասփա Գոդողիայի մօտ.
  • 14Եւ ասեցին նորան. Գիտե՞ս որ Ամմոնի որդկանց թագաւորը Բաալիս ուղարկել է Նաթանիայի որդի Իսմայէլին քո անձը սպանելու համար. Բայց Աքիկամի որդի Գոդողիան նորանց չ’հաւատաց։
  • 15Եւ Կարէի որդի Յօհանանը ասեց Մասփայում ծածուկ Գոդողիային՝ թէ Թող գնամ եւ սպանեմ Նաթանիայի որդի Իսմայէլին, եւ ոչ մի մարդ չ’իմանայ. Ի՞նչու համար նա սպանէ քո անձը, եւ ցրուին բոլոր Հրէայքը, որոնք ժողովուել են քեզ մօտ եւ կորչէ Հրէից մնացորդը։
  • 16Եւ Աքիկամի որդի Գոդողիան ասեց Կարէի որդի Յօհանանին. Մի անիր այդ բանը, որովհետեւ դու սուտ ես խօսում Իսմայէլի մասին։
← Ցանկ