ԵՍԱՅԻԱ2
  • 1Այն խօսքը որ տեսաւ Ամովսի որդի Եսայիան Յուդայի եւ Երուսաղէմի վերայ։
  • 2Եւ կ’լինի օրերի վերջին, որ հաստատ կ’լինի Տիրոջ տան սարը՝ սարերի գլխին, եւ կ’բարձրանայ բլուրներիցը. Եւ յորդելով նորա մօտ կ’գնան բոլոր ազգերը։
  • 3Եւ շատ ժողովուրդներ կ’գնան եւ կ’ասեն. Եկէք վեր գնանք Եհովայի սարը, Յակոբի Աստուծոյ տունը. Եւ նա կ’սովորեցնէ մեզ իր ճանապարհներիցը, եւ մենք կ’գնանք նորա շաւիղներումը. Որովհետեւ Սիօնիցը դուրս է գալու օրէնքը, եւ Տիրոջ խօսքը՝ Երուսաղէմիցը։
  • 5Ով Յակոբի տուն, եկէք եւ գնանք Տիրոջ լուսովը։
  • 6Որովհետեւ դու ձգել ես քո ժողովուրդ՝ Յակոբի տունը, որ նորանք լցուած են արեւելցիութիւնով, եւ հմայութիւն են անում Փղշտացիների պէս, եւ օտարների որդկանց հետ համամիտ են։
  • 7Եւ երկիրը լցուած է արծաթով ու ոսկիով, եւ նորա գանձերին ծայր չ’կայ, եւ երկիրը լցուած է ձիերով, ու վախճան չ’կայ նորա կառքերին։
  • 8Եւ երկիրը լցուած է կուռքերով. Նորանք ձեռքի գործքի են երկրպագութիւն անում, նորան որ իրանց մատերը շինեցին։
  • 9Եւ խոնարհում է ռամիկ մարդն ու վայր է ընկնում տղամարդը. Եւ դու չես ներիլ նորանց։
  • 10Մտիր ժայռի մէջը եւ հողումը թաք կացիր Տիրոջ ահաւորութեան երեսիցը եւ նորա վեհափառութեան մեծութիւնիցը։
  • 11Մարդիս ամբարտաւան աչքերը պիտի խոնարհին, եւ պիտի իջնէ մարդկանց հպարտութիւնը. Եւ միայն Տէրը կ’բարձրանայ այն օրը։
  • 12Որովհետեւ Զօրաց Տէրը մէկ օր ունի ամեն ամբարտաւանութեան ու բարձրութեան դէմ եւ ամեն հպարտացածների դէմ, եւ նորանք պիտի ցածանան։
  • 13Եւ Լիբանանի բոլոր եղեւինների դէմ, որ բարձրացած ու վեր ելած են, եւ Բասանի բոլոր կաղնիների դէմ,
  • 14Եւ բոլոր բարձր սարերի դէմ, եւ բոլոր վեր ելած բլուրների դէմ,
  • 15Եւ բոլոր բարձր աշտարակի դէմ եւ ամեն ամուր պարսպի դէմ,
  • 16Եւ Թարսիսի բոլոր նաւերի դէմ, եւ բոլոր ցանկալի տեսարան ունեցողների դէմ.
  • 17Եւ մարդիս ամբարտաւանութիւնը պիտի խոնարհուի, եւ պիտի իջնէ մարդկանց բարձրութիւնը. Եւ միայն Տէրը բարձր կ’լինի այն օրը։
  • 18Եւ կուռքերը բոլորովին բնաջինջ պիտի լինեն։
  • 19Եւ պիտի մտնեն ժայռերի այրերի մէջ, եւ երկրի խոռոչները Տիրոջ ահաւորութեան առաջից եւ նորա վեհափառութեան մեծութիւնից, երբոր նա վեր կենայ երկիրը սարսեցնելու։
  • 20Այն օրը մարդ կ’գցէ իր արծաթի կուռքերը ու ոսկի կուռքերը, որ շինել են նորա համար որ երկրպագութիւն անեն, խլուրդների մօտ եւ չղջիկների մօտ.
  • 21Որ մտնէ ապառաժների ծակերը եւ վէմերի ծերպերը Տիրոջ վախի երեսից եւ նորա վեհափառութեան մեծութիւնից։
  • 22Դադարեցէք մարդի վերայ յուսալուց, որի շունչը նորա ռնգացը մէջ է. Որովհետեւ ի՜նչ է համարվում նա։
← Ցանկ