ԵՍԱՅԻԱ62
  • 1Սիօնի պատճառովը ես չեմ լռելու, եւ Երուսաղէմի համար չեմ հանգստանալու, մինչեւ որ ծագէ նորա արդարութիւնը արշալուսի պէս, եւ նորա փրկութիւնը՝ բոցավառ ջահի պէս։
  • 2Եւ ազգերը պիտի տեսնեն քո արդարութիւնը, եւ բոլոր թագաւորութիւնները՝ քո փառքը. Եւ քեզ նոր անունով պիտի կոչեն, որ Տիրոջ բերանը կ’անուանէ։
  • 3Եւ դու փառաւոր պսակ կ’լինես Տիրոջ ձեռքումը, եւ արքայական թագ՝ քո Աստուծոյ ափումը։
  • 5Որովհետեւ երիտասարդը կոյսի հետ ամուսնանալու պէս՝ պէտք է քո որդիները քեզ հետ ամուսնանա, եւ փեսան հարսի վերայ ուրախանալու պէս՝ պէտք ՝ քեզ վերայ ուրախանայ քո Աստուածը։
  • 6Քո պարիսպների վերայ, ով Երուսաղէմ, պահապաններ եմ դրել. Նորանք բոլոր օրը եւ բոլոր գիշերը բնաւ պիտի չ’լռեն. Դուք ով Տիրոջը յիշողներ, մի լռէք,
  • 7Եւ նորան դադար մի տաք, մինչեւ որ նա հաստատէ, եւ մինչեւ որ նա Երուսաղէմը օրհնութիւն շինէ երկրումը։
  • 8Տէրը երդում է արել իր աջովը եւ իր զօրութեան բազուկը, թէ Քո ցորենը միւսանգամ չեմ տալու քո թշնամիներին իբրեւ կերակուր, եւ օտարների որդիքը պիտի չ’խմեն գինին, որի վերայ դու վաստակեցիր։
  • 9Այլ նորա հնձողները պիտի ուտեն նորան, եւ Տիրոջը օրհնաբանեն, եւ նորա ժողովողները պիտի խմեն իմ սրբարանի սրահներումը։
  • 10Անցէք՝ անցէք դռներիցը, պատրաստեցէք ժողովրդի ճանապարհը, ուղղեցէք՝ ուղղեցէք ուղին, քարերը միջիցը հանեցէք, դրօշակ բարձրացրէք ազգերի համար։
  • 11Ահա Տէրը լսել է տուել մինչեւ երկրի ծայրը. ասեցէք Սիօնի աղջկանը՝ Ահա քո Փրկիչը գալիս է, ահա նորա վարձքը նորա հետն է, եւ նորա հատուցումը նորա առաջին։
  • 12Եւ նորանց պիտի ասեն. Սուրբ ժողովուրդ, Տիրոջ փրկուածներ. Եւ քեզ պիտի կոչեն. Ուզուած, Չթողուած քաղաք։
← Ցանկ