ԵՍԱՅԻԱ16
  • 1Ուղարկեցէք գառը երկրի տիրողին՝ անապատի Սելայիցը Սիօնի աղջկան սարը։
  • 2Եւ թափառական թռչունի պէս, որ դուրս է արուած բոյնիցը, պիտի լինեն Մովաբի աղջիկները Առնոնի անցքերումը։
  • 3Խորհուրդ տուր, դատաստան արա, գիշերուայ պէս շինիր քո հովանին կէս օրուայ մէջ. Աքսորուածներին թագցրու, փախստականին մի յայտնիր։
  • 4Թող իմ աքսորուածները քեզ մօտ պանդխտանան, ով Մովաբ. Դու նորանց համար ծածկոյթ եղիր կործանողի դէմ։ Որովհետեւ բռնաւորը վերջացաւ, աւերիչը փչացաւ. Կոխ տուողներն սպառուել են երկրիցը։
  • 5Եւ աթոռը ողորմութիւնով կ’հաստատուի, եւ նորա վերայ կ’նստի ճշմարտութիւնով՝ Դաւիթի խորանումը մի դատաւոր, որ իրաւունք է որոնում եւ արդարութիւնը շուտով գործադրում։
  • 6Մենք լսեցինք Մովաբի ամբարտաւանութիւնը, շատ ամբարտաւան է. Նորա գոռոզութիւնն, ամբարտաւանութիւնն ու բարկութիւնն էլ՝ նորա խօսքերի անստուգութիւնը։
  • 7Սորա համար պիտի ողբայ Մովաբը Մովաբի համար, ամեն մէկը պիտի ողբայ. Կիր-հարէսէթի հիմունքի համար պիտի հեծեծանք, հէնց փշրուած։
  • 8Որովհետեւ Եսեբոնի դաշտերը նուաղեցան. Ազգերի իշխանները Սեբամայի որթի ընտիր ճիւղերը կոտրատեցին, նորանք հասել էին մինչեւ Յազերը, անապատը՝ շրջապատել, նորա շառաւիղները տարածուել անցել էին ծովիցը։
  • 9Սորա համար լաց եմ լինելու Յազերի լացովը Սեբամայի որթի վերայ, քեզ աչքիս արտասուքովը ոռոգելու եմ, ով Եսեբոն ու Եղէաղէ. Որովհետեւ դադարելու է քո պտղաքաղի եւ այգեկութի աղաղակը։
  • 10Եւ ուրախութիւնն ու ցնծութիւնը պիտի վերանայ պարարտ արտերիցը, եւ այգիներումը երգել ցնծալ չէ լինելու, հնձանի մէջ գինի կոխողը չէ կոխելու. Աղաղակը դադարեցրի։
  • 11Դորա համար իմ աղիքը քնարի պէս հնչում է Մովաբի մասին, եւ ներսս՝ Կիր-հարէսէթի համար։
  • 13Սա այն խօսքն է, որ Տէրը վաղուց խօսել է Մովաբի վերայ։
  • 14Բայց հիմա Տէրը խօսում է եւ ասում. Երեք տարիում, ինչպէս որ վարձկանի տարիներն են, Մովաբի փառքը պիտի անարգուի, այն բոլոր մեծ բազմութիւնովը, եւ փոքր մնացորդը պզտիկ չնչին պիտի լինի։
← Ցանկ