ԵՐԵՄԻԱ3
  • 1Կ’ասեն թէ Ահա մէկ մարդ որ արձակէ իր կնոջը, եւ նա նորանից գնայ, եւ մի ուրիշ մարդի կին դառնայ, մի՞թէ մարդը էլի նորա մօտ կ’դառնայ. մի՞թէ այն երկիրը բոլորովին չէր պղծուիլ. Բայց դու, թէեւ շատ հոմանիների հետ ես շնացել, էլի դէպի ինձ ետ դարձիր, ասում է Տէրը։
  • 2Բարձրացրու աչքերդ դէպի բլուրները եւ տես, դու ո՞րտեղ չես պոռնկութիւն արել. ճանապարհներին նստել էիր նորանց համար ինչպէս Արաբացին՝ անապատումը, եւ երկիրը պղծեցիր քո պոռնկութիւններովն ու չարութիւններովը։
  • 3Եւ անձրեւները խափանուեցան, եւ վերջի անձրեւը չ’եղաւ, բայց դու մի պոռնիկ կնկայ ճակատն ունեցար. Մէկ կողմ ես դրել ամաչելը։
  • 4Ահա այսուհետեւ դու ինձ կանչելու ես՝ Ով հայրս, դու ես իմ երիտասարդութեան մտերիմը։
  • 5Միթէ յաւիտեան պիտի բարկանայ ու բարկութիւնը միշտ պահէ. Ահա քո խօսածը, եւ չարութիւնը անում ես եւ կարողանում։
  • 6Եւ Տէրն ասեց ինձ Յովսիա թագաւորի օրերումը. Տեսա՞ր ինչ որ արաւ ապստամբ Իսրայէլը, նա գնաց ամեն բարձր սարի վերայ եւ ամեն կանաչ ծառի տակ եւ պոռնկուեցաւ այնտեղ։
  • 7Եւ ես ասում էի՝ Այս ամենը անելուց յետոյ ետ կ’դառնայ դէպի ինձ, բայց նա ետ չ’դարձաւ. Եւ նորա խաբեբայ քոյր Յուդան էլ տեսաւ։
  • 8Եւ ես տեսայ որ երբ այս ամենի համար, որ ապստամբ Իսրայէլը պղծութիւն արաւ, նորան արձակեցի եւ արձակման թուղթ տուի նորան, նորա խաբեբայ քոյրը Յուդան չ’վախեցաւ, եւ գնաց ու ինքն էլ շնացաւ։
  • 9Եւ եղաւ որ նորա շնութեան լրբութիւնովը երկիրը պղծուեցաւ, եւ նա պղծութիւն գործեց քարի հետ եւ փայտի հետ։
  • 10Բայց այսու ամենայնիւ էլ նորա խաբեբայ քոյր Յուդան դէպի ինձ չ’դարձաւ բոլոր սրտովը. Այլ ստութիւնով, ասում է Տէրը։
  • 11Եւ Տէրն ինձ ասեց՝ Ապստամբ Իսրայէլն արդարացնում է իր անձը խաբեբայ Յուդայից աւելի։
  • 12Գնա եւ կանչիր այս խօսքերը դէպի հիւսիս եւ ասիր՝ Ետ դարձիր, ով ապստամբ Իսրայէլ, ասում է Տէրը. Ես չեմ թափիլ իմ բարկութիւնը ձեզ վերայ, որովհետեւ ես ողորմած եմ, ասում է Տէրը, չեմ բարկանալ յաւիտեան։
  • 13Միայն թէ ճանաչիր քո անօրէնութիւնը, որ ապստամբուեցիր քո Տէր Աստուծոյ դէմ, եւ սփռեցիր քո ճանապարհները օտարների առաջին ամեն կանաչ ծառի տակ, եւ իմ ձայնին չ’լսեցիք, ասում է Տէրը։
  • 14Դարձէք, ով ապստամբ որդիք, ասում է Տէրը, որովհետեւ ես եմ ձեր վերայ տիրողը, եւ ես ձեզ առնեմ՝ քաղաքից մէկին, եւ ազգատոհմից՝ երկուսին, եւ ձեզ տանեմ Սիօնը։
  • 15Եւ ձեզ հովիւներ տամ իմ սրտի համեմատ, եւ նորանք հովուեն ձեզ գիտութիւնով եւ իմաստութիւնով։
  • 16Եւ երբոր դուք շատացած եւ աճած կ’լինիք այն երկրումն այն օրերը, ասում է Տէրը, այլ եւս չեն ասիլ՝ Տիրոջ ուխտի տապանակը, եւ նա միտք չի ընկնիլ, եւ նորան չեն յիշիլ ու չեն ուզիլ. Եւ այլ եւս չեն շինիլ։
  • 17Այն ժամանակ Երուսաղէմը կ’կոչեն՝ Տիրոջ աթոռ, եւ նորա վերայ պիտի ժողովուին բոլոր ազգերը Տիրոջ անունի համար Երուսաղէմումը. Եւ այլ եւս չեն գնալ իրանց չար սրտի կամակորութեան ետեւից։
  • 18Այն օրերը պիտի գնան Յուդայի տունը Իսրայէլի տան հետ, եւ միասին պիտի գան հիւսիսային երկրից այն երկիրը, որ ես ժառանգեցրի նորանց հայրերին։
  • 19Բայց ես ասում էի. Քեզ ի՜նչպէս կ’դնէի որդկանց հետ, եւ կ’տայի քեզ ցանկալի երկիրը՝ ազգերի զարդարանքների զարդի ժառանգութիւնը. Եւ ասում էի. Դու «Իմ հայրս» կ’կանչէիր ինձ, եւ իմ ետեւից ետ չէիր դառնալ։
  • 20Սակայն յիրաւի ինչպէս որ մի կին անհաւատարիմ կ’լինի իր մարդին, դուք նոյնպէս անհաւատարիմ եղաք ինձ, ով Իսրայէլի տուն, ասում է Տէրը։
  • 21Մի ձայն է լսվում բլուրների վերայ՝ Իսրայէլի որդկանց ողորմելի լացը. Որ նորանք ծռել են իրանց ճանապարհը, մոռացել իրանց Տէր Աստուծուն։
  • 22Ետ դարձէք, ով ապստամբ որդիք. ես կ’բժշկեմ ձեր ապստամբութիւնները։ Ահա մենք գալիս ենք դէպի քեզ, որովհետեւ դու ես մեր Աստուածը, ով Տէր։
  • 24Եւ ամօթը կերել է մեր հայրերի մանկութիւնից վաստակածը՝ նորանց հօտերը եւ նորանց արջառները։
  • 25Մենք պառկում ենք մեր ամօթովը, եւ մեր անարգանքը ծածկում է մեզ. Որովհետեւ մեր Տէր Աստուծոյ դէմ մեղանչեցինք՝ մենք եւ մեր հայրերը մեր մանկութիւնից մինչեւ այսօր. Եւ չ’լսեցինք մեր Տէր Աստուծոյ ձայնին։
← Ցանկ