ԵՍԱՅԻԱ4
  • 1Եւ այն օրը եօթը կին պիտի մէկ մարդ բռնեն եւ ասեն. Մեր հացն ուտենք եւ մեր հագուստը հագնենք, միայն թէ քո անունը կոչուի մեզ վերայ. մեր նախատինքը վեր առ։
  • 2Այն օր Տիրոջ շառաւիղը կ’լինի զարդի եւ փառքի համար. Եւ երկրի պտուղը պարծանք ու պատիւ կ’լինի Իսրայէլի փրկուածների համար։
  • 3Եւ այնպէս պիտի լինի որ Սիօնի մնացածը եւ Երուսաղէմի մնացորդը սուրբ պիտի կոչուին. Ամենքը որ գրուած են կեանքի համար Երուսաղէմումը։
  • 4Երբոր Տէրը լուացած կ’լինի Սիօնի աղջկերանց աղտը, եւ Երուսաղէմի արիւնները նորա միջիցը մաքրած կ’լինի, իրաւունքի հոգով եւ այրող հոգով։
  • 6Եւ նա վրան կ’դառնայ ցերեկը հովանի տալու համար տաքութեան դէմ, եւ ապաստանարան ու ծածկոց՝ մրրիկի եւ անձրեւի դէմ։
← Ցանկ