ԵՐԵՄԻԱ15
  • 1Եւ Տէրն ասեց ինձ. Եթէ Մովսէսն ու Սամուէլն էլ կանգնէին իմ առաջին, իմ սիրտը այս ժողովրդի վերայ չէ լինելու. Նորանց դէն արա իմ երեսի առաջից որ գնան։
  • 2Եւ եթէ քեզ ասելու լինեն, Ո՞ւր դուրս գնանք, եւ նորանց ասես՝ Տէրը այսպէս է ասում. Որոնք մահուայ համար են՝ մահուանը, եւ որոնք սուրի համար են՝ սուրին, եւ որոնք սովի համար են՝ սովին, եւ որոնք գերութեան համար են՝ գերութեանը։
  • 3Եւ ես նորանց վերայ չորս տեսակ պատիժ եմ որոշել, ասում է Տէրը. Սուրը՝ սպանելու համար, եւ շները՝ պատառելու համար. Եւ երկնքի թռչունները ու երկրի գազանները՝ ուտելու եւ ապականելու համար։
  • 4Եւ նորանց չարչարանքի պիտի մատնեմ երկրի բոլոր թագաւորութիւններին, Յուդայի թագաւոր Եզեկիայի որդի Մանասէի պատճառովը. Նորա Երուսաղէմումն արածի համար։
  • 5Որովհետեւ ո՞վ պիտի ողորմէ քեզ, ով Երուսաղէմ, եւ ո՞վ պիտի քեզ ցաւակից լինի. Եւ ո՞վ պիտի դառնայ քո առողջութիւնը հարցնելու։
  • 6Դու ինձ ձգեցիր, ասում է Տէրը, ետ գնացիր, ես էլ իմ ձեռքը երկարացնելու եմ քեզ վերայ եւ քեզ փչացնելու եմ, ես վաստակել եմ գթութիւն անելուց։
  • 7Եւ հեծանոցով հոսելու եմ նորանց երկրի դռներումը, անզաւակ եմ անելու, պիտի կորցնեմ իմ ժողովրդին. նորանք իրանց ճանապարհներիցը ետ չեն դառնում։
  • 8Աւելի շատ եղան իմ առաջին նորանց որբեւայրիքը ծովերի աւազիցը, ես նորանց երիտասարդի մօր վերայ աւարառուն կէս օրին եմ բերելու, յանկարծ նորա վերայ ահ ու սարսափ եմ գցելու։
  • 9Նուաղեցաւ եօթը ծնողը, հոգին փչեց, նորա արեւը մարը մտաւ դեռ օրով, նա ամաչեցաւ ու պատկառեցաւ. Իսկ մնացորդը նորանց թշնամիների սրին եմ մատնելու, ասում է Տէրը։
  • 10Վա՜յ ինձ, ով իմ մայր, որ ինձ կռուի մարդ եւ վէճի մարդ ծնեցիր բոլոր երկրի համար. Ոչ շահով փող եմ տուել, ոչ էլ ինձ շահով փող են տուել, բայց ամենքը ինձ անիծում են։
  • 11Տէրն ասում է. Անշուշտ քեզ պիտի ազատեմ յաջողութեան համար, եւ անշուշտ աղաչել պիտի տամ քո թշնամիին դէպի քեզ՝ ձախորդութեան ժամանակին եւ նեղութեան ժամանակին։
  • 12Մի՞թէ կ’կոտրուի երկաթը՝ նա էլ հիւսիսի երկաթը եւ պղինձը։
  • 13Քո ստացուածքն ու քո գանձերը յափշտակութեան պիտի մատնեմ ձրիապէս, այն էլ քո բոլոր մեղքերի պատճառով, եւ քո բոլոր սահմաններումը։
  • 14Եւ թող եմ տալու քո թշնամիներին որ քեզ տանեն մի երկիր, որ դու չ’գիտես. Որովհետեւ կրակ է վառուել իմ բարկութիւնովը, ձեզ վերայ բորբոքուել է։
  • 15Դու գիտես, ով Տէր, ինձ յիշիր եւ ինձ այցելիր, եւ իմ վրէժն առ ինձ հալածողներիցը, ինձ մի վեր առնիր քո երկայնմտութեան համար. Իմացիր, որ քո մասին նախատինք կրեցի։
  • 16Քո խօսքերը գտնուեցան, եւ ես կերայ նորանց, եւ քո խօսքն ինձ համար սրտիս ցնծութիւն եւ ուրախութիւն եղաւ. Որովհետեւ քո անունը կանչուած է ինձ վերայ, ով Եհովայ Զօրաց Աստուած։
  • 17Ես չ’նստեցի ծիծաղողների ժողովքումը եւ չ’զուարճացայ. Քո ձեռքի պատճառով առանձին նստեցի, որովհետեւ բարկութեամբ լցրել էիր ինձ։
  • 18Ի՞նչու է իմ ցաւը մշտնջենաւոր, եւ իմ հարուածը՝ անդարմանելի, որ չէ ուզում բժշկուիլ. Մի՞թէ դու ինձ համար իրաւ խաբողի նման ես դառնալու, ջրերի՝ պէս՝ որ հաւատարիմ չեն։
  • 20Եւ քեզ այս ազգի դէմ պղնձի ամուր պարիսպ կ’շինեմ. Եւ նորանք կ’պատերազմեն քեզ դէմ եւ քեզ չեն յաղթիլ, որովհետեւ ես քեզ հետ եմ որ քեզ փրկեմ եւ քեզ ազատեմ, ասում է Տէրը։
  • 21Եւ քեզ պիտի ազատեմ չարերի ձեռքիցը, եւ փրկեմ բռնաւորների ձեռքիցը։
← Ցանկ