ԵՍԱՅԻԱ15
  • 1Մովաբի պատգամը։ Յիրաւի գիշերով կործանուեցաւ Մովաբի Ար քաղաքը, ամայացաւ. Յիրաւի գիշերով կործանուեցաւ Մովաբի Կիր քաղաքը, ամայացաւ։
  • 3Նորա փողոցներումը քուրձ են հագել, նորա կտուրներին եւ հրապարակներումը բոլորը ողբում է, վայր են իջնումը լաց լինելով։
  • 4Եւ Եսեբոնն ու Եղէաղէն աղաղակում են, մինչեւ Յասսան լսվում է նորանց ձայնը. Նորա համար Մովաբի սպառազէնները կոծ են անում, նորա սիրտը դողում է։
  • 5Իմ սիրտն աղաղակում է Մովաբի համար. Նորա փախստականները հասել են մինչեւ Սեգովրը՝ մինչեւ Էգլաթ-Շելիշան. Որովհետեւ Ղուիթի զառիվերը լալով պիտի վեր գնան, որովհետեւ Որոնայիմի ճանապարհումը կոտորածի աղաղակով պիտի բղաւեն։
  • 6Նորա համար որ Նեմերիմի ջրերը պիտի աւերուին, որ խոտը չորանալու է, կանաչը՝ վերջանալու, դալար չէ լինելու։
  • 7Նորա համար այն ստացուածքը, որ շինել էին, եւ իրանց պահածը ուռիների ձորն են տանելու։
  • 8Որովհետեւ աղաղակը շրջապատել է Մովաբի սահմանը, նորա ողբը հասնում է մինչեւ Եգլայիմը, եւ մինչեւ Բերելիմը՝ նորա ողբը։
  • 9Որ Դիմոնի ջրերը արիւնով պիտի լցուին, որ Դիմոնի վերայ պիտի բերեմ էլ աւելի՝ այսինքն առիւծին՝ Մովաբի ազատուածների վերայ եւ երկրի մնացորդների վերայ։
← Ցանկ