ԵՍԱՅԻԱ18
  • 1Ով թեւաւոր շառաչողների երկիր, որ Եթովպիայի գետերի այն կողմին է.
  • 2Որ դեսպաններ է ուղարկում ծովով պրտուեղէն նաւակներում ջրի երեսին։ Գնացէք, ով արագընթաց դեսպաններ, այն ազգի մօտ, որ երկայնահասակ եւ կոկուած է. Սկզբիցը մինչեւ հիմա ահեղ ժողովրդի մօտ, մի ազգ որ տալիս է հրաման ու հրաման եւ ոտնակոխում, որի երկիրը գետերը բաժին բաժին են անում։
  • 3Ով աշխարհի բոլոր բնակիչները, երկրի բնակողները, երբոր դրօշակը բարձրանայ սարերի վերայ, նայեցէք, եւ երբոր փողը հնչուի ականջ դրէք։
  • 4Որովհետեւ Տէրն ինձ այսպէս է ասել. Ես հանգիստ եմ լինելու եւ նայելու եմ իմ բնակարանումը, ինչպէս պայծառ տաքութիւնը արեւի ժամանակին, եւ ցօղաբեր ամպը՝ հունձքի տաքումը։
  • 5Որովհետեւ հունձքից առաջ՝ ընձիւղը մեծանալիս, եւ աճելով ազոխ կ’դառնայ խաղողի ծաղիկը. Այն ժամանակ ճիւղերը կտրելու է յօտոցով, եւ ուռերը հեռացնելու եւ կոտրատելու է։
  • 6նորանք մէկտեղ պիտի թողուին սարերի գիշատիչ թռչուններին եւ երկրի գազաններին. Եւ գիշատիչ թռչուններն ամառը նորանց վերայ կ’անցնեն, եւ երկրի բոլոր գազանները նորա վերայ կ’ձմեռեն։
← Ցանկ