ԵՍԱՅԻԱ8
  • 1Եւ Տէրն ինձ ասեց. Առ քեզ համար մի մեծ տոմս, եւ գրիր նորա վերայ մարդի գրչով Մահէր-շալալ-հաշ-բազի մասին։
  • 2Եւ ես ինձ համար հաւատարիմ վկաներ եմ բռնելու Ուրիա քահանային եւ Բարաքիայի որդի Զաքարիային։
  • 3Եւ ես մօտեցայ մարգարէուհիին, եւ նա յղացաւ եւ մի որդի ծնեց, եւ Տէրն ինձ ասեց. Նորա անունը կոչիր Մահէր-շալալ-հաշ-բազ։
  • 4Որովհետեւ մանուկը Հայրս ու մայրս կանչելը սովորելուց առաջ վեր կ’առնուի Դամասկոսի հարստութիւնը եւ Սամարիայի աւարը կ’տարուի Ասորեստանի թագաւորի առաջը։
  • 5Եւ Տէրը դարձեալ խօսեց ինձ հետ եւ ասեց.
  • 6Որովհետեւ այս ժողովուրդը արհամարհում է Սիլօվայի հանդարտ հոսող ջուրերը, եւ զուարճանում է Ռասինով եւ Ռովմելայի որդիովը,
  • 8Եւ կ’յորդէ Յուդայի մէջ, կ’ողողէ կ’անցնէ եւ մինչեւ պարանոցը կ’հասնէ. Եւ նորա թեւերի տարածութիւնը լցնելու է քո երկրի լայնութիւնը, ով Էմմանուէլ։
  • 9Չարացէք, ով ազգեր, բայց պիտի սարսափէք. Եւ ականջ դրէք, ով երկրի հեռու տեղերը. Պատրաստուեցէք, բայց պիտի սարսափէք, պատրաստուեցէք, բայց պիտի սարսափէք։
  • 10Խորհուրդ հնարեցէք, բայց պիտի խափանուի. Խօսեցէք խօսք, բայց պիտի չ’հաստատուի. Որովհետեւ Աստուած մեզ հետ է։
  • 11Սորա համար այսպէս ասեց ինձ Տէրը իր ձեռքի զօրութեամբը, եւ ինձ խրատեց չ’գնալ այս ժողովրդի ճանապարհովը, ասելով.
  • 12Մի ասէք Դաշնակցութիւն այն բոլորին, որին այս ժողովուրդը դաշնակցութիւն է ասում. Եւ նորա վախովը մի վախենաք եւ մի զարհուրէք։
  • 13Զօրաց Տիրոջը՝ այո նորան սրբեցէք. Եւ նա լինի ձեր երկիւղը եւ ձեր զարհուրանքը։
  • 14Եւ նա ձեզ համար սրբարան կ’լինի. Իսկ գայթակղութեան քար եւ գլորման վէմ Իսրայէլի երկու տների համար, եւ թակարդ ու որոգայթ պիտի լինի Երուսաղէմի բնակիչների համար։
  • 15Եւ նորանցում շատերը կ’գլորուեն. Եւ վայր կ’ընկնեն եւ կ’փշրուեն, եւ որոգայթը կ’ընկնեն ու կ’բռնուեն։
  • 16Կապիր վկայութիւնը, կնքիր օրէնքը իմ աշակերտների մէջ։
  • 17Եւ ես սպասում եմ Տիրոջը, որ ծածկել է իր երեսը Յակոբի տանիցը, եւ յոյս ունիմ նորան։
  • 18Ահա ես եւ այն զաւակները, որ Տէրը տուաւ ինձ, որ նշաններ եւ սքանչելիքներ լինին Իսրայէլումը Զօրաց Տիրոջ կողմանէ, որ բնակվում է Սիօն սարի վերայ։
  • 19Եւ երբոր ձեզ ասեն. Հարցրէք մեռելահարցուկներին եւ վհուկներին, եւ փսփսողներին ու քրթմնչողներին, դուք էլ նորանց ասեցէք. Չէ՞ որ ժողովուրդը պէտք է իր Աստուծուն հարցնէ. Կենդանիների համար մեռածների՜ն դիմէ։
  • 20Օրէնքին ու վկայութեանը դիմեցէք, եթէ նորանք չ’խօսեն այս խօսքի համեմատ, նորանք արշալոյս չ’ունին։
  • 21Եւ անցնում են նորանում վշտացած եւ սոված. Եւ երբոր նա սովածանում է՝ բարկանում է, եւ անիծում է իր թագաւորին եւ իր Աստուծուն, եւ դառնում է դէպի վեր,
  • 22Եւ երկրին է մտիկ տալիս, եւ ահա վիշտ ու խաւար, նեղութեան մէգ, եւ մթութեան մէջ քշուած. Որովհետեւ մթին չի մնալ, ուր որ նեղութիւն կայ։
← Ցանկ