ԵՍԱՅԻԱ4
- 1Եւ այն օրը եօթը կին պիտի մէկ մարդ բռնեն եւ ասեն. Մեր հացն ուտենք եւ մեր հագուստը հագնենք, միայն թէ քո անունը կոչուի մեզ վերայ. մեր նախատինքը վեր առ։
- 2Այն օր Տիրոջ շառաւիղը կ’լինի զարդի եւ փառքի համար. Եւ երկրի պտուղը պարծանք ու պատիւ կ’լինի Իսրայէլի փրկուածների համար։
- 3Եւ այնպէս պիտի լինի որ Սիօնի մնացածը եւ Երուսաղէմի մնացորդը սուրբ պիտի կոչուին. Ամենքը որ գրուած են կեանքի համար Երուսաղէմումը։
- 4Երբոր Տէրը լուացած կ’լինի Սիօնի աղջկերանց աղտը, եւ Երուսաղէմի արիւնները նորա միջիցը մաքրած կ’լինի, իրաւունքի հոգով եւ այրող հոգով։
- 5Եւ Տէրը կ’շինէ Սիօն սարի ամեն տեղերի վերայ եւ նորա ժողովքների վերայ՝ ցերեկով ամպ եւ մէգ, իսկ գիշերը փայլուն կրակի բոց. Որովհետեւ ամեն փառքի վերայ հովանի պիտի լինի։
- 6Եւ նա վրան կ’դառնայ ցերեկը հովանի տալու համար տաքութեան դէմ, եւ ապաստանարան ու ծածկոց՝ մրրիկի եւ անձրեւի դէմ։