ԵՍԱՅԻԱ20
- 1Այն տարին, որ Տարաթանը Սարգոն թագաւորից ուղարկուելով եկաւ Ազովտոս, եւ Ազովտոսի հետ պատերազմեց ու նորան յաղթեց,
- 2Այն ժամանակ Տէրը խօսեց Ամովսի որդի Եսայիայի ձեռովն ասելով. Գնա հանիր քուրձը քո մէջքիցը, եւ կօշիկներդ հանիր քո ոտներիցը. Եւ նա այնպէս արաւ, եւ շրջում էր մերկ եւ բոկոտն։
- 3Եւ Տէրն ասեց. Ինչպէս որ իմ ծառայ Եսայիան շրջեցաւ մերկ եւ բոկոտն, որ երեք տարուայ նշան եւ ցոյց լինի Եգիպտոսի եւ Եթովպիայի համար,
- 4Այնպէս էլ Ասորեստանի թագաւորը գերի է քշելու Եգիպտոսին եւ Եթովպիայի գերեալներին՝ երիտասարդներին եւ ծերերին՝ մերկ եւ բոկոտն եւ նստելատեղիքը բաց Եգիպտոսի նախատինքի համար։
- 5Եւ պիտի զարհուրեն եւ ամաչեն Եթովպիայից՝ իրանց յոյսիցը, եւ Եգիպտոսից՝ իրանց փառքիցը։
- 6Եւ այն օրը այս ծովեզերեայ երկրի բնակիչը ասելու է. Ահա սա է մեր ապաստանարանը, ուր որ փախել էինք օգնութեան համար, որ փրկուէինք Ասորեստանի թագաւորի երեսից. Ուրեմն մենք ի՞նչպէս ենք ազատուելու։