ԵՍԱՅԻԱ6
  • 1Ոզիա թագաւորի մեռած տարին տեսայ Տիրոջը բարձր եւ վերացած աթոռի վերայ նստած, եւ նորա քղանցքը լցրել էր տաճարը։
  • 2Սերովբէները կանգնած էին նորանից վերեւ, որոնց ամեն մէկը վեց թեւ ունէր. Երկուսով ծածկում էր իր երեսը եւ երկուսով ծածկում էր իր ոտները եւ երկուսով թռչում էր։
  • 3Եւ մէկը կանչում էր միւսին եւ ասում. Սուրբ, Սուրբ. Սուրբ է Զօրաց Տէրը. բոլոր երկիրը լիքն է նորա փառքովը։
  • 4Եւ դրանդիքի հիմերը երերացին աղաղակողի ձայնիցը, եւ տունը ծուխով լցուեցաւ։
  • 6Եւ սերովբէների մէկը թռաւ ինձ մօտ՝ ձեռքին մի կրակի կայծ, որ ունելիքով առել էր սեղանի վերայից.
  • 7Եւ նորանով դպաւ իմ բերանին եւ ասեց. Ահա սա դպաւ քո շրթունքներին, եւ քո անօրէնութիւնը հեռացաւ, եւ քո մեղքը քաւուեցաւ։
  • 8Եւ ես լսեցի Տիրոջ ձայնը, որ ասում էր. Որի՞ն ուղարկեմ, եւ ո՞վ կ’գնայ մեզ համար. Եւ ես ասեցի. Ահա ես, ինձ ուղարկիր։
  • 9Եւ նա ասեց. Գնա եւ ասիր այս ժողովրդին. Լսելով կ’լսէք, բայց չէք հասկանալ, եւ տեսնելով կ’տեսնէք, բայց չէք իմանալ։
  • 10Թանձրացրու այս ժողովրդի սիրտը, եւ նորա ականջները ծանրացրու եւ նորա աչքերը ծեփիր. որ չ’տեսնէ աչքերովը, եւ ականջներովը չ’լսէ, որ սիրտն իմանար, ու դարձի գար, եւ բժշկուէր։
  • 11Եւ ես ասեցի. Մինչեւ ե՞րբ, Տէր իմ, եւ նա ասեց. Մինչեւ որ ամայանան քաղաքները բնակիչ չ’լինելով, եւ տուները՝ մարդ չ’ունենալով. Եւ երկիրը աւերուած լինելով անապատ դառնայ։
  • 12Եւ Տէրը հեռացնէ մարդկանցը, եւ ձգած թողածը շատանայ երկրի մէջ։
  • 13Եւ եթէ նորանում դեռ մի տասներորդ մասը լինի, նա էլ դարձեալ աւերակ դառնայ. Ինչպէս որ բեւեկնին ու կաղնին, որ կտրուելիս մի բուն է լինում նորանցում, նոյնպէս այն սուրբ սերունդն է նորա բունը։
← Ցանկ