ԵՐԵՄԻԱ38
  • 1Եւ լսեցին Մատթանի որդի Սափատիան եւ Փասուրի որդի Գոդողիան եւ Սեղեմիայի որդի Յուքաղը եւ Մեղքիայի որդի Փասուրը այս խօսքերը, որ Երեմիան խօսում էր բոլոր ժողովրդի հետ ասելով.
  • 2Այսպէս է ասում Տէրը. Այս քաղաքում մնացողը պիտի սրով, սովով եւ ժանտախտով մեռնէ, իսկ դուրս եկող՝ Քաղդէացիների մօտ գնացողը պիտի ապրէ, եւ իր հոգին իրան համար աւարի պէս պիտի լինի, եւ նա պիտի ապրէ։
  • 3Այսպէս է ասում Տէրը. Անպատճառ այս քաղաքը պիտի Բաբիլոնի թագաւորի զօրքի ձեռքը մատնուի, եւ նա պէտք է առնէ նորան։
  • 4Եւ իշխաններն ասեցին թագաւորին. Խնդրում ենք՝ թող այս մարդը մեռցնուի, որովհետեւ այդ պատճառով դա թուլացնում է պատերազմի մարդկանց ձեռքերը, որոնք մնացել են այս քաղաքում, եւ բոլոր ժողովրդի ձեռքերը, նորանց այսպիսի խօսքեր ասելով. Որովհետեւ այս մարդը խաղաղութիւն չէ ուզում այս ժողովրդի համար, այլ չարիք։
  • 5Եւ Սեդեկիա թագաւորն ասեց. Ահա նա ձեր ձեռքին է, որովհետեւ թագաւորը ձեզ մօտ մի բան չէ կարող։
  • 6Եւ նորանք առան Երեմիային եւ գցեցին նորան թագաւորի որդի Մեղքիայի գուբը որ բանտի դռանն էր. Եւ չուաններով իջեցրին Երեմիային, եւ գուբի մէջ ջուր չ’կար այլ տիղմ. Եւ Երեմիան ընկղմում էր տիղմի մէջ։
  • 7Եւ Եթէովպացի Աբդիմելէք ներքինին, որ թագաւորի տանն էր լինում, լսեց, որ Երեմիային գցել են գուբը. Եւ թագաւորը նստել էր Բենիամինի դռանը։
  • 8Եւ Աբդիմելէքը դուրս եկաւ թագաւորի տանիցը եւ խօսեց թագաւորի հետ ասելով.
  • 10Եւ թագաւորը պատուիրեց Եթէովպացի Աբդիմելէքին ասելով. Վեր առ այստեղից քեզ երեսուն մարդ եւ հանիր Երեմիա մարգարէին այն գուբիցը նորա մեռնելուց առաջ։
  • 11Եւ Աբդիմելէքն առաւ այն մարդիկն իր մօտ եւ տարաւ նորանց թագաւորի տունը շտեմարանի տակը, եւ այնտեղից առաւ պատառոտած շորեր եւ հինացած շորեր եւ իջեցրեց նորանց չուաններով գուբը Երեմիայի մօտ։
  • 12Եւ Եթէովպացի Աբդիմելէքն ասեց Երեմիային. Այդ պատառոտած եւ հինացած շորերը դիր կռներիդ տակին չուանների տակ. Եւ Երեմիան այնպէս արաւ։
  • 13Եւ Երեմիային վեր քաշեցին չուաններով եւ նորան հանեցին գուբիցը. Եւ Երեմիան կենում էր բանտի գաւիթումը։
  • 14Եւ Սեդեկիա թագաւորը մարդ ուղարկեց եւ տարաւ Երեմիա մարգարէին իր մօտ այն երրորդ մուտքը որ Տիրոջ տան մօտ է, եւ թագաւորն ասեց Երեմիային. Ես քեզանից մի բան եմ հարցնելու, ինձանից ոչինչ չ’ծածկես։
  • 15Եւ Երեմիան ասեց Սեդեկիային. Եթէ քեզ պատմեմ, մի՞թէ ինձ չես սպանել տալ. Եւ եթէ քեզ խրատ տամ, ինձ չես լսիլ։
  • 16Եւ Սեդեկիա թագաւորը ծածուկ երդում արաւ Երեմիային ասելով. կենդանի է Տէրը, որ ստեղծել է մեր այս հոգին, որ քեզ չեմ մեռցնիլ եւ քեզ չեմ տալ այս մարդկանց ձեռքը, որ պահանջում են քո հոգին։
  • 17Եւ Երեմիան ասեց Սեդեկիային. Այսպէս է ասում Եհովայ Զօրաց Աստուածը՝ Իսրայէլի Աստուածը. Եթէ իրաւ դուրս գաս Բաբիլոնի թագաւորի իշխանների մօտ, այն ժամանակ քո անձը ողջ պիտի մնայ, եւ այս քաղաքը չի այրուիլ կրակով. Եւ ողջ կ’մնաս դու եւ քո տունը։
  • 18Իսկ եթէ դուրս չ’գաս Բաբիլոնի թագաւորի իշխանների մօտ, այն ժամանակ այս քաղաքը պիտի Քաղդէացիների ձեռքը մատնուի, եւ նորանք պիտի այրեն նորան կրակով. Եւ դու էլ չես պրծնիլ նորանց ձեռքիցը։
  • 19Եւ Սեդեկիա թագաւորն ասեց Երեմիային. Ես վախենում եմ Հրէաներիցը, որոնք անցել են Քաղդէացիների կողմը, որ մի գուցէ ինձ նորանց ձեռքը տան, եւ նորանք անարգեն ինձ։
  • 20Եւ Երեմիան ասեց. Չեն տալ. Խնդրեմ՝ լսիր Տիրոջ ձայնին, որ ես քեզ ասում եմ, այն ժամանակ լաւ կ’լինի քեզ համար, եւ քո անձը ողջ կ’մնայ։
  • 21Իսկ եթէ չ’ուզես դուրս գնալ, ահա այն բանը որ Տէրը ցոյց տուաւ ինձ։
  • 22Եւ ահա այն բոլոր կանայքը, որոնք մնացել են Յուդայի թագաւորի տանը, պիտի դուրս տարուին Բաբիլոնի թագաւորի իշխանների մօտ, եւ նորանք պիտի ասեն. Քեզ հրապուրեցին եւ քեզ յաղթեցին քո բարեկամները. Խրուեցան տիղմի մէջ քո ոտները, նորանք ետ քաշուեցան։
  • 23Եւ քո բոլոր կանանցը եւ քո որդկանցը պիտի դուրս հանեն Քաղդէացիների մօտ, եւ դու էլ չես պրծնիլ նորանց ձեռքիցը. Այլ պիտի բռնուիս Բաբիլոնի թագաւորի ձեռքովը, եւ այս քաղաքը պիտի այրես կրակով։
  • 24Եւ Սեդեկիան ասեց Երեմիային. Ոչ մի մարդ չ’իմանայ այս խօսքերը, եւ դու չես մեռնիլ.
  • 25Եւ երբոր իշխանները լսեն, որ ես քեզ հետ խօսել եմ եւ գան քեզ մօտ եւ քեզ ասեն. Մեզ ասիր՝ ի՞նչ ես ասել թագաւորին, մեզանից մի ծածկիր, եւ մենք էլ քեզ չենք սպանիլ, եւ ի՞նչ ասեց քեզ թագաւորը.
  • 26Այն ժամանակ ասես նորանց. Ես աղաչանքս մատուցրի թագաւորին, որ ինձ ետ չ’ուղարկէ Յովնաթանի տունը, որ այնտեղ մեռնեմ։
  • 27Եւ բոլոր իշխանները եկան Երեմիայի մօտ եւ նորանից հարցրին, եւ նա պատմեց այս բոլոր խօսքերի համեմատ որ թագաւորը հրամայել էր իրան, եւ դադարեցին նորա հետ խօսելուց, որովհետեւ բանը չ’յայտնուեցաւ։
  • 28Եւ Երեմիան ետ դառաւ բանտի գաւիթը մինչեւ այն օրը, որ Երուսաղէմն առնուեցաւ. Եւ եղաւ այնտեղ, երբոր առնուեցաւ Երուսաղէմը։
← Ցանկ