ԵՐԵՄԻԱ37
  • 1Եւ Յովսիայի որդի Սեդեկիա թագաւորը թագաւոր եղաւ Յովակիմի որդի Յեքոնիայի տեղ, որին Բաբիլոնի Նաբուգոդոնոսոր թագաւորը Յուդայի երկրումը թագաւոր դրաւ։
  • 2Բայց նա եւ նորա ծառաները եւ երկրի ժողովուրդը չ’հնազանդեցին Տիրոջ խօսքին, որ խօսեց Երեմիա մարգարէի ձեռովը։
  • 3Եւ Սեդեկիա թագաւորը ուղարկեց Սեղեմիայի որդի Յուքաղին եւ Մաասիայի որդի Սոփոնիա քահանային Երեմիա մարգարէի մօտ ասելով. Խնդրում ենք՝ աղօթք արա մեզ համար մեր Տէր Աստուծուն։
  • 4Եւ Երեմիան մտնում ու դուրս էր գալիս ժողովրդի մէջ, եւ նորան չէին դրել բանտի տունը։
  • 5Եւ Փարաւօնի զօրքը դուրս եկաւ Եգիպտոսից, եւ Քաղդէացիք, որոնք պաշարել էին Երուսաղէմը, լսեցին նորանց լուրը եւ հեռացան Երուսաղէմի վերայից։
  • 6Եւ Տիրոջ խօսքը եղաւ Երեմիա մարգարէին ասելով.
  • 7Այսպէս է ասում Տէրը՝ Իսրայէլի Աստուածը. Այսպէս ասեցէք Յուդայի թագաւորին, որ ձեզ ուղարկել է ինձ մօտ ինձ հարցնելու. Ահա Փարաւօնի զօրքը, որ դուրս էր եկել ձեզ օգնելու, ետ պիտի դառնայ իր երկիրը՝ Եգիպտոս։
  • 8Եւ Քաղդէացիք էլ պիտի ետ դառնան ու պատերազմեն այս քաղաքի դէմ, եւ պիտի նորան առնեն եւ նորան կրակով այրեն։
  • 10Որովհետեւ եթէ զարկէք Քաղդէացիների բոլոր զօրքը, որ պատերազմում է ձեզ հետ, եւ նորանցից մի քանի վիրաւորուած մարդիկ մնան, դարձեալ ամեն մարդ իր վրանումը կանգնելով պիտի այս քաղաքը կրակով այրեն։
  • 11Եւ եղաւ երբոր Քաղդէացիների զօրքը ետ քաշուեցաւ Երուսաղէմի վերայից Փարաւօնի զօրքի պատճառով,
  • 12Այն ժամանակ Երեմիան դուրս եկաւ Երուսաղէմից, որ գնայ Բենիամինի երկիրը որ բաժին առնէ այնտեղից ժողովրդի մէջ.
  • 13Եւ նա երբոր Բենիամինի դռնումն էր, այնտեղ էր մի ոստիկան՝ անունը Անանիայի որդիի Սեղեմիայի որդի Յերիա. Եւ նա բռնեց Երեմիա մարգարէին ասելով թէ Դու անցնում ես Քաղդէացիների կողմը։
  • 14Բայց Երեմիան ասեց. Սուտ է, ես Քաղդէացիների կողմը չեմ անց կենում. Իսկ նա նորան չ’լսեց, եւ Յերիան բռնեց Երեմիային, եւ նորան տարաւ իշխանների մօտ։
  • 15Եւ իշխանները բարկացան Երեմիայի վերայ եւ նորան ծեծեցին եւ նորան գցեցին բանտը դպիր Յովնաթանի տանը. Որովհետեւ դա բանտ էին շինել։
  • 16Երբոր Երեմիան մտաւ բանտը եւ խուցերը, այնտեղ մնաց Երեմիան շատ օրեր.
  • 17Եւ Սեդեկիա թագաւորը մարդ ուղարկեց եւ նորան առաւ, եւ թագաւորը հարցրեց նորան իր տանը ծածուկ եւ ասեց. Տիրոջ կողմանէ խօսք կա՞յ. Եւ Երեմիան ասեց՝ Կայ. Եւ ասեց՝ Դու Բաբիլոնի թագաւորի ձեռքն ես տրուելու։
  • 18Եւ Երեմիան ասեց Սեդեկիա թագաւորին. Ես ի՞նչ մեղք եմ արել քեզ դէմ եւ քո ծառաների դէմ եւ այս ժողովրդի դէմ, որ ինձ դրել էք բանտը։
  • 19Եւ ո՞ւր են ձեր մարգարէները, որ մարգարէանում էին ձեզ ասելով թէ Բաբիլոնի թագաւորը չ’պիտի գայ ձեզ վերայ եւ այս երկրի վերայ։
  • 20Եւ հիմա լսիր՝ խնդրեմ, ով իմ տէր թագաւոր, թող իմ աղաչանքը քո առաջին ընկնէ. Եւ ինձ ետ մի ուղարկիր դպիր Յովնաթանի տունը, որ այնտեղ չ’մեռնեմ։
  • 21Եւ Սեդեկիա թագաւորը պատուիրեց, եւ Երեմիային դրին բանտի գաւիթումը, եւ նորան տալիս էին ամեն օր մէկ նկանակ հաց հացագործների փողոցից, մինչեւ բոլոր հացը քաղաքից վերջացաւ։ Եւ Երեմիան մնում էր բանտի գաւիթումը։
← Ցանկ