ԵՐԵՄԻԱ14
  • 1Տիրոջ այն խօսքը, որ եղաւ Երեմիային երաշտութեան մասին։
  • 2Յուդան սուգ է անում, եւ նորա դռները թառամել են, եւ մթնել են գետնի վերայ, եւ Երուսաղէմի աղաղակը վեր է ելել։
  • 3Եւ նորանց ազնուականները ջրի են ուղարկում իրանց պզտիկներին. Նորանք գնացին ջրհորների մօտ, ջուր չ’գտան, ետ դառան ամանները դարտակ. ամաչեցին ու պատկառեցին եւ ծածկեցին իրանց գլուխը։
  • 4Որովհետեւ գետինը ճաքճաքել է, երկրի վերայ անձրեւ չ’լինելու պատճառով, երկրագործները ամաչեցին եւ ծածկեցին իրանց գլուխը։
  • 5Որովհետեւ եղնիկն էլ ծնեց դաշտումը եւ բաց թողեց, նորա համար որ խոտ չ’կար։
  • 6Եւ վայրի էշերը կանգնեցին բլուրների վերայ, չագալների պէս ծծում են օդը. Նորանց աչքերը նուաղել են, որովհետեւ խոտ չ’կայ։
  • 7Թէեւ մեր անօրէնութիւնները վկայում են մեզ դէմ, ով Տէր, դու արա քո անունի համար. Որովհետեւ մեր յանցանքները շատ են. Քեզ դէմ մեղք ենք գործել։
  • 8Ով Իսրայէլի Յոյսը, նորա Փրկիչը նեղութեան ժամանակին. Ի՞նչու ես հիւրի պէս դարձել երկրումը, եւ մի ճանապարհորդի պէս՝ որ մտել է օթելու։
  • 9Ի՞նչու ես հիացած մարդի պէս դարձել, մի զօրաւորի պէս՝ որ կարող չէ օգնել. Սակայն դու մեր միջումն ես, ով Տէր, եւ քո անունը կանչուած է մեզ վերայ. Մեզ մի թողիր.
  • 10Այսպէս է ասում Տէրն այս ժողովրդին. Որովհետեւ նորանք սիրեցին թափառելը, իրանց ոտքերը չ’զսպեցին. Տէրը նորանց չ’հաւանեց, հիմա պիտի յիշէ նորանց անօրէնութիւնները, եւ այցելէ նորանց մեղքերը։
  • 11Եւ Տէրն ինձ ասեց. Մի աղօթիր այս ժողովրդի համար ի բարին։
  • 12Նորանք ծոմ պահելիս՝ ես չեմ լսում նորանց աղաղակը, եւ նորանք ողջակէզ եւ նուէր մատուցանելիս՝ ես չեմ հաւանում, որովհետեւ սրով ու սովով եւ ժանտախտով պիտի սպառեմ ես նորանց։
  • 13Եւ ես ասեցի. Աւաղ, Տէր Եհովայ, ահա մարգարէքն ասում են նորանց. Պիտի սուր չ’տեսնէք եւ սով էլ չէ լինելու ձեզ համար. Այլ հէնց խաղաղութիւն պիտի լինի ձեզ համար այստեղում։
  • 14Եւ Տէրն ինձ ասեց. Մարգարէները սուտ են մարգարէանում իմ անունովը, ես նորանց չեմ ուղարկել եւ նորանց չեմ պատուիրել, եւ նորանց չեմ ասել. Նորանք սուտ տեսիլքներ եւ գուշակութիւն եւ սնոտի բան եւ իրանց սրտի խաբէութիւններն են մարգարէանում ձեզ համար։
  • 15Ուրեմն այսպէս է ասում Տէրն այն մարգարէների համար, որոնք մարգարէանում են իմ անունովը. Թէեւ ես նորանց չեմ ուղարկել, եւ նորանք ասում են. Սուր ու սով չէ լինելու այս երկրումը. Այն մարգարէները սրով ու սովով պիտի փչանան։
  • 16Եւ այն ժողովուրդը՝ որոնց համար նորանք մարգարէանում են, պիտի վայր գցուին Երուսաղէմի մէջ՝ սովի եւ սուրի պատճառով, եւ թաղող պիտի չ’լինի, այսինքն իրանք, իրանց կնիկները եւ իրանց տղերքը եւ աղջկերքը, եւ նորանց վերայ պիտի թափեմ իրանց չարութիւնը։
  • 17Եւ նորանց ասիր այս խօսքը. Թող իմ աչքերն գիշեր ու ցերեկ անդադար արտասուք թափեն, որովհետեւ մեծ կոտորածով հարուածուել է իմ ժողովրդի կոյս աղջիկը՝ մի խիստ ցաւալի հարուածով։
  • 18Եթէ դաշտն եմ դուրս գալիս՝ ահա սրով սպանուածներ են, եւ եթէ քաղաք եմ մտնում՝ ահա սովից թուլացածներ, որովհետեւ մարգարէն էլ՝ քահանան էլ՝ շուռ են գալիս երկրի վերայ եւ չեն իմանում։
  • 19Մի՞թէ բոլորովին մերժել ես Յուդային. Կամ Սիօնից զզուե՞լ է քո հոգին, ի՞նչու համար մեզ զարկեցիր այնպէս որ չ’բժշկուինք. սպասում ենք խաղաղութեան, բայց բարիք չ’կայ, եւ բժշկութեան ժամանակին՝ բայց ահա խռովութիւն։
  • 21Մի զզուիր քո անունի սէրի համար, մի անարգիր քո փառքի աթոռը. յիշիր եւ մի քանդիր քո ուխտը մեզ հետ։
  • 22Մի՞թէ հեթանոսների ունայնութիւններումը մէկ անձրեւ տուող կայ. Կամ թէ երկի՞նքն է տալիս անձրեւները. չէ՞ որ տուողը դու ես, ով Տէր մեր Աստուածը, եւ մենք յոյս ենք դնում քեզ, դու ես անում այս ամեն բաները։
← Ցանկ