ԵՐԵՄԻԱ18
  • 1Այն խօսքը, որ Տիրոջ կողմանէ եղաւ Երեմիային ասելով.
  • 2Վեր կաց իջիր բրուտի տունը, եւ այնտեղ ես քեզ լսել տամ իմ խօսքերը։
  • 3Եւ ես իջայ բրուտի տունը, եւ ահա նա բան էր անում ճախարակների վերայ։
  • 4Եւ աւերուեցաւ այն ամանը, որ նա շինում էր, ինչպէս բրուտի ձեռքի կաւին պատահում է, եւ նա դարձաւ ու մի ուրիշ աման շինեց, ինչպէս որ բրուտի աչքին հաճելի էր անելու։
  • 5Եւ Տիրոջ խօսքն եղաւ ինձ ասելով.
  • 7Ամեն անգամ որ խօսում եմ մէկ ազգի կամ մէկ թագաւորութեան դէմ, նորան քանդելու, փուլ ածելու եւ կորցնելու համար,
  • 8Եթէ այն ազգը դարձ է գալիս իր չարութիւնիցը, որի մասին ես խօսել էի, այն ժամանակ ես էլ զղջում եմ այն չարիքի համար, որ խորհել էի նորան անելու համար։
  • 9Եւ ամեն անգամ որ խօսում եմ մէկ ազգի կամ մէկ թագաւորութեան մասին, նորան շինելու եւ տնկելու համար,
  • 10Եթէ նա չարութիւն է անում իմ աչքի առաջին եւ չէ լսում իմ խօսքին, այն ժամանակ ես էլ զղջում եմ այն բարիքի համար, որ ասել էի թէ նորան բարիք եմ անելու։
  • 11Եւ հիմա ասիր Յուդայի մարդկանցը եւ Երուսաղէմի բնակիչներին, թէ Այսպէս է ասում Տէրը. Ահա ես ձեզ համար չարիք եմ շինում, եւ ձեր մասին մի խորհուրդ եմ խորհում, եկէք ետ դարձէք ամեն մարդ իր չար ճանապարհիցը, եւ լաւացրէք ձեր ճանապարհները եւ ձեր գործերը։
  • 12Բայց նորանք ասում են. Անհնարին է, որովհետեւ մենք մեր խորհուրդների ետեւիցն ենք գնալու, եւ իւրաքանչիւրս իր չար սրտի կամակորութիւնն ենք անելու։
  • 13Սորա համար այսպէս է ասում Տէրը. Մէկ հարցրէք ազգերի մէջ, ո՞վ է լսել այսպիսի բաներ. խիստ սոսկալի բան արաւ Իսրայէլի կոյսը։
  • 14Մի՞թէ դաշտի վէմիցը կ’պակասի Լիբանանի ձիւնը, կամ կ’ցամաքեն հոսող օտար ցուրտ ջրերը։
  • 15Սակայն ինձ մոռացել է իմ ժողովուրդը, ունայն բանի է խունկ ծխում. Եւ նորանց սահեցրել են իրանց ճանապարհներումը, որ հին ճանապարհներ էին, որ այնպիսի ուղիներով գնան, որ պողոտայ չեն։
  • 16Որ նորանք իրանց երկիրը աւերակ՝ յաւիտեան սուլելու առարկայ շինեն. Որ ամեն նորա մօտով անցնողը հիանայ եւ գլուխը շարժէ։
  • 17Իբրեւ թէ արեւելեան քամիով, պիտի նորանց ցրուեմ թշնամիի առաջին. Մէջք եւ ոչ թէ երես պիտի ցոյց տամ նորանց կործանման օրը։
  • 18Բայց նորանք ասեցին. Եկէք հնարքներ սարքենք Երեմիայի դէմ, որովհետեւ օրէնքը չի կորչիլ քահանայիցը, եւ խորհուրդը՝ իմաստունիցը, եւ խօսքը՝ մարգարէիցը։ Եկէք նորան զարկենք լեզուով, եւ նորա ոչ մի խօսքին մտիկ չ’անենք։
  • 19Ով Տէր, դէպի ինձ մտիկ արա, եւ լսիր ինձ հետ վիճողների ձայնը։
  • 20Մի՞թէ բարիքի փոխարէն չարութիւն կ’հատուցանուի. որովհետեւ նորանք փոս են փորել իմ անձի համար. Յիշիր իմ կանգնելը քո առաջին, նորանց համար բարեխօսելու մասին, որ ետ դարձնեմ քո բարկութիւնը նորանցից։
  • 21Սորա համար նորանց որդկանցը մատնիր սովի եւ նորանց յանձնիր սուրի ձեռքը, որ նորանց կանայքը անզաւակ ու որբեւայրի դառնան, եւ նորանց մարդիկը մահով սպանուածներ լինեն, նորանց երիտասարդները՝ պատերազմում սրով զարկուածներ։
  • 22Աղաղակ լսուի նորանց տներիցը, երբոր դու նորանց վերայ յանկարծակի գունդեր բերես, որովհետեւ փոս փորեցին ինձ բռնելու համար, եւ վարմեր լարեցին ծածուկ իմ ոտքերի համար։
  • 23Բայց դու, ով Տէր, գիտես նորանց բոլոր խորհուրդները ինձ դէմ մահի համար. նորանց մեղքերը մի քաւիր, եւ նորանց մեղքը քո առաջից մի ջնջիր. Այլ թող նորանք կործանուին քո առաջին, նորանց արա քո բարկութեան ժամանակին։
← Ցանկ